Սույն թվականի փետրվարի 21-ին Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը սիրով հրավիրում է մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին: Գիտաժողովը տեղի կունենա Լեզվի ինստիտուտում
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
Հարգելի՛ բարեկամներ, Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
- Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
- Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
- Գիտաժողովի ձևաչափը՝ առկա և հեռավար
- Գիտաժողովի ուղղություններն են՝
- հայերենի բառապաշարի ուսումնասիրության խնդիրներ - տերմինաբանության արդի խնդիրներ - քերականական կառուցվածքի ուսումնասիրության խնդիրներ - լեզվի կանոնարկման արդի խնդիրներ - մասնագիտական հայոց լեզվի ուսուցման խնդիրներ բուհական համակարգում - մայրենիի ուսուցման խնդիրներ հանրակրթության ոլորտում
- Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝
- հայերեն - անգլերեն - ռուսերեն
Գիտաժողովին զեկուցումով մասնակցելու համար (առկա կամ հեռավար) անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը (տե՛ս հավելված 2) և ուղարկել viktorkatvalyan@mail.ru էլեկտրոնային հասցեին մինչև 2024թ. փետրվարի 15-ը (տե՛ս հավելված 1)։
Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն ժողովածուով։
Գիտաժողովի կազմկոմիտե |