ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմեն Սեդրակյան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Վերոնիկա Թորոսյան

«Արդյո՞ք Ռուսաստանը և Թուրքիան դիտարկում են եվրասիականությունը որպես պետական քաղաքականության փիլիսոփայություն»

   Սա այն հարցերից մեկն է, որի պատասխանը ձգտում է ստանալ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի 2-րդ կուրսի ասպիրանտ և նույն ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ լաբորանտ Վերոնիկա Թորոսյանը: Այս հարցադրումը միակը չէ, բայց բոլոր հարցերն էլ 1920-ականներին Եվրոպայի ռուս էմիգրանտների շրջանում ձևավորված եվրասիականությանն են անդրադառնում:

   Իսկ ի՞նչ է եվրասիականությունը և ինչո՞ւ է պետք դրան անդրադառնալ։ Վերոնիկա Թորոսյան. «Եվրասիականությունը կարելի է բնորոշել որպես փիլիսոփայական-քաղաքական հայեցակարգ։ Հիմնադիր նախահայրերն են` Ն. Տրուբեցկոյը, Պ. Սավիցկին  և Պ. Սուչինսկին։ Ժամանակի ընթացքում Ռուսաստանում եվրասիականությունը դարձել է հասարակական-քաղաքական շարժում՝ նեո-եվրասիականություն անվամբ: Հայտնի է, որ Թուրքիա այս հայեցակարգը մուտք է գործել ԽՍՀՄ փլուզումից հետո` Ռուսաստանում գաղափարախոսության էվոլյուցիայից միանգամայն անկախ։ Այդուամենայնիվ, Թուրքիայում այս գաղափարների զարգացմանը հետագայում նպաստել է Ալեքսանդր Դուգինը [1], ով թուրքերեն է թարգմանել եվրասիականության տեսությունը։ Թուրքիայում գաղափարի զարգացմանը առավել նպաստել է Բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը [2]։ Նա այն դարձրել է կուսակցական գաղափարախոսության մաս` այսպիսով քաղաքականացնելով հարցը»։
   Սակայն «Երկու առանցքները միացնելուն ուղղված Ա. Դուգինի ջանքերը` Դ. Փերինչեքի հետ համագործակցության միջոցով, երկու կողմերին ընդհանուր հայտարարի այդպես էլ չեն բերել։ Որոշ ուսումնասիրողներ գերադասում են թուրքական եվրասիականությունը համապատասխանեցնել թուրքական երեք քաղաքական գաղափարախոսություններին` թյուրքիզմին, քեմալականությանը և իսլամիզմին։  Հարցի հակասականություններից գլխավորը ռուսական և թուրքական եվրասիականության գաղափարների տարբերությունն է, ընդհուպ մինչև մրցակցայնություն։ Ռուսական եվրասիականությունը` որպես մի շարք պետություններ կապող միավոր` դրա կենտրոնական, ղեկավար միջուկ տեսնում է Ռուսաստանին։ Թուրքականի դեպքում`  Թուրքիային։ Թեման քիչ ուսումնասիրված է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը տարածաշրջանային առումով թե՛ մեկի, և թե՛ մյուսի դեպքում եվրասիականության տարածաշրջանային ազդեցության գոտում է։ Ահա’, թե ինչու է պետք անդրադառնալ այս թեմային»։
   Կարևոր է համարում ուսումնասիրել հայեցակարգի դերը ռուս-թուրքական հարաբերություններում, հատկապես՝ Հարավային Կովկասում նրանց ունեցած հակասությունների և համագործակցության համատեքստում. «Հայեցակարգի միջոցով ի՞նչ խնդիրներ են ցանկանում լուծել Ռուսաստանն ու Թուրքիան՝ անվտանգային, տնտեսական, պատմամշակութային ընդհանրություններ ունեցող ժողովուրդների մոտ նոր ինքնության ձևավորմամբ, և ինչպե՞ս է դա ազդում տարածաշրջանային այլ դերակատարների վրա»:
   «Եվրասիականության ռուսական և թուրքական հայեցակարգերը. համեմատական վերլուծություն» թեման իրականացվելու է 3 տարվա ընթացքում՝ ՀՀ գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2021» մրցույթի [3] շրջանակներում: Վերոնիկա Թորոսյանն այս ընթացքում արխիվային հետազոտություններ է իրականացնելու Ռուսաստանի Դաշնությունում: Մասնագիտական գրականություն է ուսումնասիրելու Թուրքիայում՝ Ստամբուլի համալսարաններում (Boğaziçi Üniversitesi, Bilgi Üniversitesi). «Արտերկրում այսպիսի աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը այս ծրագրի առավելություններից է»: Ի դեպ, կարծում է, որ գիտությունը պետք է լինի անաչառ, ազգային տարբերություններից վեր։
   Հավելենք, որ օտար լեզուներից տիրապետում է ռուսերենին և անգլերենին, ուսումնասիրում է թուրքերեն։ Թեման ընտրել է՝ խորհրդակցելով գիտական ղեկավարի հետ:
   Գիտական ղեկավարն է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի առաջատար գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ Վահրամ Տեր-Մաթևոսյանը, ով դասավանդում է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետում։ Սովորել է Բերգենի համալսարանում (Նորվեգիա), Լունդի համալսարանում  (Շվեդիա), Երևանի պետական համալսարանում: Եղել է այցելու դասախոս Հյուսիսային Կարոլինայի Դյուկի համալսարանում (2016թ.), և ընդհանրապես՝ ամերիկյան համալսարաններում ծավալել է գիտական ակտիվ գործունեություն: Հանդիսանում է “Contemporary Eurasia” («Ժամանակակից Եվրասիա») [4] ամսագրի գլխավոր խմբագիրը:
   Գիտական հրապարակումները տպավորիչ են, հատկապես, երբ ուսումնասիրում ենք, թե որ ամսագրերում են դրանք արվել՝ ազդեցության գործակից (impact factor – IF)  [5] ունեցող մի շարք Web of Science-յան [6] կամ Scopus-յան [7] ամսագրեր,  ինչպես, օրինակ, “Nations and Nationalism”, “Europe-Asia Studies”, “Turkish Studies”, “Middle Eastern Studies”… ցանկը հարուստ է:
   Այս հանգամանքն արժանի է հատուկ ընդգծման, քանի որ ասպիրանտական հետազոտությունների աջակցության ծրագրի մրցույթի նախապայմաններից մեկը գիտական ղեկավարի կողմից ազդեցության գործակից ունեցող պարբերականներում հրապարակումներ ունենալն էր: Իսկ ծրագրի պահանջներից մյուսն այն է, որ ծրագրի իրականացման վերջնարդյունքում ասպիրանտը պետք է գիտական ղեկավարի հետ համատեղ հոդված ունենա նույնպիսի՝ ազդեցության գործակից ունեցող պարբերականներում: Պահանջը նպատակային է:   

   Հղումներ

  1. Ալեքսանդր Գելիի Դուգին (ռուս.՝ Александр Гельевич Дугин, ծնվ.՝ 1962 հունվարի 7, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս հասարակական գործիչ, փիլիսոփա, քաղաքագետ, հասարակագետ։ Քաղաքական գործունեությունն ուղղված է Ռուսաստանի և խորհրդային նախկին հանրապետությունների քաղաքական ինտեգրմանը՝ Եվրասիական միության ստեղծման միջոցով` https://hy.m.wikipedia.org/wiki/Ալեքսանդր_Դուգին
  2. Դողու Փերինչեք (թուրքերեն՝ Doğu Perinçek, հունիսի 17, 1942, Այնթապ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ, իրավաբան և ակադեմիկ, ով եղել է Թուրքիայի «Հայրենիք» (նախկին՝ «Աշխատավորական») կուսակցության նախագահ, հայտնի հայատյաց գործիչ՝ https://hy.m.wikipedia.org/wiki/Դողու_Փերինչեք
  3. Մրցույթ ասպիրանտների և երիտասարդ հայցորդների համար՝ http://www.scs.am/am/30-03-21
  4. Ամսագրի մասնագիտական բնագավառը` Հասարակական գիտություններ I (ընդհանուր, տարածաշրջանային և համայնքային հարցեր) և Հասարակական գիտություններ II (տնտեսական և քաղաքական հարցեր)` https://viewer.joomag.com/eurasia-101/0423122001635946611?short&
  5. Journals with higher impact factor values are given status of being more important, or carry more prestige in their respective fields, than those with lower values, https://en.wikipedia.org/wiki/Impact_factor
  6. Web of Science is a website that provides subscription-based access to multiple databases that provide comprehensive citation data for many different academic disciplines, https://en.wikipedia.org/wiki/Web_of_Science
  7. Scopus is Elsevier’s abstract and citation database launched in 2004. It covers three types of sources: book series, journals, and trade journals, https://en.wikipedia.org/wiki/Scopus

   Հերմինե Օհանյան


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 7-11-ը ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի միջազգային կազմակերպությունը կազմակերպում է "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)" միջազգային գիտաժողովը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
media-center.am
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 120 670

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  12:36, 10/10/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: