N |
Ներդրումային ծրագրի անվանումը |
Կենսաբանական պայքարի մեթոդի մշակում գյուղատնտեսական բույսերի վնասատուների դեմ |
1. |
Ոլորտը |
Գյուղատնտեսության և բնապահպանության նախարարություններ, առանձին ֆերմերային տնտեսություններ և կոոպերատիվներ |
2. |
Ծրագրի կարճ նկարագիրը |
Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում փորձ է արվելու էնտոմո և ակարիֆագերի օգնությամբ կազմակերպել գյուղատնտեսական բույսերի վնասատուների` սպիտակաթևիկ, ոստայնատիզ, վահանակիր, լվիճներ և այլնի դեմ կենսաբանական պայքար: Հետազոտության արդյունքում կբացահայտվեն Հայաստանում գյուղատնտեսական մշակովի բույսերի վնասատուների բնական թշնամիները՝ մակաբույծները և գիշատիչները: Կընտրվեն տվյալ մարզի համար առավել արդյունավետ ձևերը, կկազմակերպվի առավել արդյունավետ էնտոֆագերի մասսայական բազմացում և կմշակվի դրանց կիրառման մեթոդ: |
3. |
Ծրագրի տևողությունը |
3 տարի |
4. |
Ծրագրի իրականացման վայրը |
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն |
5. |
Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) |
100.500 |
6. |
Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) |
80.400 |
7. |
Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) |
20.100 |
8. |
Ստեղծվող աշխատատեղերը |
Ծրագրի սկզբում |
Ծրագրի ավարտին |
6 |
6 |
9. |
Նախագծի հետգնման ժամկետը |
2 տարի անց |
10. |
Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը |
|
11. |
Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը |
Համաձայն գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ վնասատուներից գյուղատնտեսական մթերքի կորուստը բավականին մեծ է և կարող է հասնել տասնյակ հազարավոր դոլարների, իսկ մեր մեթոդի կիրառման դեպքում այդ վնասի չափը զգալի կկրճատվի: |
12. |
Առաջարկ ներդրողին |
Ներդրման ռիսկերը և իրական տնտեսական օգուտները որոշելու նպատակով անհրաժեշտ է, որ ներդրողը ծանոթանա ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գենետիկայի և կենսաբանական պայքարի մեթոդի և միջատաբանության ու բնահողի կենդանաբանության լաբորատորիաներում հետազոտվող և պահվող էնտոմո և ակարիֆագերի բուծման և պահպանման մեթոդներին, դրանց գործնական կիրառման վերաբերյալ նյութերին: |
13. |
Հետադարձ կապ |
Բարդուխ Գաբրիելյան, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Էլ. փոստ՝ gabrielb {[ at ]} sci.am Հեռ.` (+374 10) 285961, (+374 91) 205118
Կիմ Դիլբարյան, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանության ինստիտուտի տնօրեն Էլ. փոստ՝ kdilbaryan {[ at ]} yahoo.com Հեռ.` (+374 91) 356821 |