News
14/05/2025
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ լաբորատորիաների վարիչների թափուր պաշտոնների համալրման համար

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ լաբորատորիաների վարիչների թափուր պաշտոնների համալրման համար՝ 

  1. ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ «Ճառագայթման մակածումը միջավայրերում» լաբորատորիայի վարիչի թափուր պաշտոնի համար,
  2. ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ «Ակուստաֆիզիկա» լաբորատորիայի վարիչի թափուր պաշտոնի համար,
  3. ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ «Պլազմայի ֆիզիկա» լաբորատորիայի վարիչի թափուր պաշտոնի համար,
  4. ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ «Կարգավորված և ոչ կարգավորված միջավայրեր» լաբորատորիայի վարիչի թափուր պաշտոնի համար,
  5. ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ «Ռենտգենյան ու գիգա-տերահերցային տոմոգրաֆիա և սպեկտրասկոպիա» լաբորատորիայի վարիչի թափուր պաշտոնի համար:

Համաձայն «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 2298-Ն որոշման՝ մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով՝

  1. ունի կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան.
  2. ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ.
  3. վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) համահեղինակել է բնական գիտությունների   մասնագիտություններով՝ առնվազն վեց հրապարակում ՄԳՇ-ում. 
  4. վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների   մասնագիտություններով առնվազն երեքում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ:

Պահանջվող փաստաթղթեր՝

  1. դիմում՝ ուղված կազմակերպության տնօրենին,
  2. անձնագրի և սոցիալական ապահովության քարտի պատճեներ,
  3. 2 լուսանկար՝ 3x4 չափի,
  4. կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
  5. քաղվածք աշխատանքային գրքույկից, 
  6. ինքնակենսագրություն,
  7. բարձրագույն կրթության վկայականի պատճե, 
  8. գիտական աստիճանը և գիտական կոչումը (առկայության դեպքում) հաստատող փաստաթղթերի պատճեներ,
  9. տպագրված գիտական աշխատությունների ցանկ։
  10. Լաբորատորիայի զարգացման ծրագիր։

Վերոնշյալ փաստաթղթերը, հայտարարության հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում ներկայացնել ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի գիտական քարտուղարին` աշխատանքային օրերին, ժամը՝ 10։00-17։00:
Հասցե՝ ք. Երևան, 0014, Հր. Ներսիսյան 25, հեռ.՝ 091 34-75-17։

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ



Website last updated on:  17:38, 13/06/2025

General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - Search