News
20/05/2025
Միջակադեմիական համագործակցության ընդլայնման կոչ՝ ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 18-րդ համաժողովում

Սույն թվականի մայիսի 14-15-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացել է ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 18-րդ համաժողովը «ԱՊՀ՝ համագործակցության նոր հորիզոններ» խորագրի ներքո։

Համաժողովին մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էր   

ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով ՀՀ ԳԱԱ փորձագետ Գևորգ Վարդանյանը։  

Համաժողովի շրջանակում կայացել է ԱՊՀ երկրների գիտությունների ազգային ակադեմիաների 

ղեկավարների և գիտական հանրության առաջնորդների հանդիպումը, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Գևորգ Վարդանյանը։ Նա կարևորել է նման միջոցառումների անցկացումը և  

ներկայացրել ՀՀ ԳԱԱ և ԱՊՀ երկրների գիտությունների ակադեմիաների միջև համագործակցությունը։ Հանդիպման մասնակիցները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղված հետագա անելիքները։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
20․05․2025թ․

Photogallery