National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
General Page About Academy Organisations Members Contact us
"Gitutyun" newspaper
N342 June 2020
N342
COVID-19
Structure
Divisions
Presidium Members
Documents
Innovation Proposals
News
Conferences
All Publications in Press
All Announcements
Photogallery
Videogallery
"Gitutyun" newspaper
Funds
Anniversaries
Publications
Web Resources
Other Academies
Universities
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
28/09/2017
Ֆրանսիացի գիտնականները պարգևատրվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալով»

    ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանում կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար նախարարության «Ոսկե հուշամեդալով»  պարգևատրեց Թուլուզի համակարգչային  գիտության ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) Գիտական հաշվարկների ուղղությամբ կոմիտեի ղեկավար, CSIT-2017 գիտաժողովի համանախագահ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Միշել Դայդեին և Թուլուզի համակարգչային գիտության ինստիտուտի գիտական հետազոտությունների և համագործակցության պատասխանատու Պիեր-Հենրի Քրոսին: Պարգևատրումը կատարվեց սեպտեմբերի 28-ին` ՀՀ ԳԱԱ նախագահությունում  տեղի ունեցած հանդիպման ժամանակ: 

28092017_8.jpg
    «Եվ Թուլուզի, և Լիոնի, և ֆրանսիական մյուս գիտակրթական կենտրոններն անգնահատելի օգնություն են ցույց տվել Հայաստանին անկախության առաջին օրերից, և ես պաշտոնապես շնորհակալություն եմ ուզում հայտնել տարիների հետևողական համագործակցության համար: Եվ, իհարկե, ամեն ինչ անձնավորված է, կոնկրետ մարդիկ են, որոնք իրենց մեջ կրում են համագործակցության, բարեկամության խորհուրդը: Ես սիրով նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» ուզում եմ պարգևատրել այդ մեծ թիմի երկու արժանի ներկայացուցիչներին, որոնք մեր ակադեմիայի գիտական հաստատությունների, մեր գիտնականների հետ միասին, իսկապես, ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ գիտակրթական տարածք»,-  ասաց ՀՀ կրության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

28092017_9.jpg
    «Ֆրանսիացի գործընկերների հետ մենք  հաջող համագործակցում ենք երկար տարիներ ոչ միայն գիտության զարգացման, այլ նաև բարձր որակավորման կադրերի պատրաստման գործում գիտության այնպիսի  ուղղություններում, ինչպիսիք են կոմպյուտերագիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ֆիզիկան, հնագիտությունը, երկրագիտությունը: Մեր համագործակցությունը տվել է բարձր արդյունքներ: Մեր գործընկերների պարգևատրումը մեզ պարտավորեցնում է ավելի ընդլայնել մեր համագործակցությունը գիտության նոր բնագավառներում ևս»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: 

28092017_7.jpg
    Պրոֆեսորներ Միշել Դայդեն և Պիեր-Հենրի Քրոսը շնորհակալություն հայտնեցին նման պարգևի արժանանալու համար` ընդգծելով, որ Հայաստանն ունի գիտական մեծ ներուժ և ուրախ են համագործակցության համար, որը նպաստում է երկու երկրների գիտակրթական ոլորտների զարգացմանը:

28092017_6.jpg
    Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչ Ֆրեդերիկ Ռեյնբոլդը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, CSIT-2017 միջազգային գիտաժողովին Ֆրանսիայից  ժամանած մասնակիցները:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
28.09.2017թ.

Latest Announcements
Publications in Press
04/08/2020
Սմբատ Գոգյանը լքել է նախարարությունում հրավիրված լսումները
panorama.am
04/08/2020
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ թեստերի արտադրության վերաբերյալ
03/08/2020
Որոշ քաղաքական գործիչներ, պատմաբաններ գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ, արդյունքում ունենք 2 գիրք, որտեղ ասվում է՝ պիտի հաշտվենք ագրեսիվ հարևանի հետ. Մելքոնյան
tert.am
03/08/2020
Աշոտ Մելքոնյան. «Ինչպե՞ս կարելի է կողմերին հաշտեցնել, երբ մեկը զոհ է, մյուսը՝ ոճրագործ»
aravot.am
27/07/2020
Հայաստանը՝ Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային կենտրոն
irates.am
24/07/2020
Աշոտ Մելքոնյան. «Ազգային նկարագիր ձեւավորելու առումով այս դասագրքերն առոչինչ են»
aravot.am
This site has been visited
2 945 062

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  13:19, 11/08/2020 Top
General Page - About Academy - Organisations - Members - Contact us - Structure - COVID-19 - Divisions
Presidium Members - Documents - Innovation Proposals - News - Conferences - All Publications in Press
All Announcements - Photogallery - Videogallery - "Gitutyun" newspaper - Funds - Anniversaries
Publications - Web Resources - Other Academies - Universities
Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2020, All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am