News
11/07/2025
ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում կանցկացվի CIMPA ամառային գիտական դպրոցը՝ «Էլիպտիկ կորեր և դրանց կիրառությունները» թեմայով

Սույն թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 09։00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) մաթեմատիկայի ինստիտուտում (Մարշալ Բաղրամյան 24/5) կանցկացվի Մաքուր և կիրառական մաթեմատիկայի միջազգային կենտրոնի (Centre International de Mathématiques Pures et Appliquées, CIMPA) ամառային գիտական դպրոցը՝ «Էլիպտիկ կորեր և դրանց կիրառությունները» թեմայով։ Էլիպտիկ կորերը կարևոր դեր ունեն ժամանակակից ծածկագրության մեջ և շարունակում են լայնորեն ուսումնասիրվել։

Գիտական դպրոցին կմասնակցեն ավելի քան երեք տասնյակ գիտնականներ և ուսանողներ ԱՄՆ-ից, Դանիայից, Թուրքիայից, Լիբանանից, Հայաստանից, Հնդկաստանից, Հունաստանից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից։

CIMPA-ն կազմակերպել է 428 գիտական դպրոց 73 երկրներում: CIMPA կենտրոնը հիմնադրվել է Ֆրանսիայում 1978 թվականին և խթանում է մաթեմատիկական հետազոտությունները զարգացող երկրներում: Մինչ օրս CIMPA-ն կազմակերպել է 428 գիտական դպրոց 73 երկրներում: Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալում է CIMPA գիտական դպրոց: Հայաստանը երեք անգամ շահել է CIMPA դպրոցի անցկացման հայտը։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
11.07.2025թ․