Scientific Results
17/07/2025
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում ստացվել են բազմացիկլ նոր միացություններ

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատողները ստացել են նոր միացություններ, որոնք պարունակում են ֆարմակաֆոր հետերոցիկլեր՝ պիրան, պիրիդին, թիոֆեն և ֆուրան։

  

«Հայտնի է, որ ֆարմակաֆոր օղակները ցուցաբերում են կենսաբանական լայն սպեկտր: Ուստի, ակնկալվում է, որ այդ հետերոցիկլերի համակցումը կհանգեցնի կենսաբանորեն ակտիվ, նոր, առավել արդյունավետ և ընտրողաբար ազդող համակարգերի: Կենսաբանորեն ակտիվ նոր նյութերի հայտնաբերումը նոր սինթեզված միացությունների շարքում ունի ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական նշանակություն»,- ասում է հետազոտության ղեկավար, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Երվանդ Պարոնիկյանը և հավելում, որ մշակել են ուսումնասիրվող հետերոցիկլերի՝ պիրանո[3,4-c]պիրիդինի, իզոքինոլինի և 2,7-նաֆթիրիդինի օղակ պարունակող համակցված թիենո[3,2-d]պիրիմիդինների ստացման մեթոդներ։ Մշակվել են նաև ավելցուկային ու պակասորդային հետերոցիկլեր պարունակող նոր համակարգերի՝ ֆուրո[2’,3’:4,5]թիենո[2,3-b]պիրիդինի և պիրիդո[3’’,2’’:4’,5’]թիենո-[2’,3’:4,5]ֆուրո[3,2-d]պիրիմիդինի ածանցյալների սինթեզի եղանակներ:

Ուսումնասիրությունների հիման վրա սինթեզվել են տետրացիկլիկ համակցված նոր հետերոցիկլիկ համակարգեր՝ թիենո[2,3-b]ֆուրո[3,2-d]- և թիենո[2,3-b]ֆուրո[3,2-e]պիրիդիններ։ «Համակարգչային մոդելավորմամբ գնահատել ենք սինթեզված նոր միացությունների կենսաբանական սպեկտրը, որի արդյունքում առաջադրվել են մի շարք միացություններ փորձնականորեն  կենսաբանական ակտիվության որոշման համար»,- ասում է Երվանդ Պարոնիկյանը:

Հետազոտություններն անցկացվել են միջգիտակարգային և միջազգային համագործակցությամբ: «Ռեակցիաների մեխանիզմը բացահայտելու նպատակով Ռուսաստանի Կրասնոդարի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի հետ համագործակցության շրջանակում կատարվել են քվանտաքիմիական հետազոտություններ»,- նշում է պրոֆեսոր Երվանդ Պարոնիկյանը:

Արդյունքները ստացվել են «Ազոտ, թթվածին, ծծումբ պարունակող համակցված պիրիդինների ասպարեզում. սինթեզը, փոխարկումները և մոլեկուլային մոդելավորումը» թեմայով հետազոտության շրջանակում։ Հետազոտությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված 21T-1D-231 ծածկագրով դրամաշնորհի շրջանակներում:

Հետազոտությունների մեջ ներգրավված են եղել երկու երիտասարդ գիտաշխատողներ ք.գ.թ. Շուշանիկ Դաշյանը և ք.գ.թ. Արփինե Հարությունյանը: Հետազոտությունների գիտական արդյունքները տպագրվել են տպագրության բարձր ազդեցության գործակից ունեցող հեղինակավոր միջազգային հանդեսներում և զեկուցվել են միջազգային գիտաժողովներում: 

Հետազոտության արդյունքների մասին հոդվածներ՝ գիտական ամսագրերում․

  1. Ervand G. Paronikyan, Armen G. Ayvazyan, Suren S. Mamyan, Shushanik Sh. Dashyan // New synthesis of 6,8-diamino-substituted pyrano[3,4-c]pyridines from related pyrano[3,4-c]pyridin-6-one / Mendeleev Communications, 2024, 34 (1), 129-130, WOS-ԱԳ (IF) ունեցող պարբերական, 10.1016/j.mencom.2024.01.039, 09599436, 09599436.
  2. Ervand G. Paronikyan, Shushanik Sh. Dashyan, Suren S. Mamyan, Ruzanna G. Paronikyan, Ivetta M. Nazaryan, Kristine V. Balyan, Hrachik V. Gasparyan, Sona A. Buloyan, Lernik S. Hunanyan, Nina G. Hobosyan // Synthesis and Psychotropic Properties of Novel Condensed Triazines for Drug Discovery / Pharmaceuticals, 2024, 17, 829, Scopus, 10.3390/ph17070829, 1424-8247.
  3. E. G. Paronikyan, Sh. Sh. Dashyan, A. S. Harutyunyan, S. S. Mamyan, E. S. Safaryan //Synthesis of tetracyclic thienotriazolopyridines based on hydrazine derivatives of fusedpyridinethiones / Russian Chemical Bulletin, 2022, 71 (5), 1019-1026, WOS-ԱԳ (IF) ունեցող պարբերական, 10.1007/s11172-022-3503-5, 1066-5285, 1573-9171.
  4. R. G. Paronikyan, G. G. Avakyan, V. N. Avakyan, E. G. Paronikyan // Assessing neurotropic effects of new antiepileptic nitrogen-containing drugs / Epilepsy and paroxysmal conditions, 2023, 15 (4), 318-325, WOS-ԱԳ (IF) ունեցող պարբերական, 10.17749/2077-8333/epi.par.con.2023.174, 2311-4088, 2077-8333.
  5. R. G. Paronikyan, E. G. Paronikyan, A. G. Hakobyan, I. M. Nazaryan, A. S. Harutyunyan, Sh. Sh. Dashyan // Amino derivatives of condensed thieno[3,2-d]pyrimidines. Synthesis andneurotropiv activity / Bulletin of the medical institute after Mehrabyan, 2022, 12, 81-91.
  6. Shushanik Dashyan, Arpine Harutyunyan, Ervand Paronikyan // Synthesis methods of newfused triazolopyridines and thienotriazolopyridines / Proceedings Book (EuAsC2S16), 2023,302-306.

Գիտաժողովների մասնակցություն

  1. Shushanik Dashyan, Arpine Harutyunyan, Ervand Paronikyan // Synthesis methods of newfused triazolopyridines and thienotriazolopyridines / 2023 / EURASIA 2023 proceedings book, 138
  2. E.G.Paronikyan, Sh.Sh.Dashyan, L.S.Hunanyan, S.S.Mamyan A.S.Harutuynyan // Նորեղանակ 6,8-դիամինոտեղակալված պիրանո[3,4-c]պիրիդինի ածանցյալների սինթեզիհամար / 2023 / Book of Abstract YSU, 178
  3. Е.Г.Пароникян, А.С.Арутюнян, Ш.Ш.Дашян // Синтез новых производныхПиридинов и тиено[2,3-b]пиридинов / 2022 / Сборник тезисов, WSOC 2022, 205
  4. E.G. Paronikyan, A.S. Harutyunyan, Sh.Sh. Dashyan // Synthesis of new derivatives ofcondensed thieno[2,3-b]pyridines and thieno[3,2-d]pyrimidines / 2023 / Сборник тезисов, NewTrendsChem-2023, 258.


ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին