ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմաիս Կամալով
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Գիտական արդյունքներ
23/10/2023
ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում առաջին անգամ ցույց է տրվել ատոմների «մագնիսականորեն հարուցված» անցումների օգնությամբ գերնեղ օպտիկական ռեզոնանսի ձևավորման հնարավորությունը

ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում առաջին անգամ ստացվել է «էլեկտրամագնիսականորեն-հարուցված թափանցիկության» (ԷՀԹ) ռեզոնանս՝ օգտագործելով գերնեղ օպտիկական բջջում պարփակված ալկալի ատոմների մագնիսականորեն-հարուցված (զրոյական մագնիսական դաշտում արգելված) անցումները:

Երկալիք լազերային դաշտերի ազդեցությամբ ատոմական գոլորշիներում տեղի ունեցող ԷՀԹ երևույթը հայտնաբերվել է դեռևս 30 տարի առաջ, և այսօր այն լայնորեն կիրառվում է այնպիսի խնդիրներում, ինչպիսիք են լույսի արագության դանդաղեցումը, օպտիկական ինֆորմացիայի գրանցումը և պահպանումը, մետրոլոգիան, զգայուն մագնիսաչափությունը: Այդ կիրառությունների հիմքում ատոմական անցումների վրա գերնեղ օպտիկական ռեզոնանսի ձևավորումն է: Հայտնի է, որ յուրաքանչյուր տեսակի ատոմում այդ անցումները տեղի են ունենում որոշակի ֆիքսված հաճախությունների վրա։ Կիրառական հետաքրքրությունն էլ ավելի կմեծանար, եթե հնարավոր լիներ փոփոխել անցումների հաճախությունը կամ «ստեղծել» նոր անցումներ։ Եվ պարզվում է, որ դա կարելի է անել՝ օգտագործելով մագնիսական դաշտը։

Փորձարարական սարքավորում

«Մեր ինստիտուտում մշակվել են աշխարհում եզակի օպտիկական նանո-բջիջներ, որոնք թույլ են տվել առաջին անգամ ատոմական գոլորշիներում գրանցել և համապարփակ հետազոտել մագնիսականորեն-հարուցված անցումներ։ Դրանք այն անցումներն են, որոնք արգելված են սովորական պայմաններում, բայց դառնում են թույլատրված մագնիսական դաշտի որոշակի տիրույթում, ըստ որում, փոփոխելով մագնիսական դաշտը, փոփոխվում է նաև այդ անցումների հաճախությունը», - ասաց ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ատոմային սպեկտրասկոպիայի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Դավիթ Սարգսյանը։

«Ձևավորելով նեղ ԷՀԹ ռեզոնանսներ մագնիսականորեն-հարուցված անցումների վրա՝ կարելի է էապես ընդլայնել այդ երևույթի կիրառությունների սպեկտրալ տիրույթը։ Հենց դա էլ վերջերս մեզ հաջողվեց իրականացնել։ Հետազոտությունների փորձարարական մասը կատարվել է Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ առաջատար գիտաշխատող Արմեն Սարգսյանի կողմից: Տպագրված որոշ աշխատանքները տեսական մասով կատարվել են Բուրգունդիայի համալսարանի (Ֆրանսիա) գիտնականներ պրոֆեսոր Կլոդ Լեռուայի և համատեղ ասպիրանտ Ռոդոլֆ Մոմյեի մասնակցությամբ»,- ասաց Դավիթ Սարգսյանը:

EIT ռեզոնանս B= 1000 և 1500 G մագնիսական դաշտերում

Նանո-բջիջներում ալկալի ատոմների մագնիսականորեն-հարուցված անցումների վրա Էլեկտրամագնիսականորեն-հարուցված թափանցիկության ռեզոնանսների ձևավորումն առաջին հերթին հեռանկարային է 50-5000 Գս տիրույթի համասեռ և խիստ անհամասեռ մագնիսական դաշտերի չափման համար՝ ենթամիկրոնային տարածական լուծողունակությամբ:

Հետազոտությունները կատարվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացված թեմատիկ 21T-1C005 ծրագրի շրջանակներում: Արդյունքները տպագրվել են «Optics Letters», 44 (22), 5533-5536 (2019), «Physics Letters» A 434, 128043 (2022), «Optics Communications», 537, 129464 (2023), «Journal of Quantitative Spectroscopy and Radiative Transfer» 303, 108582 (2023) գիտական ամսագրերում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
23.10.2023թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
12/01/2025

Բաց հարթակ. Գիտնականների արտահոսքը հաջողվել է կանխել. Հայոցյան
1lurer.am
10/01/2025

Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում կազմակերպված միջազգային մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
05/01/2025

Գիտության դեմքեր. Հասմիկ Սիմոնյան
1tv.am
01/01/2025

Արտասահմանում վերապատրաստվելու հնարավորություն՝ Հայաստանի երիտասարդ գիտնականների համար
1lurer.am
Կայքը հաճախել են
7 208 077

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:58, 17/01/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: