News
10/10/2017
Երևանում մեկնարկում է «Հայկական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» հինգերորդ միջազգային գիտաժողովը

   Հոկտեմբերի 11-ին` ժամը 10:00-ին, Հայ-ռուսական համալսարանի նիստերի դահլիճում կմեկնարկի «Հայկական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» հինգերորդ միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է հայկական էպիկական բանահյուսության համակողմանի ուսումնասիրությանը և նրա՝ այլ ժողովուրդների էպոսների  հետ ունեցած կապերի բացահայտմանը։

    Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան 35 գիտնականներ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից։
   Գիտաժողովի կազմակերպիչներն են` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Հայ-ռուսական համալսարանը և Կալիֆորնիայի UCLA համալսարանը:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   10.10.2017թ.



Website last updated on:  13:08, 26/10/2020

General Page - About Academy - Divisions - Organisations - Members - Contact us - COVID-19 - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - News - Conferences - Publications in Press - Announcements - Photogallery
"Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications - Web Resources - Other Academies
Universities - Lindau - Sitemap - Search