National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Armen Sedrakian
Dr. of Phys. and Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Diaspora Department presents
Victor A. Tutelyan

ԳԱԱ սփյուռքի բաժինը շարունակում է ներկայացնել ԳԱԱ արտասահմանյան անդամներին` հայազգի նշանավոր գիտնականներին, ովքեր մեծ ավանդ ունեն Հայաստան-սփյուռք գիտական կամրջի ամրապնդման գործում:

ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Ալեքսանդրի Թուտելյանը ծնվել է 1942թ. փետրվարի 8-ին, Մոսկվայում: 1959թ. երիտասարդ Թուտելյանն ընդունվեց Ի.Մ.Սեչենովի անվան 1-ին բժշկական ինստիտուտը (այժմ այն հայտնի է որպես Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան բժշկական ակադեմիա): Ուսման տարիներին ցուցաբերելով բարձր առաջադիմություն, Թուտելյանը իր հետագա ողջ կյանքը վճռեց կապել բժշկագիտության հետ: 1965թ. ավարտելով բժշկական ինստիտուտն՝ ընդունվեց ԽՍՀՄ-ի բժշկական գիտություների ակադեմիայի սննդի ինստիտուտի ասպիրանտուրա: 1968թ. Թուտելյանը պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը, մասնագիտանալով կենսաքիմիայի ոլորտում: Նույն տարում նա աշխատանքի անցավ ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի սննդի ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող: Իսկ 1971թ. նա դարձավ նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող: 1976թ. գնահատելով նրա գիտական մեծ հնարավորությունները և ներդրումը գիտության մեջ, Թուտելյանին վստահվեց բժշկական գիտությունների ակադեմիայի սննդի ինստիտուտում ֆերմենտաբանության (էնզիամոլոգիայի) լաբորատորիայի ղեկավարումը:

1977թ. 35 ամյա Թուտելյանը պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը` ավելի մասնագիտանալով կենսաքիմիայի ոլորտում: Նա «Միկոտոքսինների» ամենախոշոր մասնագետն էր ԽՍՀՄ շրջանակներում: 1980թ. նրան արդեն վստահվել էր Սննդի ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը: Գնահատելով նրա գործունեությունը, միևնույն ժամանակ հաշվի առնելով նաև դասախոսական կենսագրությունը, 1986թ. նրան շնորհվեց պրոֆեսորի կոչում: 

Թուտելյանը պարբերաբար կազմակերպում է թունաբանության ոլորտին նվիրված միջազգային գիտաժողովներ, սեմինարներ, դպրոցներ: Դրա վառ օրինակ է 1980թ. Երևանում և Մոսկվայում բացված միջազգային դպրոցը, որին մասնակցեցին բազմաթիվ հայ գիտնականներ:

Վ.Ա.Թուտելյանը շարունակում էր վեր բարձրանալ գիտական բարդ աստիճաններով: 1993թ. նա դարձավ Բժշկական գիտությունների ռուսական ակադեմիայի թղթակից անդամ (թունաբանության մասնագիտությամբ), իսկ մեկ տարի անց` 1994թ. նա գլխավորեց իր ալմա մատրայի` Ի.Մ.Սեչենովի անվան մոսկովյան բժշկական ակադեմիայի սննդի հիգիենայի և թունաբանության բաժինը:

1997թ. Վ.Ա.Թուտելյանն ընտրվեց Բժշկական գիտությունների ռուսական ակադեմիայի ակադեմիկոս, իսկ 2000թ. մինչ 2016թ. զբաղեցրել է ՌԲԳԱ Սննդի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը: 2016 թվականից մինչև այժմ նույն ինստիտուտի գիտական ղեկավարն է: 

Հաշվի առնելով Վիկտոր Թուտելյան գիտնականի համաշխարհային ճանաչումը ու սերտ կապերը Հայաստանի հետ և բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան 2008թ. նրան ընտրեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Եվ բոլորի համար հիշարժան էր Վիկտոր Թուտելյանի խոսքը 2009թ. ԳԱԱ ընդհանուր ժողովի ժամանակ. «Երբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայից ես ստացա առաջին նամակը, իմ մտքում ասացի` եկել է ժամանակ, որ վճարեմ պարտքերս, դա արյան կանչ էր, որ գալիս էր հայրենիքից»:

Վ. Թուտելյանն այսօր անդամակցում է ավելի քան 15 գիտական ընկերությունների: Նա Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ է, ՖԱՕ-ի (ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության) միասնական հանձնաժողավի անդամ: Նա գիտական վեց հանդեսի գլխավոր խմբագիր է, 20 ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, 25 մենագրությունների հեղինակ, որոնցից «Սելենը մարդու օրգանիզմում» աշխատությունը՝ 2000թ. Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան բժշկական ակադեմիան հայտարարեց տարվա լավագույն մենագրություն: Տուտելյանը 500 գիտական հոդվածներին, 26 պաշտոնական գրանցված գյուտերի ու արտոնագրերի հեղինակ է:

Վիկտոր Թուտելյանը համաշխարհային ճանաչման է արժանացել հատկապես սննդի թունաբանության` հիմնականում քսենոբիոտիկների թունավոր ազդեցությունների և սնման բնույթի փոփոխությունների հանդեպ օրգանիզմի հարմարվողականության (ադապտացիայի) գործընթացներում միկրոսոմալ և լիզոսոմալ ֆերմենտների դերի հետազոտման բնագավառում: 

Այդ հետազոտությունների արդյունքներն արձանագրվել են մի շարք մենագրություններում` «Լիզոսոմը»,  «Աֆլատոքսին» և այլն: Վ. Թուտելյանը մինչ օրս մեծ ուշադրություն է դարձնում նաև մանկավարժական գործունեությանը: Նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանել են 78 դոկտորներ և գիտության թեկնածուներ, որը իրական հենք է ստեղծում Վ. Թուտելյանի գործը լավագույնս շարունակելու համար: Վ.Թուտելյանը մեծ հոգածություն է ցուցաբերում հայ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը: 

Վերջին տարիներին Թուտելյանը իրականացնում է մշակումներ Ռուսաստանի պետական քաղաքականության ոլորտում՝ բնակչության առողջ սննդի շրջանակներում: Հիմնարար այդ ուսումնասիրությունները զետեղված են «Առողջ սննդի քաղաքականություն: Դաշնային և վարչական մակարդակները» հայտնի մենագրության մեջ:

Թուտելյանի անմիջական ջանքերով ստեղծվել էր աշխատանքային մի խումբ, որի արդյունքում 2000թ. մշակվեց «Որակյալ և անվտանգ սննդային ապրանքների մասին» ՌԴ N 29 օրենքը, ինչպես նաև 1998թ. N 917 ՌԴ կառավարության որոշումը «Մինչև 2005թ. ՌԴ բնակչության առողջ սննդի պետական քաղաքականության հայեցակարգը»:

Վ. Թուտելյանի գործընկերները նրան միանշանակ բնութագրում են որպես լայնախոհ, բացառիկ աշխատասեր, պատասխանատվության բարձր զգացողությամբ անձնավորություն, ով իր առաջ կանգնած խնդիրները պետականամետ մոտեցմամբ է լուծում:

Մեր հայրենակից Վիկտոր Թուտելյանը Ֆ.Ֆ.Էրիսմանի, Ա.Ա. Պոկրովսկու և Թ.Ի. Երոշեվսկու անվան մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է «Պատվո շքանշանով», «Անձնվեր աշխատանքի» մեդալով և այլն: 

Այսօր էլ Թուտելյանն ակտիվորեն համագործակցում է հայ գործընկերների հետ: ՌԲԳԱ Սննդի ինստիտուտի տնօրեն Վ. Թուտելյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն առաջարկել է իր ղեկավարած ինստիտուտի աջակցությունը ՀՀ-ում սննդանյութերի պատրաստման տեխնոլոգիաների ներդրման և անվտանգ սննդանյութերի արտահանման հնարավորության ուսումնասիրման գործում: Նա իր ղեկավարած ինստիտուտում կազմակերպել է ՀՀ-ում սննդանյութեր արտադրող մի շարք կազմակերպությունների արտադրանքի փորձաքննություն:

Մեծ է Վ. Թուտելյանի աջակցությունը և օգնությունը իր ղեկավարած ինստիտուտում՝ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ում մշակված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված վեց նոր տեսակի հյութերի և նեկտարների փորձաքննության և սերտիֆիկացման աշխատանքներում: Նրա ջանքերով նշված արտադրատեսակները ստացել են մարդու առողջության ապահովման և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ՌԴ դաշնային տեսչության ծառայության կողմից պետական գրանցում, ընդգրկվել են պետական ռեեստրում և թույլատրվել ՌԴ տարածքում արտադրելու, ներմուծելու և շրջանառելու: Այդ արտադրատեսակները սերտիֆիկացվել են նաև ՀՀ-ում: ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժին ներկայացված նամակում «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի ղեկավարությունը խորին շնորհակալություն հայտնելով Վ. Թուտելյանին, տեղեկացրել է նաև, որ նշված սննդատեսակներն արտադրական փորձարկումների ավարտական փուլում են և շուտով կսկսվի արտադրությունն ու այն կհանդիսանա մանկական սննդի կարևոր բաղկացուցիչ:

Նա բազմիցս արտահայտել է իր պատրաստակամության մասին համագործակցելու ՀՀ սննդամքերքի արտադրության բոլոր ընկերությունների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար


Notices
Publications in Press
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
https://media-center.am/
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
This site has been visited
7 115 134

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:00, 04/10/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am