National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N311 Հոկտեմբեր 2017թ.
N311
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Նորություններ
Գիտաժողովներ
Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները
Լուսանկարներ
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ Ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
27/09/2017
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «ՏՀՏ և հարակից ոլորտներում Հայաստանի և Սփյուռքի գիտնականների միջև համագործակցության խթանում» աշխատաժողովը

    Սեպտեմբերի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) անցկացվեց Եվրոպական ծրագրերում Հայաստանի և Սփյուռքի գիտնականների միջև համագործակցության խթանմանն ուղղված աշխատաժողով: Աշխատաժողովի հիմնական նպատակն էր խթանել Հայաստանի և Սփյուռքի գիտնականների ավելի սերտ համագործակցությունը, մասնավորապես, Եվրոպական «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում տեղեկատվական տեխնոլոգիաների և հարակից գիտությունների ոլորտում համատեղ առաջարկների նախապատրաստման և ներկայացման միջոցով:  Միջոցառմանը մասնակցեցին Եվրահանձնաժողովի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչներ, հայազգի գիտնականներ Գերմանիայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Նորվեգիայից, Հայաստանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներից, համալսարաններից, ձեռնարկություններից: 

    Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանն ասաց. «ՀՀ ԳԱԱ-ն զգալի ուշադրություն է դարձնում ինչպես եվրոպական ծրագրերում մեր ինստիտուտների ավելի ակտիվ մասնակցության խթանմանը, այնպես էլ Սփյուռքի գիտնականների հետ ավելի սերտ համագործակցության զարգացմանը: Ակադեմիայի համակարգում վերջին տարիներին ստեղծվել և գործում է Միջազգային գիտական և տեխնոլոգիական ծրագրերի բաժինը, որի հիմնական գործառույթն է եվրոպական ծրագրերում ինստիտուտների մասնակցության համար խորհրդատվություն տրամադրելը, տեղեկատվություն  տարածելը և նպատակային միջոցառումներին աջակցելը: Ստեղծվել է նաև Սփյուռքի բաժին, որի նպատակն է զարգացնել և խորացնել համագործակցությունը հատկապես գիտական սփյուռքի հետ: Ուրախալի փաստ է, որ այս միջոցառմանը մասնակցում են գիտական սփյուռքի ներկայացուցիչներ այնպիսի երկրներից, ինչպիսիք են` Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, որոնք ներկայացնում են առաջատար համալսարաններ և  ձեռնարկություններ: Համոզված եմ, որ նրանք կնպաստեն գիտական կապերի զարգացմանը և համատեղ առաջարկներ կմշակեն «Հորիզոն 2020» ծրագրի մրցույթներին ներկայացնելու համար»: 

27092017_1.jpg
    Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Հոա-Բին Աջեմյանը:  Նա կարևորեց Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը` նշելով, որ նախատեսվում է Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության համաձայնագրի ստորագրում: «Այդ համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է տարբեր ոլորտներում համագործակցություն, ինչպես նաև այդ համաձայնագրի կարևոր կետերից է աջակցող խմբերի հետ համագործակցությունը: Մենք հավատում ենք, որ Սփյուռքը Հայաստանը դիտում է ոչ միայն որպես հայրենիք, այլ որպես ներդրումների վայր: Եւ այս տեսանկյունից մենք աջակցում ենք Սփյուռքի կազմակերպություններին` որպես աջակցող խմբերի` համոզված լինելով, որ նրանք կարող են Հայաստանում փոփոխություններ իրականացնել»,- մասնավորապես ասաց Հոա-Բին Աջեմյանը: 

27092017_2.jpg
    Աշխատաժողովն անցկացվեց «Կոմպյուտերային գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ» (CSIT 2017) միջազգային գիտաժողովի  շրջանակներում` ՀՀ ԳԱԱ մասնակցությամբ «Հորիզոն 2020» ծրագրի «Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության ցանց Արևելյան գործընկերության երկրների համար պլյուս» նախագծի հետ համատեղ: 
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին «Հորիզոն 2020» ծրագրի տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղության 2018-2020 թվականների աշխատանքային ծրագիրը և մրցույթների թեմատիկաները, ինչպես նաև «Հորիզոն 2020» ծրագրին 2016թ-ին Հայաստանի ասոցացման արդյունքում նոր հնարավորությունները` մասնավորապես, թվինինգ գործիքը: 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
27.09.2017թ.

Վերջին հայտարարություններ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասնակցությամբ, BSH նախագծի շրջանակներում հայտարարվել է դրամաշնորհային 3րդ մրցույթը՝ Horizon2020 ծրագրի հետ կապված բրոքերային միջոցառումներին, ինչպես նաև, Horizon2020 ծրագրի թեմատիկ մրցույթներին ուղղված նախագծերի առաջարկների մշակման նպատակով, նախապատրաստական հանդիպումներին մասնակցելու համար

ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտը հայտարարում է 2017թ. ուս.տարվա 1-ին կիսամյակում (Սեպտեմբեր-Դեկտեմբեր) ամեն երեքշաբթի և հինգշաբթի ժամը 15.00-17.00-ը կայանալիք Հյուսվածքային ինժեներիայի գործնական դասընթացի սկիզբը

2017 թ.-ի նոյեմբերի 28-30-ը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և և Սալֆորդի համալսարանը (Մեծ Բրիտանիա) Երևանում կազմակերպում են ՆԱՏՕ-ի կողմից ֆինանսավորվող միջազգային գիտաժողով «Ճառագայթման կենսամարկերները միջավայրում. ռիսկի գնահատման արդյունավետ միջոցներ» թեմայով

Հայաստան համահայկական հիմնադրամը հայտարարում է «Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ» մրցույթ : Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Հայտերն ընդունվում են 2017 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թ. հունվարի 31-ը ներառյալ: Մանրամասներին ծանոթանալու համար այցելեք` www.himnadram.org կայքը

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը 2017թ. դեկտեմբերի 14-ից 15-ը Երևանում կազմակերպում է Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտական նստաշրջան

Հրապարակումներ մամուլում
14/11/2017
ԳԱԱ նախագահը` միանգամից դոկտոր դառնալու մասին
aravot.am
09/11/2017
Դժվարություն կունենանք առաջին 4 տարիներին. Ռադիկ Մարտիրոսյանը՝ տարկետման իրավունքի սահմանափակման մասին
tert.am
09/11/2017
Մեկի խնդիրների լուծումը մյուսի հաշվին չպետք է լինի. Ռադիկ Մարտիրոսյան
slaq.am
08/11/2017
Գիտնականների և մասնավոր հատվածի համագործակցության մշակույթը դեռ ձևավորված չէ. Գևորգ Վարդանյան
panorama.am
08/11/2017
Главный Объект Исследований - Грибы
golosarmenii.am
08/11/2017
«ԳԱԱ շենքը տաճար է, ո՞վ է տեսել եկեղեցին վաճառվի»
aravot.am
Կայքը հաճախել են
1 330 198

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ լոգոտիպ (սև, կապույտ)
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:28, 22/11/2017 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Նորություններ - Գիտաժողովներ - Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները - Լուսանկարներ - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ
Վեբ Ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2017, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM)
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք գրել webmaster {[ at ]} sci.am էլ փոստին: