| ||||||||
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատողները ստացել են նոր միացություններ, որոնք պարունակում են ֆարմակաֆոր հետերոցիկլեր՝ պիրան, պիրիդին, թիոֆեն և ֆուրան։
«Հայտնի է, որ ֆարմակաֆոր օղակները ցուցաբերում են կենսաբանական լայն սպեկտր: Ուստի, ակնկալվում է, որ այդ հետերոցիկլերի համակցումը կհանգեցնի կենսաբանորեն ակտիվ, նոր, առավել արդյունավետ և ընտրողաբար ազդող համակարգերի: Կենսաբանորեն ակտիվ նոր նյութերի հայտնաբերումը նոր սինթեզված միացությունների շարքում ունի ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական նշանակություն»,- ասում է հետազոտության ղեկավար, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Երվանդ Պարոնիկյանը և հավելում, որ մշակել են ուսումնասիրվող հետերոցիկլերի՝ պիրանո[3,4-c]պիրիդինի, իզոքինոլինի և 2,7-նաֆթիրիդինի օղակ պարունակող համակցված թիենո[3,2-d]պիրիմիդինների ստացման մեթոդներ։ Մշակվել են նաև ավելցուկային ու պակասորդային հետերոցիկլեր պարունակող նոր համակարգերի՝ ֆուրո[2’,3’:4,5]թիենո[2,3-b]պիրիդինի և պիրիդո[3’’,2’’:4’,5’]թիենո-[2’,3’:4,5]ֆուրո[3,2-d]պիրիմիդինի ածանցյալների սինթեզի եղանակներ: Ուսումնասիրությունների հիման վրա սինթեզվել են տետրացիկլիկ համակցված նոր հետերոցիկլիկ համակարգեր՝ թիենո[2,3-b]ֆուրո[3,2-d]- և թիենո[2,3-b]ֆուրո[3,2-e]պիրիդիններ։ «Համակարգչային մոդելավորմամբ գնահատել ենք սինթեզված նոր միացությունների կենսաբանական սպեկտրը, որի արդյունքում առաջադրվել են մի շարք միացություններ փորձնականորեն կենսաբանական ակտիվության որոշման համար»,- ասում է Երվանդ Պարոնիկյանը: Հետազոտություններն անցկացվել են միջգիտակարգային և միջազգային համագործակցությամբ: «Ռեակցիաների մեխանիզմը բացահայտելու նպատակով Ռուսաստանի Կրասնոդարի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի հետ համագործակցության շրջանակում կատարվել են քվանտաքիմիական հետազոտություններ»,- նշում է պրոֆեսոր Երվանդ Պարոնիկյանը: Արդյունքները ստացվել են «Ազոտ, թթվածին, ծծումբ պարունակող համակցված պիրիդինների ասպարեզում. սինթեզը, փոխարկումները և մոլեկուլային մոդելավորումը» թեմայով հետազոտության շրջանակում։ Հետազոտությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված 21T-1D-231 ծածկագրով դրամաշնորհի շրջանակներում: Հետազոտությունների մեջ ներգրավված են եղել երկու երիտասարդ գիտաշխատողներ ք.գ.թ. Շուշանիկ Դաշյանը և ք.գ.թ. Արփինե Հարությունյանը: Հետազոտությունների գիտական արդյունքները տպագրվել են տպագրության բարձր ազդեցության գործակից ունեցող հեղինակավոր միջազգային հանդեսներում և զեկուցվել են միջազգային գիտաժողովներում: Հետազոտության արդյունքների մասին հոդվածներ՝ գիտական ամսագրերում․
Գիտաժողովների մասնակցություն
|