National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
06/11/2024
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Պարույր Սևակ-100» հոբելյանական գիտաժողովը

Սույն թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Պարույր Սևակ-100» հոբելյանական գիտաժողովը՝ նվիրված հայ անվանի բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակին։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար  Ժաննա Անդրեասյանը։ Նա նշեց, որ Պարույր Սևակի թողած ժառանգությունը բազմաշերտ է, և այս գիտաժողովը հնարավորություն է մանրամասն անդրադառնալու մեծ բանաստեղծի գիտական և գրական գործունեությանը։ «Մեծանուն արվեստագետների և մտավորականների թողած գրական վաստակը ներկայացնելու և վերարժևորելու ընթացքում որոշակի մտավախություններ են առաջանում կաղապարային մոտեցումներին տուրք տալու առումով։ Այդ մտավախության ռիսկերի չեզոքացման կարևոր նախապայմաններից մեկն այսպիսի գիտաժողովների կազմակերպումն է», - ասաց նախարարը։

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը ներկայացրեց Պարույր Սևակի անցած ուղին որպես գիտնական, գրականագետ, հասարակական գործիչ, նրա գործունեությունը Հայկական ԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ «Մեր խնդիրն է այսօրվա չափանիշներով մեկ անգամ ևս արժևորել Պարույր Սևակի թողած հարուստ

ժառանգությունը՝ և՛ գրական, և՛ գիտական, որպեսզի իրազեկվի այսօրվա սերունդը Սևակի համամարդկային և հայրենասիրական գաղափարներին, հայ մարդու քաղաքակրթական մակարդակը բարձրացվի այդ գաղափարների հիմքի վրա և այդ ամենը՝ ի շահ մեր պետականության հզորացման և զարգացման», - ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանն իր ելույթում ասաց․ «Պարույր Սևակն ի ցույց դրեց ստեղծագործող մարդուն բնորոշ հոգեկան վիճակները, արդարություն և ճշմարտություն որոնող անհատի մտատանջանքները: Սևակի որոնածը լույս էր, լույս՝ դարերի համար, լույս՝ իր ազգի համար, լույս՝ մարդկության համար: Սևակի որոնածը կյանքը հրաշք դարձնող զնգոցն էր բահի, պտղավորումը՝ այգու, փոշոտումը՝

արտի, սեղանի վրա դրված ցորենհացը՝  հունցված ազնիվ թթխմորով, անխարդախ գինին՝ մարդու սիրտը երգով լցնող: Սևակը, անշուշտ, ոչ միայն գտել, այլև մեզ համար բանաձևել էր այդ ամենը չկորցնելու ճանապարհը, այն է՝ կարողանալ մաքրվել, ինքնամաքրվել «այնպես, ինչպես օվկիանն է ինքն իրեն մաքրում»», - ասաց Հերիքնազ Որսկանյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկան Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը։ 

«Պարույր Սևակ-100» հոբելյանական գիտաժողովը կշարունակվի մինչև նոյեմբերի 7-ը՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Երևանի պետական համալսարանում և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Պարույր Սևակի տուն-թանգարանը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06․11.2024թ․


Notices








On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

From October 23 to 25, 2025, the the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of Armenia will hеld the International conference "Fortresses and Defensive Systems in the Ancient Near East". The opening will take place on October 23 at 11:00 a.m. in the Round Hall of the Presidium of NAS RA (24, Marshal Baghramyan Avenue)

On October 24, 2025, the book presentation with the title "Tigranakert of Artsakh: The Historical and Cultural Image in the Light of Archaeological Research" (Yerevan, Institute of Archaeology and Ethnography Press, 2025) will take place at the Round Hall of the Presidium of the NAS RA (24, Marshal Baghramyan Avenue) at 11:00 a.m.

In October 28, 2025, an informational meeting with the Committee of the "Young Scientists Support Program" will be held at the Round Hall of the Presidium of the NAS RA at 16:00

Publications in Press
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
This site has been visited
7 519 139

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:19, 31/10/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am