National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Aleksandr Chubaryan
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
Diaspora Department presents
Armen Sedrakian

   Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմեն Սեդրակյանը ծնվել է 1965 թվականին՝ Երևանում, հայտնի ֆիզիկոսների ընտանիքում: Հայրը՝ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի պրոֆ. Դավիթ Սեդրակյանն է: Բնականաբար, երիտասարդ Արմենի վրա ազդել է այն մթնոլորտը, որ տիրում էր տանը, թեպետ նրան միշտ զգուշացվել է, որ նրան սպասվում է ծանր աշխատանք, «նստակյացություն», համբերատարություն, կամքի մեծ լարում և անդադար աշխատանք:
   Սակայն դպրոցական տարիներին մաթեմատիկան և ֆիզիկան հեշտ էին տրվումԱրմենին, և շատ բնական եղավ այդ ընտրությունը՝ անկախ ծնողների ցանկությունից:Արմեն Սեդրակյանն ավարտել է Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոցը: Ֆիզիկայի նկատմամբ հետքրքրությունն առաջացավ 8-րդ դասարանից: Դպրոցը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո ընդունվեց Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Առաջին կուրսն ավարտեց գերազանցությամբ: 1983 թվականի ամռանը նա զորակոչվեց բանակ՝ զինվորական ծառայության (այդ ժամանակ դա պարտադիր էր 18 տարեկանը լրացած ուսանողների համար): Երկու տարի Խորհրդային բանակում ծառայելուց հետո Արմեն Սեդրակյանը շարունակեց կրթությունը ԵՊՀ-ի նույն ֆակուլտետում:
   1987թ. կուրսի լավագույն ուսանողներից 3-ին գործուղեցին Գերմանիա՝ շարունակելու իրենց կրթությունը: Արմեն Սեդրակյանը 1989թ. գերազանցությամբ ավարտեց Ռոստոկի համալսարանը: Ուսումը տեսական ֆիզիկայի ամբիոնում դժվար և միևնույն ժամանակ հետաքրքիր էր, և այդ էր հիմնական պատճառը, որ այդուղղությունը նա ընտրեց՝ իբրև իր հիմնական մասնագիտություն: Այդ տարիները, ըստ նրա, հետաքրքիր էին ինչպես գիտական և ուսումնական առումով, այնպես էլ նոր լեզվի (գերմաներեն) տիրապետելու և ԳԴՀ-ին ծանոթանալու իմաստով: Հայաստան վերադառնալուց հետո Արմեն Սեդրակյանն ընդունվեց ասպիրանտուրա՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի տեսական բաժնում, որը ղեկավարվում էր Վիկտոր Համբարձումյանի կողմից: Այդ տարիներին նա գրեց իր թեկնածուական ատենախոսությունը, որը նվիրված էր նեյտրոնային աստղերի ֆիզիկային, որը և պաշտպանեց 1992թ.:
   Արմեն Սեդրակյանը ցավով է հիշում, որ իր պաշտպանությունը համընկավ մեր հայրենիքում արմատական և գիտության համար ոչ բարենպաստ հայտնի փոփոխությունների հետ: Նա ստիպված էր իր գիտական գործունեությունը շարունակել արտերկրում: Նրա նպատակն էր հետաքրքիր և կարևոր աշխատանքներ անել աստղաֆիզիկայում և միջուկային ֆիզիկայում, և իր համոզմամբ, նրան հաջողվել է կատարել իր առջև դրած ծրագրերը:
   Նա աշխատել է աշխարհի տարբեր երկրներում և ինստիտուտներում, ինչն էլ նպաստել է ծանոթանալու տարբեր երկրներում առկա գիտական նորություններին: Օրինակ՝ 1993-95թթ. նա աշխատանքի անցավ Գերմանիայի Միջուկային Ֆիզիկայի Մաքս-Պլանկի համալսարանում, իսկ 1996-98թթ. տեղափոխվեց Միացյալ Նահանգների Կորնելիի համալսարան, 1998-2001թթ. Արմեն Սեդրակյանն արդեն աշխատում էր Հոլանդիայի Գրոնինգենի համալսարանում, իսկ 2002թ.-ից մինչև օրս աշխատում է Գերմանիայում:
   2002թ. Գերմանիայի Տյուբինգենի համալսարանում Արմեն Սեդրակյանը պաշտպանեց «Compact stars: Aspects of nuclear and particle physics» թեմայով դոկտորական ատենախոսությունը:
   Արմեն Սեդրակյանը մոտ 120 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք տպագրված են համաշխարային ճանաչում ունեցող գիտական ամսագրերում:Որպես ֆիզիկոս նա համարում է, որ իր աշխատանքների ուղղությունները բազմազան են՝ աշխատանքներ աստղաֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի, քվանտային խրոմոդինամիկայի, սառը ատոմների ֆիզիկայի ոլորտներում: Նա այս տարիների ընթացքում համագործակցել է տարբեր երկրների մեծ ճանաչում ունեցող գիտնականների հետ և ունի համագործակցության լայն կապեր:
   Այս ամենով հանդերձ, Արմեն Սեդրակյանը չի մոռանում համագործակցությունը մայր Հայաստանի գիտական շրջանակների հետ: Սկսած 2008թ.-ից՝ նրա ջանքերով կազմակերպվում են գիտաժողովներ Երևանում՝ ԵՄՀ-ի տեսական ամբիոնի աշխատակիցների հետ միասին: Առաջին գիտաժողովը՝ նվիրված էր Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին: Քանի որ այդ գիտաժողովը շատ մեծ հաջողություն արձանագրեց, որոշվեց շարունակական կոնֆերանսներ կազմակերպել  «Կոմպակտ աստղերի ժամանակակից ֆիզիկա և ռելատիվիսիկ գրավիտացիա» թեմայով ամեն երկու տարին մեկ անգամ: Արդեն կազմակերպել են 5 գիտաժողով այդ թեմայով և հրատարակել կոնֆերանսի նյութերի մի քանի ժողովածու: Վերջին գիտաժողովը Երևանում տեղի ունեցավ 2015թ.: Նրա անմիջական ջանքերով կազմակերպվել է համագործակցություն (2011-2014-ին) ԵՊՀ-ի մի շարք գիտնականների և Ֆրանկֆուրտի համալսարանի խմբի միջև, որը ֆինանսավորվում էր Ֆոլկսվագենի հիմնադրամը (Հաննովեր, Գերմանիա): Հանգամանքները թույլ տվեցին ինտենսիվ համագործակցություն ծավալել և՛ Երևանում, և՛ Ֆրանկֆուրտում:
   Արմեն Սեդրակյանը մի քանի տարի նաև դասախոսություններ է կարդացել ԵՊՀ-ի մագիստրոս-ուսանողների համար, կիսվել իր հարուստ գիտական փորձով:Հաշվի առնելով Արմեն Սեդրակյանի գիտական, մանկավարժական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2014 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
   Վերջին 20 տարիներին Արմեն Սեդրակյանն աշխատել է Գերմանիայում, առաջին 5 տարիները՝ Տյուբինգենում, այնուհետև՝ Ֆրանկֆուրտ-Մայնում: 2018թ-ից նա ինչ-որ չափով վերադարձել է Բյուրական՝ որպես «Տիեզերական կոմպակտ օբյեկտներ և ռելատիվիստական գրավիտացիա» գիտահետազոտական բաժնի վարիչ, հեռավար համագործակցում է իր կոլեգաների հետ: 
   Արմեն Սեդրակյանը ցայսօր մեծ ջանքեր է ներդնում՝ սերտորեն համագործակցելով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և գիտակրթական այլ հաստատությունների հետ:

   Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ., դոցենտ,
   ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար


Notices








On April 1st 2024, a seminar on the topic "Magnetometry with nuclear spin-polarized 14N in NV centers in diamond" will be held at the conference hall of the RA NAS Presidium which will be presented by professor of the University of Latvia Marcis Auzinsh

On March 21st at 11:00 the Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia will organize an event entitled "Golden Fund of the French Printed Heritage" dedicated to the International Day of Francophonie. The event will take place in the round hall of the presidential building of the National Academy of Sciences

On March 6, 2024 at 15.00 in the Meeting Hall of the National Academy of Sciences of the Republic of Armenia (Baghramyan ave., 24), Artem Badasyan, associate professor of the University of Nova Gorica (Slovenia, EU), will give an invited lecture on the topic "Modeling protein conformations in water: theory and experiment"

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

The international conference "Armenia as a Civilizational Crossroad: Historical and Cultural Ties" is scheduled to take place from March 28 to 30, 2024, organized by the National Academy of Sciences of the Republic of Armenia and Yerevan State University

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
27/03/2024

«Օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմի արածը սխրանք է»
aravot.am
27/03/2024

Կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանի ջրային ռեսուրսների վրա
1lurer.am
25/03/2024

Ակադեմիական քաղաքի պարագայում գիտական համակարգի 2/3-ը կկրճատվի
hraparak.am
25/03/2024

Այդ կարգի ցնցումների կարիք ո՛չ երկիրն ունի, ո՛չ էլ մեր գիտությունը
hraparak.am
This site has been visited
6 932 305

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:54, 28/03/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am