| add to favorites make starting page |
|
![]() |
| September 02, 2010 |
|
Մեր մասին Հայաստանի գիտությունների ակադեմիան /1993 թվականից՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա/ հիմնադրվել է 1943թ. նոյեմբերի 25-ին՝ 1935 թվականից գործող ԽՍՀՄ հայկական մասնաճյուղի /ԱրմՖԱՆ/ հիման վրա:
Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին հիմնադիրներից մեկը և պրեզիդենտն էր ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Հովսեփ Օրբելին, իսկ 1947-1993 թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Վիկտոր Համբարձումյանը: 1993-2006 թթ. ՀՀ ԳԱԱ-ն ղեկավարել է ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը: 2006թ. մայիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ է ընտրվել ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ բարձրագույն գիտական ինքնակառավարվող պետական հաստատություն է, որը միավորում է ԳԱԱ անդամներին և ԳԱԱ համակարգի գիտական հաստատությունների, հիմնարկների և ձեռնարկությունների աշխատողներին: ԳԱԱ-ն կազմակերպում և իրականացնում է հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ, համակարգում հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները: ԳԱԱ-ն Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդականն է: ԳԱԱ-ի ֆինանսավորման աղբյուրը պետական բյուջեն է, լրացուցիչ աղբյուր են պետական և մասնավոր հիմնադրամներից հատկացվող միջոցները, ինչպես նաև հանրապետության և այլ պետությունների պատվիրատուների հետ կնքված պայմանագրերից ստացվող գումարները: ՀՀ ԳԱԱ-ն, որպես պետական գիտական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտների, նրանց հավասարեցված հաստատությունների, օժանդակ ծառայությունների և կառավարման մարմնի՝ նախագահության միասնությունն է: ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 50-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությունն ունի, ըստ գիտության բնագավառների, գիտությունների հինգ բաժանմունք՝ Որոշ ինստիտուտներ ունեն փորձարարական գործարաններ, փորձակայաններ, հատուկ կոնստրուկտորական բյուրոներ, բուսաբանական այգիներ և այլն: Նախագահությանն առընթեր գործում են՝ Հիմնակազմ գիտական գրադարանը, Գիտական տեղեկատվության կենտրոնը, Միջազգային գիտակրթական կենտրոնը, ՙԳիտություն՚ հրատարակչական-արտադրական միավորումը, տպարանը, ինչպես նաև օժանդակ ծառայություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությանն առընթեր գործում են գիտական հանձնաժողովներ և խորհուրդներ /գիտահրատարակչական խորհուրդ, հաշվողական տեխնիկայի հանձնաժողով, էներգետիկայի պրոբլեմային գիտական խորհուրդ, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով/, իսկ գիտությունների բաժանմունքներում, ըստ գիտական ուղղությունների՝ գիտական խորհուրդներ: Կառավարման համակարգը
ՀՀ ԳԱԱ կառավարման բարձրագույն մարմինը ակադեմիայի ընդհանուր ժողովն է, որն ընդգրկում է ակադեմիայի իսկական անդամներին, թղթակից անդամներին և գիտական կազմակերպությունների տնօրեններին: Ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱ կառավարման կոլեգիալ մարմինը ԳԱԱ նախագահությունն է՝ բաղկացած 9 անդամներից, իսկ նախագահության նիստերի միջև ընկած ժամանակահատվածում՝ նախագահության բյուրոն: ՀՀ ԳԱԱ բաժանմունքների կոլեգիալ ղեկավար մարմիններն են բաժանմունքի ընդհանուր ժողովը և բաժանմունքի բյուրոն: ՀՀ ԳԱԱ պրեզիդենտը, փոխպրեզիդը՝ ակադեմիկոս-քարտուղարները իրականացնում են ԳԱԱ գործունեության ընդհանուր և օպերատիվ ղեկավարումը: : ՀՀ ԳԱԱ անձնակազմը
Ակադեմիայի աշխատակիցների ընդհանուր թիվը 3700 ավելին է, այդ թվում 87 ակադեմիկոս, 18 թղթակից անդամ, 323 գիտության դոկտոր, 1006 գիտության թեկնածու: Ակադեմիայի կազմում ընդգրկված են նաև 4 պատվավոր անդամ, 26 արտասահմանյան անդամ և 61 պատվավոր դոկտոր: ՀՀ ԳԱԱ անդամների ընտրությունն անց է կացվում, որպես կանոն, ոչ ուշ, քան 3 տարին մեկ անգամ, ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում: Միջազգային գիտական համագործակցություն
ՀՀ ԳԱԱ-ն գիտական համագործակցության պայմանագրեր ունի Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Թուրքմենիայի, Հունգարիայի, Չինաստանի գիտությունների ակադեմիաների, Մեծ Բրիտանիայի Թագավորական Ընկերության հետ: Համակարգի գիտահետազոտական ինստիտուտները գիտական համագործակցության լայն կապեր ունեն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Իսրայելի, Պարսկաստանի, Կիպրոսի, Մեքսիկայի և այլ երկրների գիտական կենտրոնների հետ: ՀՀ ԳԱԱ գիտնականները մասնակցում են միջազգային մի շարք հիմնադրամների և այլ կազմակերպությունների գիտական ծրագրերին: ՀՀ ԳԱԱ "Գիտություն" հրատարակչական-արտադրական միավորումը տարեկան հրատարակում է շուրջ 30 մենագրություններ, աշխատությունների ժողովածուներ, գիտական աշխատություններ և այլն: ԳԱԱ հրատարակում է 13 գիտական ամսագրեր՝ |
Այս կայքը հաճախել են 657210 անգամ սկսած 01.01.2005 |
| Site is supported by Academical Scientific Network of Armenia, 1998-2010. For any suggestions write to webmaster |