National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Armais A. Kamalov
Dr. of Medicine, Prof.
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
Diaspora Department presents
Armais A. Kamalov

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմաիս Կամալովը ծնվել է Թբիլիսիում, 1961թ. հունիսի 3-ին:

Գերազանցությամբ ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Արմաիս Կամալովը 1978թ. ընդունվում է Ն. Ի. Պիրոգովի անվան Մոսկվայի պետական բժշկական ինստիտուտ, որը գերազանց առաջադիմությամբ ավարտում է 1984թ.: Այնուհետև, 1985-1987թթ. կրթությունը շարունակել է կլինիկական օրդինատուրայում‘ Ա. Վ. Վիշնևսկիի անվան ուրոլոգիական ինստիտուտում:

Ավարտելով օրդինատուրան՝ 1987թ. Ա.Կամալովը աշխատանքի է անցնում և մինչև 2010թ. աշխատում ՌԴ առողջապահության նախարարության ուրոլոգիական գիտահետազոտական ինստիտուտում: Այս ժամանակաշրջանում նա խորամուխ է լինում նոր էնդոսկոպիկ մեթոդով բուժման ուսումնասիրություններում, որը լայնորեն կիրառվում է մինչ այժմ:

Այս ուսումնասիրությունների արդյունքում՝ 1992թ. Ա. Կամալովը պաշտպանում է իր թեկնածուական թեզը՝ «Трансуретральная эндоскопическая уретеролитотрипсия и уретеролитоэкстракция» թեմայով:

1998թ. Ա. Կամալովն իրականացրած բազմաթիվ փորձերի և ստացած արդյունքներով պաշտպանում է դոկտորական՝ «Эндоскопические методы диагностики и лечения доброкачественной гиперплазии простаты, стриктур и облитераций уретры, рака мочевого пузыря» թեմայով:

Միևնույն ժամանակ նա իր գիտելիքները փոխանցում է երիտասարդ մասնագետներին: 2001թ. Կամալովը նշանակվում է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր‘ դասավանդելով ուրոլոգիային վերաբերող դասընթացներ: 2010 թվականից ցայժմ նա հանդիսանում է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Հիմնարար բժշկության, ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի ղեկավար:

Կամալովը նաև պատրաստում է երիտասարդ մասնագետներ, որի արդյունքում նրա ղեկավարությամբ պաշտպանել են 3 գիտությունների դոկտորներ, 10 գիտությունների թեկնածուներ: Գիտամանկավարժական ողջ ժամանակահատվածում Ա. Ա. Կամալովը հրատարակել է 300-ից ավելի գիտական հոդվածներ, մեթոդաբանական երաշխավորագրեր, երեք մենագրություն (համահեղինակությամբ), 6 դասագիրք, 8 գիրք (համահեղինակությամբ), որոնք վերաբերում են ուրոլոգիային: Ունի երեք արտոնագիր, որոնք վերաբերում են ուրոլոգիական բուժմանն ու դրանց գործիքներին: Կամալովի ղեկավարությամբ իրականացվել է ավելի քան 40 կլինիկական հետազոտություն:

Ա. Ա. Կամալովը երբեք Հայաստանում չապրելով, այնուամենայնիվ, մշտապես պահպանել է կապը մայր հայրենիքի գիտական կազմակերպությունների հետ, մասնակցել տարատեսակ ծրագրերի և իր գիտելիքներն իսպաս դրել հայրենական բժշկական գիտության զարգացմանը: Դրա վառ ապացույցը եղավ 2011թ. Երևանում կազմակերպված միջազգային կոնգրեսը՝ այն իրականացվեց «Առողջ տղամարդ, երջանիկ ընտանիք» խորագրով, որն ունեցավ ոչ միայն առողջապահական, այլ նաև սոցիալական նշանակություն: Հայաստանը հյուրընկալեց ավելի քան 1500 բժիշկների աշխարհի տարբեր ծայրերից: Ա. Կամալովը հուսով է, որ այս միջազգային կոնգրեսի հաջողված փորձը կարող է նպաստել Երևանում կառավարության աջակցությամբ իրականացնելու մարդու ուրոլոգիայի և վերականգնողական կլինիկ այի ստեղծմանը:

Նրա գերնպատակն է՝ Իսրայելի օրինակով Հայաստանը դարձնել տարածաշրջանի բժշկական գլխավոր կենտրոններից մեկը, ինչին կարող են նպաստել աշխարհով մեկ սփռված լավագույն հայ բժիշկները: Սա կարող է ոչ միայն բարձրացնել Հայաստանի վարկանիշը աշխարհում, այլև իրական օգնություն կլինի տնտեսությանը:

2014թ. ի վեր Ա. Կամալովը ղեկավարում է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտակրթական կենտրոնը, որտեղ իր գործընկերների հետ աշխատում են պրոտեոմիկայի, գենոմիկայի, բջջային տեխնոլոգիաների, ռեգեներատիվ բժշկության հիմնարար գիտական ծրագրերի ուղղությամբ:

Նրա կարծիքով բժշկության ոլորտում հնարավոր է հաստատել սերտ միջպետական գիտական կապեր Հայաստանի և Ռուսաստանի միջև, քանզի Հայաստանում շատ կան տաղանդավոր գիտնականներ, բժիշկներ, հետաքրքիր ինստիտուտներ, գիտահետազոտական կենտրոններ ու լաբորատորիաներ, որտեղ հնարավոր է ապագայում իրականացնել կարևոր համատեղ ծրագրեր:

Հիրավի բազմաթիվ են Ա. Կամալովի մասնագիտական ձեռքբերումները. ՌԴ մեդալ «Աշխատանքային գործունեության համար» (1997թ.), «Ռուսաստանի լավագույն բժիշկ» (2006թ.), Ն. Ա. Լոպատկինի անվան մրցույթի դափնեկիր՝ Ռուսաստանի ուրոլոգիայի զարգացման գործում ունեցած ներդրման համար (2009թ.), Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ (2015թ.): 2012-2014թթ. նա Մոսկվա քաղաքի առողջապահության վարչության գլխավոր ուրոլոգն էր: Նա ուրոլոգների եվրոպական ընկերակցության անդամ է, համաշխարհային էնդրոուրոլոգիայի ընկերության անդամ, ինչպես նաև 2003 թվականից «Տղամարդկային առողջություն»ՌՈՒԸ նախագահ, 2019թ. «Քաղաքային համայնքին մատուցած ծառայությունների համար» ստացել  է պատվոգիր:

Հաշվի առնելով Արմաիս Կամալովի գիտական ձեռքբերումները և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության զարգացման գործում, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան 2014 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:

Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիան՝ բարձր գնահատելով Ա. Կամալովի ներդրումը հայրենական առողջապահության ոլորտում, 2016թ. նրան ընտրեց ՌԳԱ ակադեմիկոս:

Այսօր էլ Ա. Կամալովը շարունակում է սերտ համագործակցությունը հայաստանյան բժշկական գիտակրթական հիմնարկների և ոլորտի մասնագետների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար


Notices








Within the framework of EU4Business "Innovative Tourism and Technology Development for Armenia" project, the German Corporation for International Cooperation (GIZ) together with "Scientific and Innovation Partnership Assistance Center" foundation (SIPAC) are announcing the start of the support round for potential Armenian applicants to develop their "Horizon Europe" proposals - the biggest EU framework programme for R&D and Innovation projects

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ երիտասարդ գիտնականների համար

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2022 году

ՀՀ կառավարությունը հաստատել է 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը

Support for potential Armenian applicants to develop their Horizon Europe proposals

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
24/11/2022

Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ոչ թե տեղափոխել է պետք, այլ լրացուցիչ տարածքներ տրամադրել
hetq.am
23/11/2022

Տեղափոխման առաջարկը տրամաբանական կլիներ, եթե ավելի լավ պայմաններ առաջարկվեին. Արսեն Բոբոխյան
news.am
23/11/2022

Կառուցապատողը երեկոյան ջարդել է գիտատեխնոլոգիական կենտրոնի մուտքի դարպասը. իրավիճակը լարված է
hetq.am
23/11/2022

Երևանի «գործ անող շինությունները» տեղափոխման ենթակա չեն. «Թարմ ուղեղով»` Հրանուշ Խառատյանի հետ
lratvakan.am
This site has been visited
6 338 928

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  12:37, 03/12/2022 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2022 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am