ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Աննա Թոփլաղալցյան

«Փոքր ուժերով և քիչ ռեսուրսներով փորձում ենք լուծել մեծ խնդիրներ»

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կրտսեր գիտաշխատող Աննա Թոփլաղալցյան. «Փոքր ուժերով և քիչ ռեսուրսներով փորձում ենք լուծել մեծ խնդիրներ»:


    Աննա Թոփլաղալցյանը 28 տարեկան է, Երևանից է: Սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանության, բույսերի և մանրէների կենսատեխնոլոգիայի ամբիոնում: Աշխատում է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կենսաբանորեն ակտիվ նյութերի շտամ-արտադրիչների և կենսասինթեզի լաբորատորիայում որպես կրտսեր գիտաշխատող, 10 գիտական հոդվածների և թեզիսների հեղինակ է: 

Փոքր ուժերով լուծել մեծ խնդիրները

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կենսաբանորեն ակտիվ նյութերի շտամ-արտադրիչների  և  կենսասինթեզի լաբորատորիայում աշխատանքներ են տարվում Հայաստանի աղակալած հողերը վերականգնելու ուղղությամբ: Աննա Թոփլաղալցյանը նշում է՝ փոքր ուժերով և քիչ ռեսուրսներով փորձում են լուծել մեծ խնդիրներ, և արդեն ունեն հաջողություն: «Հայաստանը հիասքանչ բնական պաշարներ ունի՝ հողը, ջուրը, ընդերքը, բայց օգտագործման և կառավարման խնդիր կա՝ հատկապես ջրային ռեսուրսների ոլորտում: Մենք քաղցրահամ ջուր ունենք, բայց շատ տեղերում այն աննպատակ հոսում, գնում է: Գյուղերում տեսել ենք, ինչպես են մարդիկ երեխայի նման գրկում չորացած ծառերը, չգիտեն՝ ինչպես փրկել, ջուրը չի հասնում, ենթակառուցվածքի խնդիր է», - ասաց Աննան:


    Նա նշեց, որ Հայաստանում տարեկան 150  հեկտար հող է աղակալվում: «Մեր աշխատանքային խմբի կողմից իրականացվել է աղակալած հողերից ազոտֆիքսող բակտերիաների մեկուսացում և իդենտիֆիկացում: Ազոտֆիքսացիայի առավել բարձր ակտիվություն ունեցող կուլտուրաներից, քիմիական մուտագենեզի եղանակով, ստացվել են օսմոկայուն մուտանտներ` առանց գենետիկական ճարտարագիտության մեթոդների կիրառման: Ուսումնասիրությունների արդյունքում ընտրվել են ազոտֆիքսացիայի բարձր ակտիվությամբ շտամներ, որոնք պահպանում են իրենց կենսագործունեությունը մինչև 5% նատրիումի քլորիդի պայմաններում: Բացի այդ, նրանք նաև բազմաթիվ կենսաբանորեն ակտիվ նյութերի, ֆերմենտների և հորմոնների արտադրիչներ են: Այս շտամները կարող են հիմք հանդիսանալ հետագայում նոր, արդյունավետ և էկոլոգիապես մաքուր կենսապարարտանյութի ստեղծման համար, որը կխթանի աղակալած հողերի վերականգնմանը և գյուղատնտեսական մշակաբույսերին կապահովի նրանց աճի համար անհրաժեշտ գործոններով: Կարևոր է, որ մուտանտները ստացել ենք քիմիական եղանակով, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ չեն, մարդու համար վնասակար չեն», - բացատրեց  Աննա Թոփլաղալցյանը:

Գիտության ոլորտի խնդիրները և ինչպես պահել երիտասարդ գիտնականներին

«Գիտության ոլորտում շատ են խնդիրները. չկան սարքավորումներ, ինչը կապված է մեծ ֆինանսների հետ: Երիտասարդ գիտնականները հեռանում են ոլորտից, որովհետև բավարար պայմաններ և վարձատրություն չկա: Տարեցտարի պակասում է ուսանողների քանակը՝ հատկապես քիմիայի, կենսաբանության ոլորտներում: Մեծ և փորձառու սերունդը կա, աշխատում են՝ չնայած բավականին տարիքով են: Մինչև հիմա նրանց ուսումնասիրված բակտերիաների շտամների հիման վրա, օրինակ Չինաստանում, տարբեր դեղեր, ամինաթթուներ են ստանում: Բայց երիտասարդները քիչ են, որպեսզի նրանց փոխանակվի այդ փորձը: 

Մեկ այլ խնդիր է արտասահմանից ժամանակին անհրաժեշտ նյութեր ստանալը: Մեկ նյութը կես տարուց ավելի գալիս է, նյութերի և սարքավորումների արժեքները տարեցտարի բարձրանում են:

Մենեջմենթի պակաս էլ կա միջազգային շուկա դուրս գալու համար: Պետք է գովազդենք մեր արտադրանքը: 
Բարձր վարկանիշով ամսագրերում տպագրվելն էլ բարդ գործընթաց է, կապեր է պետք ստեղծել: Պետք է պետության հետ համատեղ փորձել լուծել խնդիրները, միայն մեկ կողմը չի կարող անել դա», - ասաց Աննա Թոփլաղալցյանը:


    Նա նշեց, որ Հայաստանում գործում են մի շարք գիտական ամսագրեր, որոնց մեծ մասը ճանաչված չեն նույնիսկ տեղական գիտնականների կողմից, իսկ մի քանի առավել ճանաչվածներում տպագրվում են բացառապես հայ գիտնականները: Ըստ նրա՝ անհրաժեշտ է այնպես բարձրացնել այդ ամսագրերի վարկանիշը, որպեսզի տպագրվելու ցանկություն ունենան նաև արտասահմանյան գիտնականները:

    Որպես բարեփոխում Աննա Թոփլաղալցյանն առաջարկում է ստեղծել ՀՀ պետական գիտական տեղեկատվական միասնական էլեկտրոնային հարթակ. «Հարթակում տեղադրված կլինեն Հայաստանի գիտնականների մասին տվյալները, նրանց կողմից իրականացվող հետազոտությունների նեղ բնագավառները, ստացված արդյունքները և այլ տեղեկություններ: Այս հարթակը հնարավորություն կընձեռնի նմանատիպ ուղղություններով զբաղվող գիտնականների ծանոթանալ միմյանց հետ և իրականացնել համատեղ հետազոտություններ: Այն կնպաստի փորձի փոխանակմանը և այլն»:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

    Երիտասարդ գիտնականը ներկայացնում է իր տեսակետը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ 
    «Երբ մեզ ասացին, որ մեր կենտրոնը մնալու է ակադեմիայի կազմում, բոլորով ծափահարում էինք: Գիտությունների ազգային ակադեմիայի կազմից գիտական կազմակերպությունների դուրս հանումը նշանակում է ակադեմիական համակարգի կազմաքանդում, որը կիջեցնի մեր երկրի վարկանիշն աշխարհում գիտության ոլորտում: Գիտնականի համար ակադեմիայի դերը շատ կարևոր է, այն մեզ համար ևս մեկ տուն է», - ասաց Աննա Թոփլաղալցյանը:
    Երիտասարդ գիտնականը կարևորեց «Գիտուժ» նախաձեռնության գործունեությունը, որը դեմ է արտահայտվել նշված օրենքում նախատեսվող փոփոխություններին: Ըստ նրա՝ նախաձեռնությունը կարևոր դեր ունի գիտության ոլորտի լուսաբանման գործում:
    «Փորձում եմ լինել օգտակար մարդ և մասնագետ, ինձանից հետո թողնեմ պիտանին», - եզրափակեց Աննա Թոփլաղալցյանը:

    Մոնիկա Երիցյան


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում «Բաժանմունքի կազմակերպությունների հետազոտական ուղղություններով գիտական զեկույցներ» շրջանակներում հանդես կգա ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ միջազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Սահակյանը «Բազմաալիքային աստղաֆիզիկա. ներկա հետազոտություններ և ապագա ծրագրեր» զեկուցմամբ

Ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում «Բաժանմունքի կազմակերպությունների հետազոտական ուղղություններով գիտական զեկույցներ» շրջանակներում հանդես կգա ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Տիգրան Զաքարյանը «Ռադիոֆիզիկական մեթոդների և համակարգերի մշակումը ռադիոլոկացիայի, տեխնոլոգիական պրոցեսների հսկման, անվտանգության և այլ կիրառումների համար» զեկուցմամբ

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 7-8-ը ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի կունենա «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողով

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

Ս.թ. նոյեմբերի 14-15-ը կկայանա «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
29/10/2024

Ամփոփվել են 2 մրցույթների արդյունքներ․ ֆինանսավորման է երաշխավորվել 7 նախագիծ
hesc.am
26/10/2024

На территории крепости Джрадзор в Армении археологи обнаружили храм урартского периода. Что показали раскопки?
mir24.tv
Կայքը հաճախել են
7 141 270

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:52, 01/11/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: