National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Garegin A. Tosunyan
Doctor of Law, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
20/09/2024
ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը մասնակցել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի (МААН) 37-րդ նիստին

Սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը Մոսկվայում տեղի ունեցավ Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի (МААН) 37-րդ նիստը, որը միավորում է 27 երկրների ակադեմիաներ և գիտական կառույցներ։ Այն նվիրված էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի 300-ամյակին:

Նիստին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը և Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների հարցով ՀՀ ԳԱԱ փորձագետ Գևորգ Վարդանյանը:

Ռուբեն Հարությունյանը, հանդիսանալով МААН-ի Ազգային բնական ժառանգության գիտական խորհրդի համանախագահ, ներկայացրեց «Ազգային բնական ժառանգության հայեցակարգը կլիմայի փոփոխության համատեքստում» զեկույցը МААН-ի Ազգային բնական արժեքի գիտական խորհրդի նիստին: Գևորգ Վարդանյանը մասնակցեց МААН-ի Երիտասարդ գիտնականների խորհրդի նիստին որպես խորհրդի համանախագահ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ընթացիկ աշխատանքների հաշվետվությունները և հետագա համագործակցության ծրագրերը։ Շեշտվեց միջազգային համագործակցության կարևորությունը գիտության ոլորտում։ 

МААН-ն ունի 32 իսկական անդամ։ Հայաստանից МААН իսկական անդամներն են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը (ընտրվել է 2019թ.) և ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը (ընտրվել է 2021թ.)։ ՀՀ ԳԱԱ-ն МААН անդամ է ասոցիացիայի հիմնադրման՝ 1993 թվականից։

МААН հաջորդ հանդիպումը կանցկացվի 2025 թվականին՝ Մինսկում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
20.09.2024թ.

Photogallery

Notices
Publications in Press
30/05/2025

«Ավելին, քան արդյունավետություն»․ միջազգային փորձագետները քննարկել են միավորումների դերը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
escs.am
30/05/2025

Կանաչ քիմիայի զարգացումն ու հայկական գիտությունը․ ի՞նչ են առաջարկում հայ գիտնականները. «Մտքի ուժը»
hy.armradio.am
28/05/2025

Հայաստանին Անկախությունը հենց այնպես չի տրվել. «Առանց տողատակի»
hy.armradio.am
25/05/2025

73-ամյա գիտնականի երջանկության բանաձևը՝ դրական մտածողություն և բնության հետ շփում․ «Երկրորդ շնչառություն»
hy.armradio.am
This site has been visited
7 346 001

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:45, 30/05/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am