National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Diaspora Department presents
Garegin A. Tosunyan

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Ռուսաստանի բանկերի միության նախագահ՝ Գարեգին Աշոտի Թոսունյանը, ծնվել է 1955 թվականի մայիսին Երևանում: Հայրը՝ Աշոտ Թոսունյանը պատմաբան էր, իսկ մայրը՝ Կիմա Թոսունյանը, ռուսաց լեզվի ուսուցչուհի:

Դպրոցն ավարտելուց հետո Թոսունյանը 1971 թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ և ավարտել 1976-ին: 1986թ. Լենինի անվան համամիութենական էլեկտրատեխնիկական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1989թ. ավարտել է Մոսկվայի համամիութենական իրավաբանական ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետը (հեռակա), իսկ 1992թ. ՌԴ կառավարման ազգային ակադեմիայի տնտեսագիտության բաժնում ստացել է 3-րդ բարձրագույն կրթությունը: Այդ ընթացքում Մոսկվայի իրավաբանական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1995թ. Թոսունյանը Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Բանկային գործը և բանկային իրավաբանությունը Ռուսաստանում. փորձը, խնդիրները, հեռանկար» թեմայով: 2010թ. ՌԴ նախագահի հրամանով նրան շնորհվել է «ՌԴ գիտության վաստակավոր գործչի» կոչում: 2011թ. դեկտեմբերին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ:

1977-1988թթ. ընթացքում աշխատել է որպես գիտաշխատող, ավագ գիտաշխատող, իսկ ավելի ուշ՝ Դուբնայի միասնական միջուկային ինստիտուտի հետազոտությունների բաժնի վարիչի տեղակալ:

1988թ. Գարեգին Թոսունյանը, թողնելով գիտության ասպարեզը, աշխատանքի է անցնում Մոսկվայի քաղաքային գործադիր կոմիտեի գիտության և տեխնիկայի գլխավոր վարչությունում, ուր հիմնել և ղեկավարել է գիտաարտադրական ընկերություն:

1990թ. Թոսունյանը հրավիրվեց ստեղծելու և ղեկավարելու տեխնոլոգիայի և գիտության զարգացման Մոսկվայի բանկը (Տեխնոբանկ): Լինելով Տեխնոբանկի ղեկավար՝ 1991թ. Թոսունյանը մասնակցել է Ռուսաստանի բանկերի միության ստեղծմանը և հենց այդ ժամանակ էլ ընտրվել այդ միության փոխնախագահ: Մեկ տարի անց հիմնել է միջբանկային ֆինանսական տուն և ղեկավարել է տնօրենների խորհուրդը:

1994թ. միջբանկային ֆինանսական տանը կից ստեղծել է գիտական հետազոտությունների կենտրոն, իսկ 1996թ. միջբանկային ֆինանսական տան հիման վրա ստեղծել է տեղեկատվական գործակալություն:1994թ. Թոսունյանն առաջին անգամ ընտրվել է Ռուսաստանի բանկերի միության առաջին փոխնախագահ, մասնակցել է Մոսկվայի կառավարության լիազոր բանկերի խորհրդի ստեղծմանը:

1996թ. Թոսունյանն ընդգրկվել է ՌԴ կառավարությանն առընթեր բանկային գործունեության խորհրդի կազմում, իսկ մեկ տարի անց՝ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը Թոսունյանին նշանակել է իր խորհրդական՝ ֆինանսաիրավական հարցերով (հասարակական հիմունքներով):

1997թ. Թոսունյանը թողնում է Տեխնոբանկի կառավարման նախագահի պաշտոնը՝ մնալով Տեխնոբանկի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում:

1998թ. նա դառնում է ՌԴ վարչապետ Եվգենի Պրիմակովի խորհրդականը ֆինանսակրեդիտային հարցերով: Պրիմակովի պաշտոնանկությունից հետո Թոսունյանը որոշ ժամանակ առաջին փոխվարչապետի՝ Խրիստենկոյի խորհրդականն էր, որից հետո նշանակվել է ՌԴ Պետդումայի կոմիտեի փորձագիտական խորհրդի նախագահի տեղակալ՝ ֆինանսական շուկայի և վարկային կազմակերպման հարցերով: Այդ պաշտոնից հեռանալուց հետո (2000թ.) Թոսունյանը երկու տարի դասավանդել է ՌԴ կառավարման ազգային ակադեմիայում:

2002թ. Գարեգին Թոսունյանն ընտրվել է Ռուսաստանի բանկերի միության նախագահ: Այդ ժամանակից էլ նա ղեկավարում է Մոսկվայի բանկերի միության խորհուրդը և ռուսական բոլոր շրջանների բանկային միությունների խորհուրդը:

Նա նաև ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի խորհրդականն էր և Դաշնային խորհրդի միջշրջանային բանկային խորհրդի նախագահի տեղակալը:

2006թ.-ից Թոսունյանը Ռուսաստանի արդյունաբերողների և փորձագետների միության խորհրդի անդամ է:

Թոսունյանը ավելի քան 280 հոդվածների, 50 գրքերի, մենագրությունների և դասագրքերի հեղինակ է:

Թոսունյանն առաջինն էր Ռուսաստանում, որ մշակեց «Բանկային գործ» համալսարանական դասընթացի համակարգը: 1996թ.-ից նա ՌԴ կառավարման ազգային ակադեմիայի «Բանկային կանոններ և ֆինանսականոնային կարգապահություն» ամբիոնի վարիչն է, իսկ 1997թ.-ից ղեկավարում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պետական իրավունքի ինստիտուտի «Ֆինանսական և բանկային իրավունք» բաժինը:

Նրա գիտական ղեկավարությամբ պատրաստվել են 10-ից ավելի իրավագիտության դոկտորներ և թեկնածուներ: Նա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պետական իրավունքի դոկտորական խորհրդի անդամ է, «Բանկային իրավունք» և «Իրավաբանության հարցեր» ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ, «Долговой эксперт» և «Национальный банковский журнал» ամսագրերի խորհրդի նախագահի տեղակալ: Գարեգին Թոսունյանը Ռուսաստանի ազատ տնտեսական միության փոխնախագահն է, Մենեջմենթի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս և փոխնախագահ: Որպես Ռուսաստանի բանկերի միության նախագահ հիմնական ուշադրությունը նա դարձնում էր գիտական, կրթական աշխատանքի, ֆինանսական գրագիտության բարձրացման հարցերին:

Ամեն ամիս, ինտերնետի միջոցով, նա անց է կացնում առցանց հանդիպում և բաց բանավեճ ուսանողների, դասախոսների համար: Նա տարբեր հեռուստատեսային և ռադիոհաղորդումների մշտական հյուրն է, ԶԼՄ-ներում հաճախ է հիշվում նրա անունը՝ որպես ֆինանսական փորձագետ:

Գ. Թոսունյանը անց է կացնում հատուկ վարպետության դասեր՝ ինչպես Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողների, այնպես էլ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հայ ուսանողական միության համար:

Գ. Թոսունյանը ակտիվ մասնակցություն է ունենում ֆինանսական օմբուդսմենի (հաշտարարի) ամենամյա գիտաժողովներին Հայաստանում, Երևանում հաճախակի հանդես է գալիս զեկույցներով՝ տարբեր ֆորումներում, այդ թվում նաև երիտասարդական:

Հաշվի առնելով Գարեգին Թոսունյանի գիտական ձեռքբերումները և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:

Խոսելով Հայաստանի հետ նրա սերտ համագործակցության մասին, չի կարելիչնշել այն, որ Ռուսաստանի բանկերի միությունը սերտորեն համագործակցումէ Հայաստանի բանկերի միության հետ:

Գիտության ոլորտում իր ձեռքբերումների շնորհիվ 2019թ. նա ընտրվեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 149 901

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:10, 12/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am