ՀՀ ԳԱԱ նախագահությունը դեկտեմբերի  27-ի նիստում հաստատեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Կիրակոսյանին  «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի գլխավոր խմբագրի  պաշտոնում: 
   Ալբերտ Կիրակոսյանը ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի  գիտահետազոտական լաբորատորիայի վարիչն է, 183 գիտական հոդվածի և  45 թեզիսի  հեղինակ է:
   Ալբերտ Կիրակոսյանը 2002թ. արժանացել է ՀՀ կրթության և  գիտության նախարարության  ոսկե մեդալի,  ԵՊՀ ոսկե մեդալի, ԼՂՀ Ի.Աթայանի  անվան հուշամեդալի, 2009թ-ին` ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալի, 2014թ-ին`  ՀՀ նախագահի մրցանակի` ֆիզիկայի զարգացման բնագավառում ներդրած նշանակալի  ավանդի համար: 2013, 2014, 2016թթ. ճանաչվել է ՀՀ կրթության և գիտության  նախարարության  գիտության պետական կոմիտեի «Արդյունավետ գիտաշխատող»   մրցույթի հաղթող: 
   ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները շնորհակալություն  հայտնեցին  «Գիտության աշխարհում»  գիտահանրամատչելի հանդեսի հիմնադիր և  գլխավոր խմբագիր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանին նրա բեղմնավոր  աշխատանքի և գիտության հանրայնացման համար:
 
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   27.12.2017թ.