«Գիտությունն այսօր» սեմինարների շարք
Երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքը կազմակերպում է գիտական սեմինարների շարք, որոնց կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները և ավագ դպրոցների աշակերտները: 2024 թ. ընթացքում կանցկացվի թվով 8 սեմինար:
Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը:
Աշխատանքային լեզուն՝ ռուսերեն:
Սեմինարին գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSewuYKM2CIH5tTxJQM0_GzcaicQIz5CE7FIqXtIGA_SBPdyVQ/viewform?usp=sf_link
2024 թ. դեկտեմբերին սեմինարների շարքին առավել ակտիվ մասնակցած ուսանողներն ու աշակերտները կստանան մասնակցության վկայականներ: