|
Գլխավոր էջ | Ակադեմիայի մասին | Բաժանմունքներ | Կազմակերպություններ | Անդամներ | Կապ մեզ հետ |
|
|
ՀՀ ԳԱԱ գիտության զարգացման հիմնադրամ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի շնորհման միջազգային կոմիտե Հայկական ազգային տեղեկատվական կետ HORIZON 2020 EURAXESS-Armenia Portal Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց |
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Times Higher Education-ը, համագործակցելով Լինդաուի Նոբելյան ասամբլեայի հետ, հարցում է անցկացրել սկսնակ հետազոտողների և ապագա առաջնորդների շրջանում 2022 թվականի բարձրագույն կրթության, ակադեմիական շրջանակների և հետազոտական հատվածի ամենահրատապ խնդիրների վերաբերյալ:Ավելի քան 400 նախկին մասնակիցներ վերջին 10 տարիների ընթացքում պատասխանել են հարցերի լայն շրջանակի այն մասին, թե ինչ է անհրաժեշտ 2022 թվականին հաջողակ հետազոտող լինելու համար: Լինդաուի շրջանավարտները մեկնաբանել են հարցեր՝ սկսած արժանիքներից և ինստիտուցիոնալ գործոններից վերջացրած համավարակի հետևանքներով: Հետազոտությանը մասնակցել են Լինդաուի շրջանավարտները բոլոր առարկաներից` քիմիայի (42%), ֆիզիկայի (21%), ֆիզիոլոգիայի կամ բժշկության (19%) և տնտեսագիտության (7%): Հետազոտության ընթացքում կատարված որոշ առանցքային եզրակացություններ՝
1951 թվականի հիմնադրումից ի վեր Լինդաու Նոբելյան մրցանակակիրների հանդիպումները վերածվել են եզակի միջազգային գիտական ֆորումի: Լինդաուի հանդիպումների թեման փոխվում է Նոբելյան մրցանակի երեք գիտական առարկաների՝ ֆիզիկայի, քիմիայի կամ ֆիզիոլոգիայի և բժշկության միջև: Հինգ տարին մեկ անցկացվում է միջդիսցիպլինար հանդիպում, իսկ տնտեսագիտության վերաբերյալ Լինդաուուի հանդիպումը տեղի է ունենում երեք տարին մեկ անգամ: Տարբեր հռչակագրերի միջոցով (2020թ.՝ Բաց գիտության համար, 2015թ.՝ Կլիմայի փոփոխության վերաբերյալ, 1955թ.՝ Միջուկային զենքի կիրառման դեմ) գիտնականները բազմիցս միացել են հասարակական բանավեճին քաղաքական կոչերով։ Հենց Լինդաուի բժիշկներ՝ Ֆրանց Կառլ Հեյնն ու Գուստավ Վիլհելմ Պարադը դիմեցին կոմս Լենարտ Բերնադոտ աֆ Վիսբորգին՝ Նոբելյան մրցանակակիրների համաժողովի գաղափարով, և 1953 թվականից ի վեր սկսսեցին համատեղ իրականացնել այս գաղփարը երիտասարդ գիտնականների մասնակցությամբ: Մասնակցել են շուրջ 35000 ուսանող, գիտությունների թեկնածուներ և ասպիրանտներ: Հանդիպմանը մասնակցելու նրանց փորձը կարող է կյանքում մեկ անգամ լինել, բայց նրանք մնում են Լինդաուի շրջանավարտների ցանցի մշտական անդամներ և գիտական երկխոսության դեսպաններ: Հարցերի դեպքում դիմել Միջազգային կապերի բաժին, հեռ. 52-02-66: Նախորդ հանդիպումներ
|
Ազդեր
Ս.թ. մարտի 21-ին ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը կազմակերպում է «Ֆրանսերեն տպագիր ժառանգության ոսկե ֆոնդը» խորագրով միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Միջոցառումը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի կլոր դահլիճում Սույն թվականի մարտի 6-ին ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա Նովա Գորիցայի համալսարանի (Սլովենիա, ԵՄ) դոցենտ Արտեմ Բադասյանի «Ջրում սպիտակուցների կոնֆորմացիաների տեսական և փորձառական հարցեր» թեմայով գիտական զեկուցումը ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года 2024թ․ մարտի 28-30-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը անցկացնելու են «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» թեմայով միջազգային գիտաժողով ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հրապարակումներ մամուլում
Կայքը հաճախել են
6 873 614 անգամ սկսած 01.01.2005թ. ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ) |
Կայքը վերջին անգամ թարմացվել է՝ 17:29, 18/03/2024 |
Գլխավոր էջ -
Ակադեմիայի մասին -
Բաժանմունքներ -
Կազմակերպություններ -
Անդամներ -
Կապ մեզ հետ -
Կառուցվածք -
COVID-19
|
|||||
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM): Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: |