News
21/04/2026
Միջազգային աշխատաժողովներ՝ Հայաստանում և հարակից երկրներում պետականության, ինքնության, էթնոքաղաքական գործընթացների վայրիվերումների վերաբերյալ

Սույն թվականի ապրիլի 22-ին՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դահլիճում (հասցե՝ ք․ Երևան, Մ․ Բաղրամյան 24/6, 10-րդ հարկ), կանցկացվեն «Պետականությունը և նրա ձևերը Հայաստանում ու հարակից երկրներում» և «Ինքնություն, պետականաշինություն, միֆաստեղծում․ էթնոքաղաքական գործընթացների վայրիվերումները Հարավային Կովկասում 20-րդ դարում» աշխատաժողովները։ Կազմակերպիչներն են  «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը և Լեհաստանի Սեդլցեի համալսարանը։ 

«Պետականությունը և նրա ձևերը Հայաստանում ու հարակից երկրներում» աշխատաժողովը կմեկնարկի ժամը 14։00-ին։ 

«Ինքնություն, պետականաշինություն, միֆաստեղծում․ էթնոքաղաքական գործընթացների վայրիվերումները Հարավային Կովկասում 20-րդ դարում» աշխատաժողովը կմեկնարկի 16։30-ին։  

Աշխատաժողովների ընթացքում զեկուցումներով հանդես կգան առաջատար մասնագետներ Հայաստանից, Վրաստանից և Լեհաստանից։

Աշխատաժողովները կանցկացվեն ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում իրականացվող 24RL-6A032 ծածկագրով «Հայոց պետականության տիպաբանական և գաղափարական հիմքերը. տեսություն և պրակտիկա (հնագույն շրջանից մինչև մեր օրերը)» գիտական թեմայի և 25YR-6A009 ծածկագրով «Խորհրդային առասպելաշինությունը և էթնո-քաղաքական փոխակերպումները հետխորհրդային Հարավային Կովկասում. ընտելացում և ընդվզում» գիտական թեմայի շրջանակներում։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 
21․04․2026թ․