News
25/01/2022
«ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ինստիտուտի ներքոհիշյալ բաժինների վարիչների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
  • Միջին դարերի պատմության բաժին
  • Նոր դարերի պատմության բաժին
  • Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժին
  • Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժին
  • Հայ պարբերական մամուլի և հասարակական-քաղաքական մտքի պատմության բաժին
  • Ընդհանուր պատմության բաժին

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝

ա) պատմական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան,
բ) գիտական գործունեության առնվազն 10 տարվա փորձ,
գ) քաղվածք առաջադրման մասին որոշումից:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

ա) գրավոր դիմում՝ ուղղված ինստիտուտի տնօրենին,
բ) ինքնակենսագրություն,
գ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ լրացված,
դ) երկու լուսանկար՝ 3/4 չափի,
ե) քաղվածք աշխատանքային գրքույկից,
զ) անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճեները,
է) գիտական աստիճանը և գիտական կոչումը (առկայության դեպքում) հավաստող փաստաթղթերի պատճեները,
ը) հրատարակված աշխատությունների ցանկ‘ հաստատված համապատասխան կարգով:

    Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտքարտուղարին՝ սույն հայտարարության հրապարակման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում՝ աշխատանքային օրերին:

Հասցեն‘ Երևան, Մ. Բաղրամյան պողոտա 24/4, հեռախոս՝ 010581931:



Website last updated on:  12:35, 26/04/2024

General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - COVID-19 - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - Photogallery - Videogallery - Web Resources
Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News
Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune Our Honored Figures - Announcements - Lindau
Sitemap - Search