2013թ. դեկտեմբերի 3-4-ը ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոն կազմակերպում է «Փորձաքննությունների ազգային բյուրոյում կազմավորված փորձագիտական տվյալների բազաների կազմակերպչական և գիտագործնական փորձի ուսումնասիրությունը, դրանց համադրումը հանրապետությունում առկա դատափորձագիտական բազաների հետ: Հանրապետությունում առկա դատափորձագիտական տվյալների բազաների` եվրոպական դատափորձագիտական տվյալների բազաներում ինտեգրման նախադրյալները» թեմայով երիտասարդական գիտաժողով
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրոն» ՊՈԱԿ-ը` նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ ԳԱԱ Երիտասարդական խորհրդի աջակցությամբ կազմակերպում է «Փորձաքննությունների ազգային բյուրոյում կազմավորված փորձագիտական տվյալների բազաների կազմակերպչական և գիտագործնական փորձի ուսումնասիրությունը, դրանց համադրումը հանրապետությունում առկա դատափորձագիտական բազաների հետ: Հանրապետությունում առկա դատափորձագիտական տվյալների բազաների` եվրոպական դատափորձագիտական տվյալների բազաներում ինտեգրման նախադրյալները» թեմայով երիտասարդական գիտաժողով: Գիտաժողոը տեղի է ունենալու ս/թ դեկտեմբերի 3-4-ը ՀՀ ԳԱԱ Աղվերանի գիտաժողովների տանը: Ակնկալում ենք դատափորձագիտական և իրավական ոլորտների կառույցների, Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտների և ԲՈւՀ-երի ակտիվ մասնակցությունը: |