ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Վարդան Գրեգորյան
դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
30/11/2023
«Հարավային Կովկաս․ կայունության և անվտանգության արդի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողով՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը կազմակերպել էր «Հարավային Կովկաս․ կայունության և անվտանգության արդի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովը։ 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ «Հիմա աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ։ Միաբևեռ աշխարհից անցում է կատարվում բազմաբևեռ աշխարհի։ Այս փոփոխությունները բերում են աշխարհաքաղաքական սուր լարվածություն հատկապես խոշոր տերությունների միջև։ Օգտվելով խոշոր տերությունների զբաղվածությունից՝ որոշ երկրներ փորձում են լուծել իրենց խնդիրները։ Եվ թերևս դա պատճառներից մեկն է, որ Հարավային Կովկասում իսկապես կա անվտանգության սպառնալիք, և այս գիտաժողովը պետք է անդրադառնա այս հարցերին»,- իր ելույթում ասաց Յուրի Սուվարյանը։ Նա նշեց, որ Հայաստանի վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումները նույնպես այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ «Այդ երկրներն ունեն խնդիրներ, որոնք ծրագրել են դեռ հարյուր տարի առաջ Թուրքիայի կողմից Ադրբեջան պետության ստեղծմամբ։ Ահա այսօր իրենց ծրագրով նախատեսված խնդիրները փորձում են լուծել։ Այս միտքը պետք է մեզ մի ուշագրավ գաղափարի բերի՝ անկախ պետություն ունենալու համար պետք է ունենալ նաև երկարաժամկետ քաղաքական ծրագիր կամ ռազմավարություն։ Մեր գիտաժողովն ունի լուրջ խնդիրներ քննարկելու, դրանք գիտական առումով կարևորելու և մշակելու հանձնարարականներ»,- ասաց Յուրի Սուվարյանը։

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Մոհամմադ Ասադի Մոհավեդը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, մասնավորապես, նշեց․ «Հույս ունեմ, որ այս գիտաժողովի արդյունքը կաջակցի տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը, քանի որ մենք հավատում ենք, որ էլիտաների միջև նման քննարկումները կարող են լինել շատ արդյունավետ։ Մենք այսօր այստեղ հավաքվել ենք քննարկելու անվտանգության և քաղաքական կայունության կարևոր հարցը, ինչպես նաև տնտեսության, մշակույթի զարգացման և խաղաղության հարցերը։ Հայտնի է, որ անվտանգության և կայունության պակասը բերում են շատ մարտահրավերներ հասարակության համար»։

Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը նշեց․ «Խորհրդային Միության փլուզումից հետո Իրան և Հայաստան հարաբերությունները եղել են բարի-դրացիական և փոխադարձորեն վստահված, ուստի և կայուն և զարգացման միտում ունեցող։ Սակայն այդ զարգացման գործընթացում միշտ էլ տնտեսականը զիջել է քաղաքականին, ինչի լուրջ բացը նկատվեց հատկապես ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո։ 44-օրյա պատերազմից հետո, աշխարհաքաղաքական տագնապաբնույթ եռուզեռից ելնելով, երկու երկրների հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ, որն ունի և դեռ կունենա բազմակողմանի բնույթ։ Տարածաշրջանի հարևանների և տարածաշրջանից դուրս երկրների ներկայությունն ու դերակատարությունը ստեղծել են և ստեղծելու են մարտահրավերներ։ Այս գիտաժողովն իր վերնագրում ներառել է մարտահրավերների առկայությունը, բնականաբար, կանդրադառնա դրանց՝ թեկուզև սահմանափակվելով քանիսի վրա,- ասաց Ռոբերտ Բեգլարյանը և

հավելեց,- Նման միջոցառումները չափանզանց կարևոր են, որպեսզի երկու երկրների պետական համակարգն ու որոշում կայացնող կենտրոնները տեղյակ լինեն միմյանց հայացքներից և մտահոգություններից, ծանոթանան աշխարհընկալումներին և քաղաքականությունների մշակման ոճին ու ձևավորմանը։ Պիտի ընդգծեմ, որ, ըստ իս, այս պահի դրությամբ Իրանի Իսլամական Հանրապետության համար շատ կարևոր է, որ ընկալի, թե Հայաստանն ինչ հեռանկար է տեսնում Իրան-Հայաստան հարաբերությունների համար, ինչպես է ընկալում Իրանի դերը տարածաշրջանի անվտանգային տիրույթում, Հայաստանի Հանրապետությունն ինչպես է արձագանքում Իրանի անվտանգության քաղաքականությանն ու առաջնահերթություններին տարածաշրջանը խաղաղ պահելու հարցում»,- ասաց Ռոբերտ Բեգլարյանը։ 

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանը հանդես եկավ «Հարավային Կովկասում տեղի ունեցող նոր զարգացումները․ հայացք Հայաստանից» թեմայի վերաբերյալ զեկուցմամբ։ Նա նշեց, որ գիտաժողովն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ, և երեք տարի շարունակ խմբով ուսումնասիրություն են իրականացնում «Հարավկովկասյան ուժային հարաբերակցության փոխակերպումը և արցախյան 2020թ. պատերազմը. տարածաշրջանային զարգացումների միտումները աշխարհաքաղաքական նոր իրողությունների ներքո» թեմայի շրջանակում։ Հաջորդ տարի գիտական խումբը լույս կընծայի կոլեկտիվ մենագրություն, որում ամփոփված կլինեն ուսումնասիրության արդյունքները։ 

Այդ թեմատիկ ծրագրի ղեկավարն է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը, խմբի կազմում են ԵՊՀ դոցենտներ Ալեն Ղևոնդյանը, Մենուա Սողոմոնյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատող Քրիստինե Մելքոնյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս Լիանա Պետրոսյանը։

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Արևելագիության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ԱՄՆ Մասաչուսեթսի Սթոնհիլլ քոլեջի, Իրանի Իսլամական Ազատ Համալսարանի, Իրանի Փայամ Նոր համալսարանի, Բեյրութի Ամերիկյան համալսարանի, Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի, Օրբելի կենտրոնի գիտաշխատողներ, հետազոտողներ։

Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին նոյեմբերի 29-ին։ Կլոր սեղան քննարկման ժամանակ մասնակիցներն ամփոփեցին իրենց աշխատանքները և կազմեցին աշխատանքային նոր ծրագիր, ըստ որի՝ պետք է հետազոտող խումբը մշակի քաղաքական զարգացումների սցենարներ և դրանք ներկայացնի պատկան մարմիններին։

Միջազգային գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
29․11․2023թ․


Ազդեր








2024թ.-ի ապրիլի 23-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա տարեկան ընդհանուր ժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 2023թ.-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին: Գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները կանցկացվեն ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ին

ՀՀ ԳԱԱ ՖՀԻ-ը IPR Armenia Optica Student Chapter-ի հետ միասին հայտարարում են «Լույսը լուսանկարչի աչքերով» խորագրով ֆոտոմրցույթ՝ նվիրված Լույսի միջազգային օրվան: Մրցույթին գրացման վերջնաժամկետն է՝ ս.թ. մայիսի 1-ը

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

Ս.թ. ապրիլի 5-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կանալացման նորագույն տեխնոլոգիաներ։ Չեզոք և լիցքավորված փնջեր ուղղորդող հզոր արտաքին էլեկտրամագնիսական դաշտեր» թեմայով սեմինար, որը կներկայացնի Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի (Իտալիա) պրոֆեսոր Սուլտան Դաբագովը

Ս.թ. ապրիլի 1-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Մագնիսաչափությունը՝ միջուկային սպին-բևեռացված 14N-ով ադամանդում NV-կենտրոնների հիման վրա» թեմայով սեմինար, որը կներկայացնի Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Մարցիս Աուզինշը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
26/04/2024

Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ
armenpress.am
25/04/2024

Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա Անդրեասյան
1lurer.am
23/04/2024

Վերջին 3 տարիներին գերատեսչություններից որևէ պատվեր չի իջեցվել Ակադեմիային. ԳԱԱ-ն ամփոփեց 2023 թ. արդյունքները
news.am
19/04/2024

«Ուսումնասիրության արդյունքները կարող են հուսալի հիմք դառնալ Հովհաննես Չեքիջյանի կատարողական գործունեության հետագա հետազոտությունների համար»
aravot.am
Կայքը հաճախել են
6 960 333

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:36, 26/04/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: