News
19/09/2025
ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի «Նոր զարգացող միտումները քիմիայում-2025» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ), իր աշխատանքները կսկսի «Նոր զարգացող միտումները քիմիայում-2025» (NewTrendsChem-2025) միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովի նպատակն է միավորել քիմիայի տարբեր ոլորտների ականավոր հետազոտողներին և խթանել արդյունավետ քննարկումներն ու ապագա համագործակցությունները։

Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն զեկուցումներ հետևյալ թեմաների վերաբերյալ՝ 

  • Օրգանական սինթեզ և գործնական կիրառություններ
  • Կատալիզ
  • Բժշկական քիմիա
  • Հետերոցիկլիկ քիմիա և դեղերի նախագծում
  • Նոր տեխնոլոգիաների համար ֆիզիկական և քիմիական հետազոտություններ
  • Ժամանակակից թվային տեխնոլոգիաներ քիմիայում, կենսաբանությունում, բժշկության մեջ
  • Գերմոլեկուլային քիմիա
  • Նյութագիտություն

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Oրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Երևանի պետական համալսարանը և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ն․Դ․ Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտը։ 

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 25-ը։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
19․09․2025թ․