ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմեն Սեդրակյան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Գագիկ Դանիելյան

«Երիտասարդ գիտնականներն արտերկրում գաղափարակիցներ են փնտրում»

   Երիտասարդ հայ գիտնականներից շատերն են մեկնում արտերկիր՝ մասնագիտական կրթությունը խորացնելու: Մեծամասնությունը չի վերադառնում հայրենիք: Կնքում են առավել բարենպաստ պայմանագրեր և հեռանում իրենց նախնական գաղափարից՝ վերադառնալու և մեկ քայլ առաջ մղելու հայրենի գիտությունը: Կան նաև երիտասարդներ, որոնք կրթությունը շարունակելով հայրենիքում, փորձում են կապեր հաստատել արտերկրի իրենց գործընկերների հետ: Այսպիսի երիտասարդ գիտական կադրերից շատերին հնարավորություն է տրվում համագործակցելու ՀՀ ԳԱԱ փորձառու գիտնականների հետ:
   Այս մասին խոսել ենք պ.գ.թ. Գագիկ Դանիելյանի հետ: Նա եղել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պ.գ.դ., պրոֆեսոր Ազատ Բոզոյանի ասպիրանտը: Հնարավորություն է ստացել՝ ընդգրկվելու «Կիլիկյան Հայաստանը Մերձավոր Արևելքի եկեղեցաքաղաքական փոխհարաբերությունների փաստաթղթերում (վավերագրական խնդիրներ)» ծրագրի աշխատանքային խմբում:

   Պ.գ.թ. Գագիկ Դանիելյան

   Թեմայի շրջանակներում Գագիկ Դանիելյանն ավարտին է հասցրել «Կիլիկյան Հայաստանը և հարևան ոչ ‎քրիստոնեական պետությունները (պաշտոնական գրագրության էտիկետը)» ենթաթեման: Ուսումնասիրել է Կիլիկյան Հայաստանի և հարակից մուսուլմանական պետությունների միջև պաշտոնական նամակագրությանը վերաբերող պատմական բնույթի հիշատակություններն ու վավերագիտական նյութերը: Նա խիստ կարևորում է հայագիտական աշխատանքի համաձայնեցումը արտերկրի մասնագետների հետ:
   Գագիկ Դանիելյան. «Ընդհանրապես, երկփեղկում կա հայ և միջազգային գիտական հանրության կողմից իրականացվող աշխատանքներում: Հաճախ այն, ինչ հրապարակվում է Հայաստանում՝ որպես գիտական աշխատանք, պարզվում է, որ արդեն իրականացվել է արտերկրի մեր գործընկերների կողմից: Հակառակը նույնպես պատահում է: Տպավորություն է, որ նույն գիտական ուղղությամբ մեկը մյուսից անտեղյակ են աշխատում: Ինքս փորձում եմ անձնական նամակագրության միջոցով գտնել միջազգային համագործակցության եզրեր, բայց դա պետք է արվի ավելի ինստիտուցիոնալ հիմքի վրա»:
   Այս առումով վերոնշյալ թեմայի շուրջ աշխատանքը երիտասարդ գիտնականի համար փորձառության լավ հնարավորություն է եղել: Հետազոտությունը իրականացնող խմբի գիտական խորհրդատուն Մարի-Աննա Շևալիեն է եղել՝ Ֆրանսիայից: Նրա հետ համագործակցությունն Արևելագիտության ինստիտուտի հետ սկսվել է 20 տարի առաջ։ Ներկայացվող համատեղ հետազոտությունը գրվել է երկու տարում։ Այդ ընթացքում տեղի է ունեցել գիտական խորհրդատուի այցը Հայաստան։ Միաժամանակ նա կազմակերպել է թեմայի ղեկավար Ա․ Բոզոյանի այցը Մոնպելիե՝ ապահովելով գրականության և մասնագիտական խորհրդատվության փոխանակություն։
   Ազատ Բոզոյանը Մարի-Աննա Շևալիեի աշխատանքի մասին. «Հիմնական խնդիրն է եղել ծրագրի ղեկավարի հետ հետազոտության սահմանները ճշտելը և նյութը խոսեցնելու ընդհանուր մեթոդ սահմանելը։ Այդ աշխատանքին զուգահեռ նա խմբագրել և հրատարակության է պատրաստել «Ordres militaires et territorialité: entre Orient et Occident» («Հոգևոր-զինվորական կարգերը և տարածքայնությունը. Արևելքի և Արևմուտքի միջև») ժողովածուն, որի կազմմանը մասնակցել են մասնագետներ աշխարհի տարբեր ծայրերից»։ 
   Ծրագրային աշխատանքն ի մի է բերել Ազատ Բոզոյանը: Իրականացրել է «Կիլիկյան Հայաստանի պատմությունը Միջերկրական ծովի պետությունների արխիվներում» ուսումնասիրությունը։ Հաջորդ մասերում շարունակել է աշխատել կաթոլիկ, բյուզանդական, վրացական, Ասորի Հակոբիկյան եկեղեցիների հետ Հայոց եկեղեցու փոխհարաբերությունների բազմազան ծիսադավանաբանական և նվիրապետական խնդիրների շուրջ։ Հետազոտվել են դիվանագիտական այցելություններին, դրանց մասնակիցներին և քննարկված խնդիրներին վերաբերող հարցեր։
   Մարի-Աննա Շևալիեն Ազատ Բոզոյանի աշխատանքի մասին. «Ազատ Բոզոյանի կողմից իրականացվող այս հսկայական ծրագրում, Կիլիկյան Հայաստանին վերաբերող բնագրերի ուսումնասիրությամբ, արտացոլվում են ժամանակաշրջանի քաղաքական, ռազմական և հոգևոր ենթատեքստերը»:
   Հետազոտությունը երկլեզու է՝ հայերեն և ֆրանսերեն: Հեղինակները չեն սահմանափակվել հայաստանյան գիտական ամսագրերում հրապարակվելով։ Ազատ Բոզոյանը հոդվածով հանդես է եկել Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հաշվառվող ամսագրում՝ A. Bozoyan, The Depiction of the Arsacid Dynasty in Medieval Armenian Historiography. https://www.degruyter.com/document/doi/10.1515/9783110725612-010/html: Առաջիկայում կհրապարակվի հետազոտության արդյունքների հիման վրա կազմված նույնանուն աշխատությունը: 
   Կիլիկիայի հայկական թագավորությունը վերջին քրիստոնյա պետությունն էր ողջ մուսուլմանական Մերձավոր Արևելքում: Նրան երբեմն անվանում էին քրիստոնյա կղզի՝ մուսուլմանական ծովում։ 1920 թ.-ի օգոստոսին Ադանայում Միհրան Տամատյանի գլխավորությամբ Կիլիկիան հռչակվեց Ինքնավար Հանրապետություն։ Սակայն հաջորդ օրն իսկ զրկվեց դաշնակիցների օգնությունից։ Սկսվեց հայերի մի նոր ջարդ: Մարաշն ու Հաճնը վկա՝ դաշնակիցներ փնտրելիս պետք է նայենք այնտեղ, որտեղ առաջնայինը ոչ թե շահը կլինի, այլ՝ գաղափարը: 
   Դաշնակիցներ ու գաղափարակիցներ պետք է ունենալ ամենուր և ամեն ինչում։ Եվ բնական է, որ երիտասարդ գիտնականները՝ ի դեմս նաև Գագիկ Դանիելյանի, գիտական հանրության շրջանում փորձում են գտնել գաղափարակից գործընկերներ: Մաղթենք նրանց հաջողություն՝ այդ և մնացած գործերում։

   Հերմինե Օհանյան


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 7-11-ը ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի միջազգային կազմակերպությունը կազմակերպում է "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)" միջազգային գիտաժողովը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
media-center.am
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 116 668

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  18:10, 07/10/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: