Ս.թ. փետրվարի 7-ին ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի նիստերի դահլիճում զեկույցով հանդես կգա Լիլլի համալսարանի (Ֆրանսիա) երկրագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Տանիել Դանելիանը
Ս/թ-ի փետրվարի 7-ին ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը հյուրընկակելու է Լիլի համալսարանի (Ֆրանսիա, https://www.univ-lille.fr/home/) երկրագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Տանիել Դանիելյանին։
Տանիել Դանելիանը Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագիր շրջանակում Բուսաբանության ինստիտուտում հանդես կգա դասախոսություններով։
Դասախոսությունների թեմաներն են․
- Շերտագրության վերելքը (ծագումը) և դրա կարևորությունը զանգվածային անհետացումների, անցյալի կլիմայի փոփոխության և Երկրի համակարգի վերաբերյալ գիտությունները հասկանալու համար։
- Բրածոների նշանակությունը կյանքի, Երկրի և էվոլյուցիոն գիտությունների մեջ:
Վայրը՝ Երևանի բուսաբանական այգի (Աճառյան 1) փետրվարի 7-ին ժամը՝ 12:00-14:30:
Մուտքն ազատ է։ |