National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N338 մարտ 2020թ.
N338
COVID-19
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտաժողովներ
Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
COVID-19
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն

    ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը կորոնավիրուսային հիվանդություն կանխարգելման նպատակով արտադրում և առաջարկում է օգտագործել մի շարք իմունախթանիչ պատրաստուկներ։
Դրանց շարքում են․

ԿԱԹՆԱԹԹՎԱՅԻՆ ՄԹԵՐՔՆԵՐ

     «Նարինե» կաթնաթթվային մթերք։ Պատրաստվում է կաթնաթթվային բակտերիաների Lactobacillus acidophilus MDC 9602 (Ер 317/402) հիման վրա։ Պատրաստուկը լայնորեն կիրառվում է որպես բուժ-կանխարգելիչ միջոց աղեստամոքսային համակարգի տարաբնույթ խանգարումների դեպքում և կարևոր դեր ունի դիսբակտերիոզի և նրա հետևանքների, ինչպես նաև երկրորդային իմունոդեֆիցիտի ժամանակ աղիքային միկրոֆլորայի կարգավորման համար: «Նարինե» կաթնաթթվային բակտերիաները կայուն են մի շարք հակաբիոտիկների և քիմիոթերապևտիկ դեղապատրաստուկների ազդեցության նկատմամբ, օժտված են բարձր մրցակցային ակտիվությամբ մի շարք ախտածին միկրոօրգանիզմների նկատմամբ, ինչպիսիք են դիզինտերիայի, որովայնային տիֆի, սալմոնելոզի, ախտածին աղիքային ցուպիկի, ստրեպտոկոկի, ստաֆիլակոկի, պրոտեայի հարուցիչները: Նպաստում են օրգանիզմում ֆոլաթթվի, բիոտինի, C, E, P և B խմբի վիտամինների սինթեզին: Խորհուրդ է տրվում օգտագործել մեծերին և երեխաներին, սկսած 6 ամսականից:
    Արգինինով հարստացված կաթնաթթվային մերաններ։ Պատրաստուկը մշակվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում։ Արտադրվում է Lactobacillus ցեղի (2 շտամ) կաթնաթթվային բակտերիաների համակեցության արդյունքում։ Զգալի քանակներով սինթեզում է բակտերիոցիններ (ցածրամոլեկուլային պեպտիդներ, օժտված բարձր հակամանրէնային ակտիվությամբ) և արգինին ամինաթթու։ Արգինինը, մասնավորապես, մասնակցում է հակամարմինների առաջացման գործընթացին, խթանում է Т-լիմֆոցիտների արտադրությանը բարձրացնում է նեյտրոֆիլների հակամանրէային ակտիվությանը։ Խորհուրդ է տրվում կիրառել 2-րդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ։


ԲՆԱԿԱՆ ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԵՐ

    Կտավատի յուղ։ Արտադրվում է սառը մամլման եղանակով: Առանձնանում է բազմաչհագեցած ճարպաթթուների բարձր պարունակությամբ (α-լինոլենաթթու (մինչև 60%), լինոլևաթթու (մինչև 30%), օլեինաթթու (մինչև 60%)), որոնք անհրաժեշտ են իմունային համակարգի բնականոն կենսագործունեության համար: Լայնորեն կիրառվում է բժշկության, դեղագործության և կոսմետոլոգիայի բնագավառներում: Այն  հանդիսանում է հարբուխի, երիկամների, վահանաձև գեղձի, միզապարկի, նյարդային համակարգի հիվանդությունների համալիր բուժման իմունախթանիչ և կանխարգելիչ բաղադրիչներից մեկը: Իջեցնում է զարկերակային ճնշումը, կիրառվում է որպես տղամարդկանց պոտենցիայի բարձրացման արդյունավետ միջոց:
    Չիչխանի յուղ։ Արտադրվում է սառը մամլման եղանակով: Պարունակում է մեծ քանակությամբ A, C, D, E, F և K վիտամիններ: Խթանում է մաշկի, լորձաթաղանթի և վնասված հյուսվածքների վերականգնման գործընթացները: Օժտված է կանխարգելիչ, հակաօքսիդանտային  և բջջապաշտպան ազդեցությամբ: Նվազեցնում է ազատ ռադիկալային գործընթացների ակտիվությունը և պաշտպանում բջջային և ենթաբջջային թաղանթները վնասվածքներից (ճարպալուծ կենսահակաօքսիդանտների առկայության շնորհիվ):
    Դդմի կորիզի յուղ։  Արտադրվում է սառը մամլման եղանակով: Պարունակում է մեծ քանակով A, Е, С, Р, К, Т, F և В խմբի վիտամիններ և ճարպաթթուներ, հարուստ է տարբեր միկրոտարրերով և հեշտ յուրացվող սպիտակուցներով: Օժտված է մաշկը փափկեցնող, հյուսվածքները վերականգնող, ինչպես նաև մանրէասպան և հակավիրուսային հատկություններով: Պարբերական ընդունման դեպքում բարելավում է ստամոքսի աշխատանքը և դրական ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա:
    Սև չամանի յուղ։ Արտադրվում է սառը մամլման եղանակով: Օժտված է հակաքաղցկեղային, հակահիստամինային, հակամանրէային, հակավիրուսային, հակահելմինտային, հակաօքսիդանտային, հակադիաբետիկ ազդեցություններով: Բարելավում է լյարդի և փայծաղի աշխատանքը, նվազեցնում է զարկերակային ճնշումը, խթանում իմունային համակարգը, նվազեցնում է արյան մեջ խոլեսթերինի և գլյուկոզի քանակությունը, նպաստում է նյութափոխանակությանը:

Վերջին հայտարարություններ
Հրապարակումներ մամուլում
26/05/2020
Թեստերը կարող են հայտնաբերել վիրուսը նաև համեմատաբար ցածր կոնցենտրացիայի դեպքում. Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման թեստեր կարտադրվեն
aravot.am
22/05/2020
ПОКА НЕ ВСЕ ПОТЕРЯНО, НЕОБХОДИМО НАЙТИ НАИБОЛЕЕ ВЕРНЫЕ И БЫСТРЫЕ РЕШЕНИЯ
golosarmenii.am
15/05/2020
ПОНЯТЬ ТО, ЧТО НЕВОЗМОЖНО ВООБРАЗИТЬ
golosarmenii.am
11/05/2020
Հայաստանի ներդրումը համավարակի դեմ պայքարում
hhpress.am
05/05/2020
Հայաստանում առկա բնապահպանական հիմնախնդրիները: էկոկենտրոնի տնօրեն՝ ա.գ.թ. Լիլիթ Սահակյան
Շանթ TV
27/04/2020
Ավելի քան 12 հազար դոլար CNF-ից Հայաստանի ձկնապաշարների հետազոտման համար
ecolur.org
Կայքը հաճախել են
2 319 126

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:58, 27/05/2020 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ
Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2020, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: