National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N307 Հունիս 2017թ.
N307
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Նորություններ
Գիտաժողովներ
Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները
Լուսանկարներ
Տեսանյութեր
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ Ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Ուղիղ միացում
Կայքի քարտեզ
Նորություններ
17/03/2017
ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ամփոփեց ՀՀ ԳԱԱ-ի 2016թ-ի գործունեությունը ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը:  ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ողջունեց ժողովի մասնակիցներին` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, նախարարներին, Ազգային ժողովի պատգամավորներին, ԲՈՒՀ-երի ռեկտորներին, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամներին, գիտնականներին:Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2016թ-ին կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Հրաչիկ Սիմոնյանի, Ալեքսանդր Թալալյանի, Կարեն Պողոսյանի, Էվրիկ Աֆրիկյանի, Յուրի Չիլինգարյանի, Հարություն Թերզյանի, Աշոտ Կարապետյանի, Սերգեյ Գրիգորյանի, թղթակից անդամներ՝ Հրաչիկ Թամրազյանի, Գագիկ Կրյուչկյանի հիշատակը:

20170317-1.jpg
Ժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա պատասխանեց ժողովի մասնակիցների հարցերին: Սերժ Սարգսյանը մասնավորապես ասաց, որ համամիտ չէ այն դիտողության հետ, թե ԳԱԱ-ն Հայաստանին պետք չէ և սպառել է իրեն. «Ես չեմ կիսում այդ մոտեցումը, եթե այդ տեսակետը կիսեի, ապա քայլեր կձեռնարկվեին։ Ուղղակի պետք է օպտիմալացնել այն մասը, որտեղ արդյունք չկա: Մեր կողմից նման մոտեցում չի եղել և չի լինելու»:

Ն.Ս.ՕՏ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունունները փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:Ներկաները շնորհավորեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին 95-ամյա հոբելյանի կապակցությամբ:

20170317-2.jpg
ՀՀ ԳԱԱ-ի 2016թ-ի գործունեության մասին հաշվետվությունը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: «Հաշվետու տարին՝ 2016 թվականը, համազգային նշանակության խոշոր իրադարձություններով հագեցած առանձնահատուկ տարի էր: 2016 թվականին լրացավ Հայաստանի Հանրապետության հիմնադրման 25-ամյակը: Այս կարևորագույն տարեդարձի շրջանակներում ԳԱԱ գիտական կազմակերպություններում անցկացվել են հոբելյանական միջոցառումներ, գիտաժողովներ: 2016 թվականին տեղի ունեցան ԳԱԱ-ի ղեկավար կազմի, նախագահության անդամների, բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարների և բաժանմունքների բյուրոների ընտրություններ: Նախագահության կազմը 40 տոկոսով փոփոխվեց: 2016 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը ակադեմիայի համակարգի բոլոր գիտական կառույցների և նախագահության ղեկավար կազմի հետ: Վարչապետը նշեց, որ կառավարության գերատեսչությունների ղեկավարներին կտրվեն ստույգ հանձնարարականներ, որպեսզի հանդիպեն գիտահետազոտական կառույցների ղեկավարների հետ և բարձրացված կարևոր հարցերի համար գտնեն լուծումներ: 

20170317-3.jpg
2016 թվականին ԳԱԱ-ի գիտահետազոտական ինստիտուտներում և կենտրոններում շարունակվել են հիմնարար  և կիրառական  բնույթի գիտական մշակումները, պահպանվել է բարձր մակարդակի գիտական արդյունքների ստացման ավանդույթը: Արտասահմանյան հեղինակավոր գիտական պարբերականներում տպագրվել են 831 գիտական հոդված: Համաշխարհային հանրահայտ հրատարակիչների կողմից տպագրվել է 22 մենագրություն: 2015 թվականի համեմատ ստացված արդյունքները պահպանել են հիմնարար բնույթի արդյունքների քանակը և նրանց գիտական մակարդակը»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի կազմակերպությությունների գիտական կարևորագույն արդյունքները և կիրառական մշակումները:Անդրադառնալով միջազգային համագործակցությանը` նա ասաց. «Միջազգային համագործակցության կարևոր ուղղություններից է արտասահմանյան գիտական կենտրոնների կառույցների ստեղծումը Հայաստանում: Այս ուղղությամբ արդյունավետ գիտական աշխատանքներ են իրականացվել ԳԱԱ-ի,  ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) միջև: Կնքված եռակողմ համագործակցության պայմանագրի հիման վրա ստեղծված լաբորատորիաները ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի և Բուրգունդիայի ու Լիոնի Կլոդ Բերնար համալսարանի համատեղ լաբորատորիայում կատարել են աշխատանքներ «Ճառագայթման փոխազդեցությունը նյութի հետ. ատոմներից դեպի պինդ մարմին» թեմայով: ԳԱԱ Հնագիտության և ազգագրության, Երկրաբանական գիտությունների ինստիտուտների և Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (Լիոնի, Ռենի և Մոնպելեյի համալսարաններ) հետ ստեղծված համատեղ լաբորատորիայում կատարվել են աշխատանքներ «Շրջակա միջավայրը և հասարակությունները հոլոցենի ընթացքում» թեմայի շրջանակներում: Շարունակվել են աշխատանքները ԳԱԱ-ի կազմում ստեղծված միջազգային «Իկրանետ» ցանցի հետ:ԳԱԱ-ն անդամակցում և համագործակցում է տարբեր միջազգային գիտական կառույցների և ակադեմիաների հետ՝ «Գիտական միջազգային խորհուրդ» (ICSU), «Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիա (МААН), «Գիտություն-ների ակադեմիաների համաշխարհային ցանց» (IAP), «Գիտությունների ակադեմիաների եվրոպական ֆեդերացիա» (ALLEA) և այլն:

2016թ. Ռումինիայի ակադեմիայի ներկայացուցիչների հետ  հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը տարբեր գիտական ուղղություններով: ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը Չինաստանում ներկայացրել է ԳԱԱ-ի կողմից իրականացվող շրջակա միջավայրի և կրթական համակարգի բարեփոխումների արդյունքները: Ընդունվել է «Չինաստանի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու երկրների միջև գիտության և տեխնոլոգիաների համագործակցության նոր էջ. Պեկինի «հռչակագիրը»: Չինաստանի գիտությունների ազգային ակադեմիաների նախագահության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են գիտությունների ակադեմիաների համագործակցության հնարավոր ուղղությունները: Մոլդովայի գիտությունների ակադեմիայի հետ վերակնքվել է երկկողմ համագործակցության պայմանագիր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել` 2017թ. համագործակցության պայմանագրեր կնքել Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպության, Ավստրիայի և Տաջիկստանի գիտությունների ակադեմիաների հետ:Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Սագանելիձեի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել նախկինում իրականացված արդյունավետ համագործակցությունը:Հայ-ռուսական կարևոր ծրագիր է Բյուրականի աստղադիտարանի և ՌԴ «Ռոսկոսմոս»-ի հետ կնքված տիեզերական տարածության հետազոտման և խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում համագործակցությունը: 

ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի և ամերիկյան «Ինտեգրա» կազմակերպության հետ կնքված եռակողմ պայմանագրով ստեղծված լաբորատորիայում շարունակվում են հզոր ԳԲՀ կիսահաղորդչային սարքերի նախագծման և հետազոտման աշխատանքները»:Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ հաշվետու տարում ՀՀ ԳԱԱ-ում անցկացվել է 63 ազգային և միջազգային գիտաժողով:2017թ. հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ կազմում ընդգրկված են 52 ակադեմիկոս և 57 թղթակից անդամ: ԳԱԱ-ի աշխատողների ընդհանուր թիվը 4041 է, որոնցից 2444-ը գիտական աշխատողներ են:«Գիտական կադրերի պատրաստման և գիտական հետազոտությունների ակտի-վացման գործում կարևորվում է ԳԱԱ և այլ գիտական կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի հետ համատեղ գիտակրթական և հետազոտական լաբորատորիաների ստեղծումը»,- նշեց ՀՀ  ԳԱԱ նախագահը: 

Ռադիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ ՀՀ ԳԱԱ-ն շարունակելու է իր ռազմավարության հստակեցումը մոտակա հնգամյակի կտրվածքով: Նախատեսվում է պետական պատվերի ձևավորում՝ ելնելով կառավարության ծրագրերից և որպես հիմք ընդունելով «ՀՀ ԳԱԱ 2015-2020թթ.» հիմնարար գիտական ծրագիրը: Ինստիտուտների ամրապնդման և ռազմավարական իրատեսական պլանի մշակման նպատակով արդեն իսկ համակարգում իրագործվում է կազմակերպութ-յունների գիտական գործունեության գնահատում՝ հիմնվելով հետևողական և ժամանակակից գնահատման և փորձաքննության վրա: Մշակվել են համապատաս-խան մեթոդաբանություն և ուղեցույցներ: ՀՀ ԳԱԱ-ն մասնակցելու է ԲՈՒՀ-գիտահետազոտական կազմակերպություն համագործակցության ապահովմանը ցանցային համալսարանների և գիտակրթական կլաստերների ձևավորման միջոցով:Նախատեսվում է երիտասարդ գիտնականներին խթանելու համար «Start-up» ընկերությունների ստեղծում որոշ ուղղություններով: 

Նախատեսվում է Հայաստանի սուպերկոմպյուտերային կենտրոնի ստեղծում: Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն, Հորիզոն-2020 ծրագրին:Հաշվի առնելով կիրառական հետազոտությունների կարևորությունը` ՀՀ ԳԱԱ-ում կստեղծվեն տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակներ:Կխթանվի «ՀՈՐԻԶՈՆ 2020» ծրագրի շրջանակներում եվրոպական հետազոտական ինստիտուտների հետ միջազգային բազմակողմանի համագործակցությունը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
17.03.2017թ.

Վերջին հայտարարություններ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասնակցությամբ, BSH նախագծի շրջանակներում հայտարարվել է դրամաշնորհային 3րդ մրցույթը՝ Horizon2020 ծրագրի հետ կապված բրոքերային միջոցառումներին, ինչպես նաև, Horizon2020 ծրագրի թեմատիկ մրցույթներին ուղղված նախագծերի առաջարկների մշակման նպատակով, նախապատրաստական հանդիպումներին մասնակցելու համար

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է 2017-2018 ուստարվա ընդունելություն

EaP Plus նախագծի շրջանակներում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ Horizon2020 ծրագրի հետ կապված բրոքերի միջոցառումներին, ինչպես նաև, Horizon2020 ծրագրի թեմատիկ մրցույթներին ուղղված նախագծերի առաջարկների մշակման նպատակով, նախապատրաստական հանդիպումներին մասնակցելու համար

ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտը հայտարարում է 2017թ. ուս.տարվա 1-ին կիսամյակում (Սեպտեմբեր-Դեկտեմբեր) ամեն երեքշաբթի և հինգշաբթի ժամը 15.00-17.00-ը կայանալիք Հյուսվածքային ինժեներիայի գործնական դասընթացի սկիզբը

2017թ. սեպտեմբերի 12-18-ը ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը կազմակերպում է Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի (INHIGEO) 42-րդ գիտաժողովը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում` http: //www.geology.am/en/conference

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ 2017 թ. սեպտեմբերի 14-17-ը Ստեփանակերտում տեղի կունենա «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողով

2017թ. սեպտեմբերի 18-22-ը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Վ.Ա.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը անց են կացնում Բյուրականում "Աստղառաջացում և աստղառաջացման տիրույթներ" միջազգային գիտաժողով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.bao.am կայքում

2017թ. սեպտեմբերի 19-22-ը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Աշտարակում անց են կացնում "Լազերային Ֆիզիկա - 2017" ավանդական միջազգային գիտաժողովը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://ipr.sci.am/lp/ կայքում

2017թ. սեպտեմբերի 21-23-ը ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտում (ք. Երևան, Նորագյուղ 108) տեղի կունենա «Բույսերի անհող (հիդրոպոնիկ) և հյուսվածքային in vitro մշակույթների ժամանակակից հիմնախնդիրները» 6-րդ միջազգային գիտաժողովը

2017թ. սեպտեմբերի 25-28-ը ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում "Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ` CSIT-2017" 11-րդ միջազգային գիտաժողով (Երևան Հայաստան): Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.csit.am կայքում

2017թ. սեպտեմբերի 25-ից 29-ը ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվ. ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը Երևանում կազմակերպում են "Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ" V միջազգային գիտաժողովը

2017թ. սեպտեմբերի 28-30-ը Երևանում ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը կազմակերպում է «Կենսատեխնոլոգիա. գիտություն և պրակտիկա» երիտասարդ գիտնականների IV միջազգային գիտաժողովը

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը 2017թ. սեպտեմբերին կազմակերպում է երիտասարդ գիտնականների միջազգային դպրոց

2017 թ. հոկտեմբերի 2-6-ը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Յու. Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը, ՀՀ կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեն, Կիրառական և տեսական մեխանիկայի ռուսական ազգային կոմիտեն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը անց են կացնում "Հոծ միջավայրի մեխանիկայի արդի պրոբլեմները" 5-րդ միջազգային գիտաժողով (Գորիս, Հայաստան): Մանրամասն

2017թ. հոկտեմբերի 3-7-ը Հայկական քիմիական ընկերությունը և ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական Կենտրոնը Երևանում կազմակերպում են Հայկական քիմիական ընկերության ՀՔԱ-5

2017թ. հոկտեմբերի 8-ից 14-ը ՀՀ ԳԱԱ երկրաբանության գիտությունների ինստիտուտը Երևանում կազմակերպում է «Պերմ-Տրիասի սահմանի ընդհանրացված շերտագրության, կլիմայական, շրջակա միջավայրի և կենսաբազմազանության կտրուկ փոփոխությունները» V IGSP 630 դաշտային միջազգային սեմինարը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում` http: //www.geology.am/en/conference

2018թ. փետրվարին Թեհրանում կայանալու է Khwarizmi միջազգային մրցանակաբաշխությունը, որը կազմակերպում է Իրանի Իսլամական Հանրապետության Գիտության, հետազոտության և տեխնոլոգիայի նախարարության Իրանի գիտության և տեխնոլոգիայի հետազոտական կազմակերպությունը: Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017թ. հոկտեմբերի 10-ը գրանցվել և ներկայացնել պահանջվող փաստաթղթերն առցանց՝ http://khwarizmi.ir/fakia/ էլեկտրոնային հասցեով

2017թ. հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվ. կենսաքիմիայի ինստիտուտը և Կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիան ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ կազմակերպում են «Հայ կանանց նվաճումները կենսաբանական գիտությունների ոլորտում» 2-րդ միջազգային գիտաժողովը

2017թ. հոկտեմբերի 16-22-ը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը Երևանում և Մեղրիում կազմակերպում են ավանդական

ՀՀ ԳԱԱ Հր. Բունիաթյանի անվ. կենսաքիմիայի ինստիտուտը հրավիրում է մասնակցելու ինստիտուտի հիմնադիր Հր. Բունիաթյանի 110-ամյակին նվիրված “Կենսաքիմիայի անցյալը, ներկան և ապագան” խորագրով երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովին, որը կկայանա նոյեմբերի 7-8, 2017թ., ք. Երևանում

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը 2017թ. դեկտեմբերի 14-ից 15-ը Երևանում կազմակերպում է Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտական նստաշրջան

Հրապարակումներ մամուլում
01/08/2017
Աստղադիտարանում կանցկացվի չորրորդ Բյուրականյան գիտաճամբարը
168.am
27/07/2017
Նամակ Նորընծա Դոկտորին
azg.am
26/07/2017
Предназначение Академии-Фундаментальные Исследования, говорит в интервью "ГА" президент НАН РА Радик Мартиросян
golosarmenii.am
21/07/2017
«Հենց հեռացնեն Ամուլսարի ոսկու հանքը ծածկող շերտերը, այն կդառնա թթու արտադրող հսկայական գեներատոր, որն արդեն դժվար կլինի կանգնեցնել»
irates.am
20/07/2017
Ակադեմիկոս, պրոֆեսոր, ՀՀԿ անդամ Յուրի Ալեքսանյանի բաց նամակը վարչապետին
armtimes.com
19/07/2017
Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակային գումարը` 500 000 դոլար, պետք է այլ կերպ տնօրինել
armtimes.com
19/07/2017
Սերժ Սարգսյանն այցելել է Բյուրականի աստղադիտարան և Աշտարակի մարզադպրոց
hetq.am
Կայքը հաճախել են
1 259 185

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ լոգոտիպ (սև, կապույտ)
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  12:34, 10/08/2017 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Նորություններ - Գիտաժողովներ - Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները - Լուսանկարներ - Տեսանյութեր - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ
Վեբ Ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Ուղիղ միացում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2017, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM)
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք գրել webmaster {[ at ]} sci.am էլ փոստին: