ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմեն Յուրիի Ղազարյան
արվ.դ., պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
COVID-19
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

    ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) կազմում գործում են մի շարք լաբորատորիաներ և գիտական խմբեր, որոնց հետազոտական ուղղությունները, մասնագիտական փորձը և կարողություններն անմիջականորեն առնչվում են վիրուսաբանության ոլորտին և կարող են իրենց կիրառությունը գտնել Cov-2019-ով պայմանավորված՝ հանրապետությունում ստեղծված իրավիճակում։ Հետազոտությունների հիմնական նպատակն է ԴՆԹ և ՌՆԹ վիրուսային վարակների ախտաբանության մոլեկուլային մեխանիզմների ուսումնասիրությունը և արդյունավետ հակավիրուսային դեղամիջոցների ստեղծումը: Իրականանում են կենսաինֆորմատիկական հետազոտություններ՝ ուղղված վիրուսային հիվանդությունների դեմ նոր կենսաակտիվ նյութերի բացահայտմանը, ինչպես նաև հետազոտվում են հիվանդությունների զարգացման գենետիկական ռիսկերը, մշակվում կանխորոշիչ գենետիկական թեստ-համակարգեր։
    Նշված ուղղություններով ինստիտուտի գիտական ստորաբաժանումների կողմից իրականացվել են բազմաթիվ միջազգային և պետական գիտական նախագծեր, իսկ հետազոտությունների արդյունքները հրատարակված են ոլորտի ամենահեղինակավոր միջազգային գիտական ամսագրերում։
    Ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խումբն ու կենսաբանական գործընթացների համակարգչային մոդելավորման լաբորատորիան ուսումնասիրում են նոր կորոնավիրուսի սպիտակուցների կառուցվածքային յուրահատկությունները՝ օգտագործելով համակարգչային մոդելավորման և կանխորոշման տարբեր ալգորիթմներ։ Առաջնային արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ SARS-CoV-2 սպիտակուցների մոտ կեսն ունեն խանգարված (intrinsically disordered) կառուցվածք, որը կարող է դժվարացնել նոր դեղերի նախագծման (drug design) աշխատանքները։ Հետազոտությունը պատրաստ կլինի գիտական տպագրման առաջիկա ամսվա ընթացքում։
    Նույն խմբի կողմից ուսումնասիրվում է նաև բոլոր կորոնավիրուսների ֆիլոգենետիկան՝ ծագումնաբանությունը։ Այս հետազոտությունը նույնպես պատրաստ կլինի գիտական տպագրման առաջիկա ամսվա ընթացքում։
    Ինստիտուտի կենսաինֆորմատիկայի խումբը և էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիան ուսումնասիրում են վիրուսի ռեցեպտոր հանդիսացող մարդու ACE2 գենի ֆունկցիոնալ (կառուցվածքը և էքսպրեսիան պայմանավորող) գենետիկական պոլիմորֆիզմների հաճախությունը հայկական պոպուլյացիայում՝ ինստիտուտում առկա ամբողջական գենոմի և էքզոմի սեքվենավորման տվյալների հիման վրա։ Այս հետազոտությունները կարող են կարևոր տվյալներ տրամադրել վարակի տարածման մոդելավորման համար։

    Ելնելով վերոնշյալից՝ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը առաջարկում է մի շարք գործողություններ, որոնք կապահովեն Հայաստանում վիրուսաբանական հետազոտությունների ենթակառուցվածքի զարգացումը, դրա արդյունավետ օգտագործումը նմանատիպ իրավիճակներում։

  1. Ինստիտուտի հենքի վրա ստեղծել կենսաանվտանգության երրորդ կարգի (BSL-3) վիրուսաբանական լաբորատորիա և ադապտացված վիրուսային շտամերի գրադարան, հետագա հետազոտությունների համար։
  2. Հայաստանում հիմնել միջազգային ստանդարտներին համապատասխանող փոքր և միջին լաբորատոր մոդելային կենդանիների (մկներ, առնետներ և ճագարներ) կենդանանոց (վիվարիում), ինչը թույլ կտա իրականացնել նոր հակավիրուսային միացությունների նախակլինիկական փորձարկումներ։
  3. Անջատել, սեքվենավորել և նկարագրել վիրուսների և այլ վարակների գենոմները, ուսումնասիրել հիվանդությունների մոլեկուլային մեխանիզմները, մշակել ախտորոշիչ թեստեր և նոր դեղամիջոցներ։ 

Ազդեր








2023թ. սեպտեմբերի 8-ին, ժամը 10։00-14։00-ը, Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ)՝ ՀՀ ԳԱԱ Միջազգային կապերի վարչության հետ համագործակցությամբ, կանցկացնի Եվրամիության գիտահետազոտական «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառում, որը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Նախագահության գիտաժողովների դահլիճում (2-րդ հարկ)՝ ք. Երևան 0019, Բաղրամյան 24

Ս.թ. սեպտեմբերի 12-ին ժամը 10։30-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում զեկույցով հանդես կգա Մադրիդի Ապակու և կերամիկայի ինստիտուտի պրոֆեսոր Միգել Ռոդրիգեզը

2023 թ. սեպտեմբերի 12-15 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը (ՖՀԻ) կազմակերպում է ամենամյա «Լազերային ֆիզիկա 2023» միջազգային գիտաժողովը (LP-2023) նվիրված ՀՀ ԳԱԱ ՖՀԻ հիմնադիր-տնօրեն Միքայել Տեր-Միքայելյանի ծննդյան 100-ամյակին և ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին

2023թ. սեպտեմբերի 18-22-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը և ԵՊՀ-ն ՀՀ ԳԱԱ 80-ամյակի կապակցությամբ Ծաղկաձորում կազմակերպում են RREPS-23 «Ռելատիվիստական էլեկտրոնների ճառագայթումը պարբերական կառուցվածքներում» XIV միջազգային սիմպոզիումը և Meghri-23 «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» VIII միջազգային գիտաժողովը։ Մանրամասները https://conference.iapp.am կայք էջում

Սեպտեմբերի 24-28-ը Երևանում կանցկացվի «Նոր զարգացող միտումները քիմիայում» միջազգային գիտաժողովը

2023թ. սեպտեմբերի 25-30-ը ՀՀ ԳԱԱ-ն և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը անց են կացնում «Համակարգչային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ «CSIT-2023» 14-րդ միջազգային գիտաժողով (Երևան, Հայաստան), նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյակին: Մանրամասներին կարելի է ծանոթանալ https://csit.am/2023/

Ֆունկցիոնալ սննդի կենտրոնի 31-րդ միջազգային համաժողովը տեղի կունենա Մատենադարանում 2023 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը (առկա և հեռավար միացման հնարավորությամբ): Համաժողովը կմիավորի բժշկության, կենսաբանության և սննդի արդյունաբերության փորձագետներին

2023թ. հոկտեմբերի 1-5-ը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը, ՀՀ կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Յու. Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը, Հարավային դաշնային համալսարանը (Դոնի Ռոստով, ՌԴ), Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Ծաղկաձորի գրողների տունը անց են կացնում «Հոծ միջավայրի մեխանիկայի արդի պրոբլեմները» VIII միջազգային գիտաժողով (Ծաղկաձոր, Հայաստան) նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյակին: Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.mechins.sci.am կայքում

ՀՀ կառավարությունը հաստատել է 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
05/09/2023

ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արթուր Մովսիսյանը
scs.am
05/09/2023

Կհիմնվի 15 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են
1lurer.am
04/09/2023

Ինչպե՞ս են շարքային մարդիկ ապրել միջնադարյան Հայաստանում. պեղումներն Արփայում պատասխանում են այս հարցին
ankakh.com
31/08/2023

Андрей Гончар, племянник Агаси Ханджяна
golosarmenii.am
Կայքը հաճախել են
6 672 410

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  19:29, 22/09/2023 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2023 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: