News
19/10/2021
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է մրցույթ «Դեղագործական քիմիա» ամբիոնի վարիչի թափուր տեղի համար

Համաձայն «ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ամբիոնների ձևավորման, գործունեության և ամբիոնների վարիչների ընտրության կանոնակարգի» մրցույթին կարող են մասնակցել գիտությունների դոկտորի կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձինք

Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կադրերի բաժին (ք. Երևան, Բաղրամյան 24 դ, 7-րդ հարկ, 7.4 սենյակ) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1. դիմում՝ ուղղված ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրենին,
2. անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենները,
3. կադրերի հաշվառման անձնականթերթիկ,
4. քաղվածք աշխատանքային գրքույկից,
5. համառոտ ինքնակենսագրություն,
6. բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը,
7. գիտական աստիճանը և գիտական կոչումը (առկայության դեպքում) հաստատող փաստաթղթերի պատճենները,
8. տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը (հաստատված ուսումնական հաստատության գիտքարտուղարի կողմից),
9. գիտամանկավարժական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր (առկայության դեպքում) 

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման ամսաթվից մինչև 2021 թ. նոյեմբերի 20-ը ներառյալ՝  յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10.30-13.00:

Մրցույթը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական խորհրդի նիստում՝ 2021թ. նոյեմբերի 30-ին:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կադրերի բաժին. ք.Երևան, Բաղրամյան 24 դ, 7-րդ հարկ, 7.4 սենյակ, հեռ. 010-56-81-83 (3-53):



Website last updated on:  17:36, 26/04/2024

General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - COVID-19 - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - Photogallery - Videogallery - Web Resources
Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News
Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune Our Honored Figures - Announcements - Lindau
Sitemap - Search