News
11/01/2023
"ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվ. Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ" պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՀՀ ԳԱԱ ՔՖԻ ՊՈԱԿ) հայտարարում է մրցույթ ինստիտուտում գործող Ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիայի վարիչի թափուր պաշտոնի համար

Համաձայն ՀՀ ԳԱԱ ՔՖԻ ՊՈԱԿ-ի կանոնադրության 33-րդ և 34-րդ կետերի, ինստիտուտի գիտական ստորաբաժանումների ղեկավարներն ընտրվում են ինստիտուտի գիտական խորհրդի կողմից` հինգ տարի ժամկետով: Ընտրվելու մասին որոշումն ընդունվում է գիտական խորհրդի կողմից փակ գաղտնի քվեարկությամբ`մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:
Լաբորատորիայի վարիչի պաշտոնի համար կարող է դիմել այն անձը, ով՝

  • ունի գիտական աստիճան,
  • վերջին 5 տարիների ընթացքում հրապարակել է առնվազն տաս գիտական հոդված գրախոսվող ամսագրերում, որից առնվազն հինգ գիտական հոդվածն ըստ «Institute for Scientific Information (ISI JCR)»-ի տվյալների ազդեցության գործակից  ունեցող, «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման քառորդներում (այսուհետ՝ Q1–Q4) և Scopus կամ Web of Science միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված ամսագրերում (https://www.scimagojr.com/journalrank.php),
  • վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել է առնվազն երկու հանրապետական կամ միջազգային դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը որպես ղեկավար կամ կատարող,
  • վերջին 5 տարիների ընթացքում զեկուցումով (բանավոր կամ ստենդային)  մասնակցել է միջազգային գիտաժողովի(ների)։ 

Լաբորատորիայի վարիչի թեկնածուն պետք է ներկայացնի իրատեսական, հիմնավորված և միաժամանակ հավակնոտ, բեկումնային և գիտական կադրերի պատրաստմանը միտված գիտական նախագիծ, որն իրականացվելու է առաջիկա հինգ տարվա ընթացքում, 6-7 անձից բաղկացած գիտական անձնակազմի կողմից:

Առաջադրվող թեկնածուները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում
  2. Երկու լուսանկար /3 x 4/
  3. Ինքնակենսագրություն
  4. Բարձրագույն կրթության, գիտական աստիճանի և գիտական կոչման դիպլոմների պատճենները
  5. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ
  6. Վերջին 5 տարում հրապարակած գիտական աշխատությունների ցանկը (վավերացված վերջին աշխատանքի վայրի կնիքով)
  7. Բնութագիր աշխատավայրից
  8. Անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի (սոցքարտ) պատճենները:

Թեկնածուների հիմնավորված առաջադրումները վերոնշյալ փաստաթղթերի հետ, մեկ ամսվա ընթացքում (հայտարարության հրապարակման օրվանից), խնդրվում է ներկայացնել ՀՀ ԳԱԱ ՔՖԻ ՊՈԱԿ-ի գիտական քարտուղարին հետևյալ հասցեով՝ Երևան, 0014, Պ. Սևակի փող., 5/2, հեռ. +(374 60)62 35 81:

ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվ. 
Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ



Website last updated on:  15:46, 19/04/2024

General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - COVID-19 - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - Photogallery - Videogallery - Web Resources
Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News
Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune Our Honored Figures - Announcements - Lindau
Sitemap - Search