National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Alexandr S. Baghdasaryan
Dr. of Engineering Sciences, Prof.
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
Diaspora Department presents
Alexandr S. Baghdasaryan

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ալեքսանդր Սերգեյի Բաղդասարյանը խոշոր գիտնական էր, ակուստաէլեկտրոնիկայի ոլորտի և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներում դրանց բազմաթիվ կիրառումների հայտնի մասնագետ: Ա. Ս. Բաղդասարյանը ծնվել է 1946 թվականի փետրվարի 10-ին Բաքու քաղաքում: 

Նրա հայրը` Սերգեյ Սամսոնի Բաղդասարյանը (ծնվել է 10.08.1913 Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Ազոխ գյուղում), ականավոր գիտնական էր հեղուկների ֆիզիկայի և քիմիայի ոլորտներում, տ.գ.դ., պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ: Մայրը` Զինաիդա Իվանովնա Բելյաևան աշխատել է որպես բժիշկ, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից էր: 

1964 թվականին Ալեքսանդր Բաղդասարյանը ընդունվել է Մոսկվայի Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ: 1967 թվականին փոխադրվել է Մոսկվայի պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1969 թվականին՝ Տեսական ֆիզիկա մասնագիտությամբ: Կյանքի այդ շրջանը նրա համար եղել է ընտրության առավել բարդ շրջան, քանի որ դպրոցում և ԲՈՒՀ-ում գերազանց ուսման հետ միասին նա փայլուն հաջողությունների էր հասել շախմատում, որտեղ նա հանրապետության բազմակի չեմպիոն էր և մի շարք համամիութենական մրցումների հաղթող, ինչպես անհատական մրցաշարերում, այնպես էլ թիմային առաջնություններում: 

1969-ից 1974 թվականներին Ալեքսանդր Բաղդասարյանն աշխատել է միկրոսխեմատեխնիկայի Հատուկ կոնստրուկտորական բյուրոյում, Երևանի միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ եղել է մի շարք աշխատանքների կատարող և պատասխանատու կատարող, որոնք վերաբերվում էին ինտեգրալ սխեմաների, ճնշման, խոնավության, ջերմաստիճանի միկրոտվիչների և ակուստաէլէկտրոնային սարքերի մշակմանը: Նա միշտ ջերմությամբ է արտահայտվում այդ շրջանի իր ընկերների և մտերիմների մասին, որոնք ԽՍՀՄ-ում առաջին անգամ Մեքենաշինության գիտահետազոտական տեխնիկական ինստիտուտում (ՄԳՀՏԻ) (տնօրենն էր Գ. Ս. Չոլախյանը) ձեռնամուխ եղան այն ժամանակների համար եզակի մշակումների: 

1974 թվականին ասպիրանտուրա ընդունվելուց հետո Ա. Բաղդասարյանի հետագա բոլոր աշխատանքները կապված են եղել Ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի (ՌԷԻ) հետ: Նրա հետաքրքրությունների ոլորտում են ինչպես գիտական խնդիրների շատ լայն շրջանակ, այնպես էլ հարցեր կապված դրանց ինժեներական մշակման և արտադրության մեջ ներդրման հետ:

Այս կապակցությամբ բավական է թվարկել փայլուն պաշտպանած թեկնածուականը` «Ամպլիտուդով մոդուլացված մակերևութային ակուստիկ ալիքների (ՄԱԱ) փոխակերպիչների հետազոտությունը և դրանց հիման վրա ակուստաէլեկտրոնային սարքերի մշակումը» և դոկտորական ատենախոսությունը` «Ակուստաէլեկտրոնային սարքերի մշակումը և նրանց օգտագործումը ինֆորմացիայի ընդունման, հաղորդման և մշակման սարքավորումներում»: Ալեքսանդր Սերգեյի Բաղդասարյանի ատենախոսությունները ճանաչվել են տարվա լավագույն աշխատանքների թվում:

ԽՍՀՄ ԳԱ Կատելնիկովի անվան ՌԷԻ-ում աշխատանքի տարիներին, նա բախտ է ունեցել լինել ականավոր գիտնական, ակադեմիկոս Յուրի Վասիլևիչ Գուլյաևի աշակերտը և բեղմնավոր համագործակցություն է ունեցել նրա հետ: Այսպես` նրանց համատեղ ստեղծագործական, գիտական և ինժեներական համագործակցության շնորհիվ կազմակերպվել են «Ակուստաէլեկտրոնային սարքեր» ճյուղային լաբորատորիան և ՌԷԻ-ին կից ԽՍՀՄ կապի միջոցների արդյունաբերության փորձարարական արտադրություն ճապոնական «Murata և ֆրանսիական «Tomson-CSF» ֆիրմաների հետ համատեղ, Մինսկի «Գորիզոնտ» արտադրական միավորման և Չերկասկի ռադիոգործարանում կազմակերպվել է հեռուտացույցերի ֆիլտրերի խոշոր սերիական արտադրություն, հեռահողարդակցության տեխնոլոգիաների ոլորտում իրականացվել են մի շարք գիտահետազոտական և փորձնական կոնստրուկտորական մշակումներ և կազմակերպվել են արտադրություններ՝ հետևյալ կոոպերացիաների հետ. ԳՀԻ «Ֆոնոն» (հետագայում ԲԲԸ «ԲՈՒՏԻՍ»), ԳՄ «Անգստրեմ», ԳԱՄ «Իստոկ», ԱՄ «Էլեկտրոպրիբոր», ԳԱՄ «Վեկտոր», ԼԳԱՄ «Սեվերնայա զարյա», ԽՍՀՄ Կապի միջոցների նախարարություն, ԽՍՀՄ Էլեկտրոնային արդյունաբերության նախարարություն, ԽՍՀՄ Կապի նախարարություն, ՌԴ Պաշտարդպետկոմ, ՌԴ Պաշտպանական արդյունաբերության նախարարություն, ՌԴ Էկոնոմիկայի նախարարության Կառավարման համակարգերի գործակալություն: Այս համագործակցությունն ընթանում է ավելի քան 25 տարի` 1984 թվականից մինչ օրս: 

1984-ից մինչև 1987 թվականները Ա. Ս. Բաղդասարյանը ղեկավարել է մի շարք աշխատանքներ, որոնք վերաբերվում են ֆունկցիոնալ էլեկտրոնիկային և կապի միջոցների զարգացման հեռանկարների կանխատեսմանը, մասնակցել է ճյուղային միկրո և ֆունկցիոնալ էլեկտրոնիկայի զարգացման համակարգային նպատակային ծրագրերի նախապատրաստմանը, եղել է գիտքարտուղար, ԽՍՀՄ Կապի միջոցների արդյունաբերության նախարարության՝ «Կապի միջոցների ֆունկցիոնալ էլեկտրոնիկա» ԳՏԽ-ի կոորդինացիոն խորհրդի բաժանմունքի նախագահի տեղակալ: 

1987 թվականից մինչ 2021թ. (իսկ 1990-ից որպես «Էլկո» ԳԱՄ գլխավոր տնօրեն) Ա. Ս. Բաղդասարյանը գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական մի շարք մշակումների ղեկավարն ու գլխավոր կոնստրուկտորն էր: Աշխատանքներն իրականացվել են կառավարման համակարգերի ռուսական գործակալության (ԿՀՌԳ) սարքավորում արտադրող ձեռնարկությունների, ՌԴ Պաշտպանության նախարարության, ՌԴ Կապի պետկոմի, ՌԴ նախագահին կից պետտեխկոմի, ՌԳԱ Կիրառական պրոբլեմների բաժանմունքի և Մոսկվայի կառավարության կարիքների համար: Այս աշխատանքների շրջանակներում նրա կողմից լուծված հիմնարար խնդիրները բազմիցս նշվել են որպես ԽՍՀՄ ԳԱ և ՌԳԱ-ի նվաճումներ: 

Ա. Ս. Բաղդասարյանի գիտական հետազոտությունների և ինժեներական մշակումների հիմնական արդյունքները հրատարակվել են ավելի քան 300 գիտական հոդվածներում, միջազգային գիտաժողովների բազմաթիվ աշխատանքներում, ձևակերպվել են ավելի քան 70 հեղինակային վկայագրերում և  Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և այլ երկրների ավելի քան 40 արտոնագրերում և ութ մենագրություններում, ուսումնական ձեռնարկներում: 

Ա. Ս. Բաղդասարյանն իրականացնում էր մեծ գիտակազմակերպչական, մանկավարժական և հասարակական աշխատանք: Լինելով Ա. Մ. Պռոխորովի անվան ինժեներական գիտությունների ակադեմիայի գլխավոր գիտական քարտուղարը՝ նա մասնակցում էր ակադեմիայի ինժեներական հետազոտությունների կոորդինացման աշխատանքներին ակադեմիայի բոլոր ուղղություններով: Ակնառու գիտատեխնիկական նվաճումների համար ինժեներական ակադեմիայի կողմից Ալեքսանդր Սերգեյի Բաղդասարյանը պարգևատրվել էր Ա. Մ. Պռոխորովի, Ա. Ի. Բերգի մեդալներով: Պռոխորովի մրցանակի դափնեկիր էր: Ակադեմիայի Ուրալի միջմարզային բաժանմունքի կողմից պարգևատրվել էր Ա. Ս. Պապովի անվան մեդալով և մրցանակով: 

1993-ից 1997 թվականներին Ա. Ս. Բաղդասարյանը Յու. Ա. Գագարինի հիմնադրամի տնօրենն էր: Նրա անմիջական ղեկավարությամբ մշակվել է «Միր» ուղեծրային կայանի օպերատոր-հետազոտողի աշխատանքային տեղը, որը հաջողությամբ ցուցադրվել է մի շարք միջազգային ցուցահանդեսներում` Ժնևում «Տելեկոմ-91», «Տելեկոմ-95», Ռիո-դե-Ժանեյրոյում «Տելեկոմ-Ամերիկա-96»,  Սինգապուրում՝ «Տելեկոմ-Ասիա-97»: Այդ նույն ժամանակահատվածում նա կազմակերպել է մի շարք հեռուստակամուրջներ «Միր» ուղղեծրային կայանի, «Էներգիա» ՀՏԿ-ի, «Տելեկոմ» ԲԲԸ-ի, Պաշտարդպետկոմ-ի, «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի և Յու. Ա. Գագարինի անվան հիմնադրամի մասնակցությամբ: 

Մինչ 2021թ. Ա. Ս. Բաղդասարյանը ՌԳԱ Վ. Ա. Կոտելնիկովի անվան ՌԷԻ-ում գլխավոր գիտաշխատող էր, Ա. Մ. Պռոխորովի անվան ինժեներական գիտությունների ակադեմիայի գլխավոր գիտական քարտուղարն էր, Մոսկվայի Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր էր, Մոսկվայի ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի և ավտոմատիկայի ինստիտուտի պրոֆեսոր էր, Յա. Մուդրիի անվան Նովգորոդի համալսարանի պրոֆեսոր, Էլեկտրոնիկայի և ռադիոտեխնիկայի մասնագիտացման ԲՈՀ-ի փորձագիտական խորհրդի անդամ էր, մի շարք ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ էր, դոկտորական ատենախոսությունների պաշտպանության խորհրդի անդամ էր: 2008 թվականին նա ընտրվել էր Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ:

Ա. Ս. Բաղդասարյանը գիտակազմակերպչական, ինժեներական և հասարակական աշխատանքների համար պարգևատրվել էր` «Լենինի 100 տարին», «Աշխատանքի վետերան», «Մոսկվայի 850-ամյակ», «Ռուսաստանի նավտորմի 300-ամյակի» մեդալներով և «ԽՍՀՄ կապի միջոցների արդյունաբերության պատվավոր աշխատող», «ԽՍՀՄ գյուտարար», «Ռուսաստանի պատվավոր ռադիստ» շքանշաններով: Նա ՌԴ կառավարության գիտության և տեխնիկայի ոլորտի դափնեկիր էր նոր սերնդի պետական հեռուստատեսային ցանցի կառուցման գիտական, տեխնիկական և կազմակերպչական լուծումների մշակման և ներդրման համար: Միջազգային աստղագիտական խորհրդի որոշմամբ՝ N10002 փոքր մոլորակը կրում է «Բաղդասարյան» անունը: 

Ա. Ս. Բաղդասարյանը իր տիկնոջ` Վերա Պետրովնա Բալաշովայի հետ, դաստիարակել է երեք երեխաների և ունի չորս թոռ: Ա. Ս. Բաղդասարյանի որդին` Սերգեյ Բաղդասարյանը (1982 թվականին ծնված), 2004 թվականին ավարտել է Ն. Է. Բաումանի անվան Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը «Ռադիոլոկացի» մասնագիտացմամբ: 2005 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Ներկայումս Սերգեյ Բաղդասարյանը «Ռադիոհաճախային իդենտիֆիկացիայի և կապի տեխնոլոգիաների» գիտաարտադրական ձեռնարկության գլխավոր տնօրենն է:

2021թ. փետրվարի 11-ին հայազգի մեծանուն գիտնական Ալեքսանդր Սերգեյի Բաղդասարյանը կնքեց իր մահկանացուն, սակայն իր գործը այսօր էլ շարունակում են իր ասպիրանտները, զավակները:


Notices








On June 24 at 14:00 the first meeting of the seminar series organized by the Institute of Biochemistry after H. Buniatyan of the NAS RA will take place in the conference room of the Institute

Within the framework of EU4Business "Innovative Tourism and Technology Development for Armenia" project, the German Corporation for International Cooperation (GIZ) together with "Scientific and Innovation Partnership Assistance Center" foundation (SIPAC) are announcing the start of the support round for potential Armenian applicants to develop their "Horizon Europe" proposals - the biggest EU framework programme for R&D and Innovation projects

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств-участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований (ОИЯИ) с 19 июня по 19 июля 2022 г. проводит очередную 15-ю Стажировку молодых ученых и специалистов из стран Содружества в Дубне (Россия)

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ երիտասարդ գիտնականների համար

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2022 году

ՀՀ կառավարությունը հաստատել է 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը

Support for potential Armenian applicants to develop their Horizon Europe proposals

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
21/06/2022

Հայաստանից տաղանդավոր գիտնականների արտահոսքը նույնպես կապված է ցածր աշխատավարձերի հետ․ Անի Մարկոսյան
news.am
21/06/2022

Հաճույքով պատրաստ եմ համագործակցել Հայաստանից ասպիրանտների հետ. STARMUS-ի կազմակերպիչ
news.am
20/06/2022

Մենք ընտանիքում առաջին հերթին որպես հայ ենք մեծացել. Նոբելյան մրցանակակիր
1lurer.am
19/06/2022

2021 թ. գիտության ֆինանսավորման ավելացման շնորհիվ իրականացվել են նոր ծրագրեր. Վահրամ Դումանյան
1lurer.am
This site has been visited
6 186 802

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:32, 24/06/2022 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2022 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am