National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
20/09/2024
«Շրջակա միջավայրի աղտոտումը հակամանրէային պրեպարատների մնացորդներով և կայուն բակտերիաներով»․ Գրեյֆսվալդի համալսարանի պրոֆեսոր Սեբաստիան Գյունտերի զեկուցումը՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Գրեյֆսվալդի համալսարանի պրոֆեսոր Սեբաստիան Գյունտերը հանդես եկավ «Շրջակա միջավայրի աղտոտումը հակամանրէային պրեպարատների մնացորդներով և կայուն բակտերիաներով» («Environmental pollution by antimicrobial residues and multiresistant bacteria») գիտական զեկուցմամբ։ 

Հանդիպմանը մասնակցեցին երիտասարդ գիտնականներ, հետազոտողներ ՀՀ գիտական ինստիտուտներից և կենտրոններից։ Մասնակիցները քննարկեցին ոլորտային արդի մարտահրավերները և հետազոտությունները։ Նաև քննարկվեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Գերմանիայի Գրայսֆալդի համալսարանի  համագործակցության հեռանկարները։

Պրոֆեսոր Սեբաստիան Գյունտերը (H-index: 43, Scopus) 100-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ է: Նրա հետազոտությունների շրջանակն ընդգրկում է հակամանրէային դիմակայունության դեմ պայքարում նոր դեղամիջոցների մշակումը, ինչպես նաև ցամաքային և ծովային աղբյուրներից, ինչպիսիք են սնկերը, ցիանոբակտերիաները, միկրոջրիմուռները և բույսերը, կենսաակտիվ բնական միացությունների անջատումը և վերլուծությունը: Հետազոտությունները ներառում են նաև հակաբիոտիկների և ծանր մետաղների մնացորդային քանակների վերլուծություն, ֆիտոպատրաստուկների կենսաակտիվության ուսումնասիրություն և բջջային նորարարական թեստ-համակարգերի մշակում:


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
20.09.2024թ.

Photogallery

Notices
Publications in Press
31/10/2025

Ամփոփվել են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր — 2025» մրցույթի արդյունքները
hesc.am
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
This site has been visited
7 524 301

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  14:28, 06/11/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am