National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
30/10/2024
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «SciTalk» գիտական հանդիպումը բժիշկ ուսանողների համար

Սույն թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ առաջին «SciTalk» գիտական հանդիպումը, որը կազմակերպվել էր բժիշկ ուսանողների համար։ 

Նպատակը՝ ապագա բժիշկներին ներգրավել գիտական հետազոտություններում, ամրապնդել բժիշկ-գիտնական կապը, ստեղծել ընդհանուր հարթակ, որտեղ ՀՀ ԳԱԱ համակարգի գիտնականները և բժիշկները կքննարկեն առողջապահական խնդիրները տարբեր տեսանկյուններից։

Հանդիպման ժամանակ առողջապահության և բժշկության գիտական հիմքերը ներկայացրին ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը, «Folding» ընկերության 

գործադիր տնօրեն Էմանուել Ղանդիլյանը, մանկական վիրաբույժ և ուրոլոգ Աշոտ Հովսեփյանը և Լեհաստանից հոգեբան Կատարինա Կովալչզուկը։

Նրանք պատմեցին օձի թույնի ժամանակակից հետազոտությունների, հյուսվածքային ինժեներիայի ներկա վիճակի և կանխատեսումների, Հայաստանում պրոթեզավորման արդի վիճակի և վնասի նվազեցման մեթոդների մասին։

«SciTalk» գիտական հանդիպումը կկրի շարունակական բնույթ։ Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչությունը՝ «ԲԻԼ Հայաստան» առողջապահության ուսանողների ասոցիացիայի հետ համատեղ։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
30.10.2024թ․

Photogallery

Notices
Publications in Press
31/10/2025

Ամփոփվել են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր — 2025» մրցույթի արդյունքները
hesc.am
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
This site has been visited
7 525 656

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  11:44, 07/11/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am