ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմեն Սեդրակյան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Արմեն Սարգսյան

ԵԳԱԾ-ի «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» հաղթող

Ամփոփվել են «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) շրջանակներում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» մրցույթի արդյունքները: ԵԳԱԾ մասնագիտական փորձագիտական խորհրդի կողմից ընտրվել և ֆինանսավորման է երաշխավորվել 15 հայտ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ներկայացնում է հարցազրույցների շարք ընտրված հայտերի հեղինակների հետ՝ հանրությանը ներկայացնելու համար մրցույթի հաղթող երիտասարդ գիտնականներին: 

Մեր զրուցակիցը ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Էկոլոգիական անվտանգության լաբորատորիայի ավագ գիտաշխատող Արմեն Սարգսյանն է, ով մրցույթի հաղթողներից արական սեռի միակ ներկայացուցիչն է:

«Միշտ եղել եմ գենդերային խտրականության դեմ պայքարող, բայց առաջին դեպքն է, երբ «զոհը» ես եմ, նույնիսկ հաճելի է։ Առանձնակի հպարտ եմ այն շահառուների ընտանիքներով, հատկապես ամուսիններով, ովքեր իրենց կողակցի մասնագիտական աճի համար պատրաստակամորեն իրենց վրա են վերցնում երեխաների խնամքն այդ ժամանակահատվածում։ Նրանցից ոմանց անձամբ եմ ճանաչում։ Հուսով եմ, որ մեր երկրում այլ ոլորտներում նույնպես ընտանիքի և երեխաների առկայությունը չի նշանակում կարիերայի ավարտ, և կանայք ստիպված չեն լինում ընտրություն կատարել», - նշում է Արմեն Սարգսյանը: 

Ո՞ր գիտական կենտրոնում պետք է անցնեք վերապատրաստում և ի՞նչ թեմայով:

- Մեծ Բրիտանիայի Նյուքասլի համալսարանի Կենսաբանական գիտությունների ինստիտուտ եմ մեկնելու: Հրավիրողը դոկտոր Ջոն Մառլզ-Ռայթն է, ում հետ համագործակցում ենք 2016 թվականից, ունենք ընթացիկ հետազոտական նախագիծ: Ընտրել եմ «N-carbamoyl β-alanine amidohydrolase-ի ֆերմենտային-սուբստրատային կոմպլեքսի կառուցվածքային և կենսաքիմիական բնութագրումը (Structural and biochemical characterization of enzyme-substrate complexes of Ncarbamoyl β-alanine amidohydrolase)» թեման:  Իրականացնելու եմ ֆերմենտ-սուբստրատ համակարգի բյուրեղացման լավագույն պայմանների ընտրություն, ստացված բյուրեղների ռենտգեն կառուցվածքային տվյալների ստացում և մշակում, սուբստրատային յուրահատկությունը պայմանավորող ամինաթթվային մնացորդների նույնականացում:

Ո՞րն է եղել Ձեր մոտիվացիան, որը Դուք ներկայացրել եք մրցույթի հայտում: 

- Մրցույթի տեղեկատվական հանդիպման ժամանակ նշվել էր, որ հիմնականում գնահատվելու են մոտիվացիոն նամակները և վերապատրաստման ծրագրերը: Մոտիվացիոն նամակում նշել եմ, թե ինչպես են իմ ստացված գիտական արդյունքներն օգտագործվելու, ինչ շահագրգռվածություն ունեն ընդունող և ուղարկող կազմակերպությունները: Նաև նշել եմ՝ ինչու հենց ես, ինչու հենց Նյուքասլ և ինչու հենց դոկտոր Ջոնը: Ակնկալում եմ ստանալ հետաքրքիր արդյունքներ, որոնք կարող են հիմք դառնալ հետագա հետազոտությունների համար: 

Ի՞նչ նշանակություն ունեն երիտասարդ գիտնականների համար վերապատրաստման ծրագրերը:

- Ոգևորիչ է, երբ ունես հնարավորություն այցելելու գերզինված լաբորատորիա և աշխատելու ոլորտի առաջատարների հետ, աշխատելու այնպիսի պայմաններում, որոնք, ցավոք, մեր երկրում դեռևս չկան: Նման ծրագրերի շնորհիվ կարելի է ձեռք բերել համագործակցելու մեծ փորձ, գործընկերներ, ինչը հետագայում կարող է շատ օգտակար լինել:   

Արմեն Սարգսյանը երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, ղեկավարում է ՀՀ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող 21T‐2I235 ծածկագրով «Հակաﬔտաստազային ակտիվությամբ օժտված ոչ սովորական աﬕնաթթուների և դրանց դի‐, տրիպեպտիդների հայտնաբերում» գիտական թեման: Նրա գիտական ուղղվածությունն է դեղերի թիրախ ֆերմենտների կարգավորիչների, հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների աճը ճնշող նյութերի բացահայտումը, արդյունաբերական նշանակության ֆերմենտային համակարգերի, սպիտակուցների հետ հավակնորդ լիգանդների փոխազդեցության համակարգչային մոդելավորումը:

Մոնիկա Երիցյան 


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 7-11-ը ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի միջազգային կազմակերպությունը կազմակերպում է "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)" միջազգային գիտաժողովը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
media-center.am
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 115 036

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:00, 04/10/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: