|
|
|
|
|
Ազդեր
ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ
ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) արտասահմանյան անդամ ընդհանուր ֆիզիկա և աստղագիտություն մասնագիտությամբ:
ՌԳԱ-ի անդամների ընտրությունները տեղի են ունեցել սույն թվականի հոկտեմբերի 24-25-ին: Հաղթողների ցանկը հաստատվել է հոկտեմբերի 28-ին ՌԳԱ-ի ընդհանուր ժողովում:
Ընտրվել է ընդհանուր 62 արտասահմանյան անդամ, այդ թվում Նոբելյան մրցանակակիրներ՝ ֆիզիկոսներ Սերժ Արոշը (Ֆրանսիա), Մարտինուս Վելտմանը (ԱՄՆ), քիմիկոսներ՝ Ռոջեր Կորնբերգը (ԱՄՆ), Ժան – Պիեր Սովաժը (Ֆրանսիա), Դան Շեխտմանը (Իսրայել), տնտեսագետ Կեննետ Էռոուն (ԱՄՆ), Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:
ՌԳԱ արտասահմանյան անդամ են ընտրվել ԱՄՆ-ի Գիտությունների ակադեմիայի նախագահ Մարսիա Մակնուտը և Ավստրայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Անտոն Ցայլինգերը: Նախատեսվում է Անտոն Ցայլինգերի պաշտոնական այցը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա: |
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
23/04/2024
news.am |
19/04/2024
aravot.am |
19/04/2024
golosarmenii.am |
17/04/2024
aravot.am |
Կայքը հաճախել են 6 958 348
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|