N |
Ներդրումային ծրագրի անվանումը |
Բակտերիոֆագերը բազմակայուն Salmonella-ների դեմ |
1. |
Ոլորտը |
Կենսաբժշկություն |
2. |
Ծրագրի կարճ նկարագիրը |
ՀՀ-ում սալմոնելոզի բազմակայուն շտամների դեմ պայքարելու նպատակով իրականացվում է այդ շտամների դեմ բակտերիոֆագերի (ֆագերի) անջատում և ուսումնասիրություն: Թբիլիսիի Էլիավայի անվան բակտերիոֆագերի, մանրէաբանության և վիրուսալոգիայի ինստիտուտի հետ համատեղ իրականացված աշխատանքներում ստացվել են բարձր ակտիվության բակտերիոֆագեր, որոնք, շնորհիվ հակաբիոտիկներից տարբերվող ազդեցության, դրսևորել են բարձր ակտիվություն բազմակայուն սալմոնելաների նկատմամբ: Տարբեր բակտերիոֆագերից կազմված ֆագային կոկտեյլները դրսևորում են էլ ավելի բարձր արդյունավետություն և մոտակա ժամանակներս ունակ են փոխարինել մի շարք հակամանրէային միջոցների: |
3. |
Ծրագրի տևողությունը |
4 տարի |
4. |
Ծրագրի իրականացման վայրը |
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ |
5. |
Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) |
500.000 |
6. |
Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) |
300.000 |
7. |
Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) |
200.000 (արդեն իսկ ներդրվել է տեխնոլոգիայի մշակման և նախնական փորձարկման փուլերում) |
8. |
Ստեղծվող աշխատատեղերը |
Ծրագրի սկզբում |
Ծրագրի ավարտին |
5-10 |
30-50 |
9. |
Նախագծի հետգնման ժամկետը |
2-3 տարի |
10. |
Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը |
1.05-1.1 |
11. |
Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը |
Սարքավորումներ` 150.000 Տեղադրում` 15.000 Նյութեր` 85.000 Աշխատավարձ` 50.000 |
12. |
Առաջարկ ներդրողին |
Համատեղ ձեռնարկության ստեղծում: Ներդրողի բաժնեմասը կախված կլինի ներդրման չափից և ծրագրին միանալու փուլից |
13. |
Հետադարձ կապ |
Արսեն Առաքելյան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Էլ. փոստ՝ aarakelyan {[ at ]} sci.am Հեռ.՝ (+374 10) 281626 |