ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Վարդան Գրեգորյան
դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Սիրանուշ Փարսադանյան

«Աշխատանքում հիմնավորելու ենք, որ այս հետազոտությունը կարևոր է և՛ հայագիտության զարգացման առումով, և՛ եվրոպական հետաքրքրվածության»

Սիրանուշ Փարսադանյանը ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հայ նոր գրականության բաժնի գիտաշխատող [1] է։ Վերջին տարիներին հետազոտություն է իրականացրել ՀՀ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող թեմատիկ ծրագրով, որի ղեկավարի հետ համատեղությամբ հոդվածներ են հրապարակել Web of Science [2] գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված ամսագրում։ Արդյունքում փորձառությունը բավարարել է ինստիտուտի ևս մեկ երիտասարդ գիտական կադրի հետ մասին գիտական խումբ կազմելուն և Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրով հայտարարված «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների» մրցույթին դիմելուն։ Մրցույթում հաջողություն են գրանցել և ներկայում ծրագրի շահառու [3] են․

- Մրցույթում շահել ենք «Հայկական լեգենդների գերմանական գրառումները և մեկնաբանությունները» թեմայով։ Այս աշխատանքը կարող է դառնալ բնագրային, աղբյուրագիտական հիմք, որի շնորհիվ կկատարվեն հարցի վերաբերյալ տեսական բոլոր ուսումնասիրությունները։ Հետազոտությունը կմեծացնի նաև միջազգային հետաքրքրությունը հայկական թեմաներով եվրոպական, մասնավորապես գերմանական ստեղծագործությունների նկատմամբ՝ լուսաբանելով դրանց ստեղծման և տարածման մշակութային պատճառները: Ես և խմբի մյուս կատարող անդամը տիրապետում ենք գերմաներենին [4]։ Դա հնարավորություն է տալիս միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների ամսագրերում ընդգրկված գերմաներեն հոդվածները ևս ներառելու հետազոտության նյութի մեջ։ 

- Ի՞նչ կարծիք կարող եք հայտնել "Scopus" [5], "Web of science" [6]  գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականների հոդվածների ուսումնասիրության վերաբերյալ:

- Ուսումնասիրությունը և այնտեղ տպագրվելը կարևոր են երկու տեսանկյունից: Նախ ծանոթանում ենք արտերկրի մեր գործընկերների գիտական  նորամուծություններին: Այնուհետև տվյալ գիտատեղեկատվական շտեմարաններում տպագրվելով՝ մեր գիտական միտքը կարող ենք հասանելի դարձնել միջազգային գիտական հանրությանը, ստեղծել նոր կապեր և դրանք ծառայեցնել ի նպաստ հայագիտության զարգացման: Այս նպատակով առաջնային է քայլեր ձեռնարկելը գիտաչափական շտեմարաններում ընդգրկված պարբերականների հոդվածներն ուսումնասիրելու, մեր գիտական աշխատանքներում հղումներ կատարելու, կապեր ստեղծելու և ապա հոդվածներ տպագրելու ուղղությամբ [7]:

- Ձեր թեմայի շրջանակներում "Scopus"-ի պարբերականներում հրապարկվող ո՞ր հեղինակի հոդվածներին եք անհրաժեշտ համարում ծանոթանալ և հետագա աշխատանքներում հղումներ անել: 

- Ուսումնասիրում ենք մեր հետազոտական թեմային առնչվող հոդվածները, ծանոթանում ենք միջազգային գործընկերների տեսական մտքին, առաջ քաշած դրույթներին: Միևնույն ժամանակ, դեռևս չենք հստակեցրել, թե որ հեղինակի որ հոդվածներին հղում կտանք մեր գիտական արդյունքներն ամփոփող հոդվածներում, քանի որ դեռևս հայկական լեգենդների գերմաներեն գրառումների մատենագիտության ցանկն ենք կազմում և ներկա փուլում զբաղված ենք նյութի հավաքման աշխատանքով: 

- Ի՞նչ հետազոտական խմբով եք շահել մրցույթում: 

-Աշխատանքը կատարում ենք հետազոտական փոքր խմբով՝ Գրականության ինստիտուտի ասպիրանտ Թերեզա Թադևոսյանի հետ: Վստահ ենք, որ առաջիկայում գոհացնող արդյունքներ կունենանք:

- Ի՞նչ աշխատանք եք նախատեսել հետազոտության ընթացքում։  

- Հետազոտական աշխատանքում մի կողմից խնդիր ենք դրել ցույց տալու, թե ինչպիսի տարբերակներով են նույն զրույցներն ու լեգենդներն արտահայտվել հայ և գերմանացի հեղինակների ստեղծագործություններում և ինչ մշակումների են ենթարկվել: Մյուս կողմից նպատակ ունենք ցույց տալու, թե հայկական լեգենդները, գերմանական ուղեգրողների կողմից գրառվելով, ինչ արժևորման ու բնորոշումների են ենթարկվել: Դրանք կազմել են միայն իրենց ուղեգրությունների մաս, թե նաև երկրորդ կյանք են ստացել՝ օգտագործվելով գերմանական գրականության և բանագիտության մեջ: Աշխատանքում պետք է հիմնավորվի, որ այս հետազոտությունը կարևոր է և՛ հայագիտության զարգացման  առումով, և՛ եվրոպական հետաքրքրվածության: 

- Ո՞րն է Ձեր կանխատեսած առաջանցիկ քայլն այս աշխատանքի շնորհիվ։  

- Ուսումնասիրությունը կարևոր է գրական կապերի վերհանման տեսանկյունից։  Նախ՝ ցույց տալու հայկական լեգենդների ունեցած ազդեցությունը գերմանական գրականության վրա, վեր հանելու գրական փոխառնչությունները։ Շարունակելով՝ պարզելու ինչպես են հայկական ավանդությունները ինքնուրույն զարգացում ապրել և նոր ստեղծագործություններով շարունակվել գերմանական գրականության շրջանակում՝ հասնելով անգամ նոր շրջանի գրականություն: Այս հարցերը ենթադրում են գիտական փոխգործակցություն:  

Հղումներ

  1. "Аcademia.edu" հարթակում Սիրանուշ Փարսադանյանի հոդվածների շարքը՝ https://independent.academia.edu/SiranushParsadanyan։
  2. "Web of Science" գիտատեղեկատվական շտեմարանում Սիրանուշ Փարսադանյանի հոդվածների շարքը՝ https://www.webofscience.com/wos/author
  3. ԵԳԱԾ «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների» մրցույթի շահառուների ցանկը՝ https://drive.google.com/file/։
  4. Սիրանուշ Փարսադանյան, Վոլֆգանգ Բորխերտի «Հացը» պատմվածքների ժողովածույի հայերեն թարգմանության մասին՝ https://www.aravot.am/2021/07/08/։  
  5. "Scopus" գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված ամսագրեր` https://www.scopus.com/sources.uri։ 
  6. "Web of Science" գիտատեղեկատվական շտեմարանում ամսագրերի որոնման հարթակ՝ https://mjl.clarivate.com/home։  
  7. "Scimago"-ն ընդգրկում է սկսած 1996 թ.-ից "Scopus" տվյալների բազայում թվարկված ամսագրերի արխիվը: Հղումով գրականագիտական հանդեսներն են՝ https://www.scimagojr.com/journalrank:

Հերմինե Օհանյան


Ազդեր








Ս.թ. մայիսի 15-ին, ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների խաչմերուկներում» թեմայով սեմինար, որը կներկայացնի ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն՝ ֆ.-մ.գ.թ. Արեգ Միքայելյանը

2024թ.-ի ապրիլի 23-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա տարեկան ընդհանուր ժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 2023թ.-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին: Գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները կանցկացվեն ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ին

ՀՀ ԳԱԱ ՖՀԻ-ը IPR Armenia Optica Student Chapter-ի հետ միասին հայտարարում են «Լույսը լուսանկարչի աչքերով» խորագրով ֆոտոմրցույթ՝ նվիրված Լույսի միջազգային օրվան: Մրցույթին գրացման վերջնաժամկետն է՝ ս.թ. մայիսի 1-ը

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

Ս.թ. ապրիլի 5-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կանալացման նորագույն տեխնոլոգիաներ։ Չեզոք և լիցքավորված փնջեր ուղղորդող հզոր արտաքին էլեկտրամագնիսական դաշտեր» թեմայով սեմինար, որը կներկայացնի Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի (Իտալիա) պրոֆեսոր Սուլտան Դաբագովը

Ս.թ. ապրիլի 1-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Մագնիսաչափությունը՝ միջուկային սպին-բևեռացված 14N-ով ադամանդում NV-կենտրոնների հիման վրա» թեմայով սեմինար, որը կներկայացնի Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Մարցիս Աուզինշը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
07/05/2024

ОИЯИ и НАН РА - Сотрудничество Расширяется
golosarmenii.am
07/05/2024

Աղակալած հողերը բարելավող պարարտանյութ է մշակվում
1lurer.am
06/05/2024

Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում
shantnews.am
03/05/2024

Ազգային Ակադեմիան պետք է պահպանվի, զարգացվի ու ծառայեցվի երկրի զարգացմանը
azg.am
Կայքը հաճախել են
6 967 936

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:07, 08/05/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: