Սույն թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11։00–ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24, 2-րդ հարկ), կանցկացվի «Սոցիալ–տնտեսա-կան զարգացման հիմնախնդիրներն արհեստական բանականության նվաճումների ներդրման պայմաններում» միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովի նպատակն է քննարկել արհեստական բանականության ձեռքբերումների ներդրման համատեքստում սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծմանն ուղղված համատեղ գիտական նախագծերի իրականացման հնարավորությունները, ընդլայնել գիտական համագործակցության աշխարհագրությունը։
Գիտաժողովի ընթացքում կներկայացվի 28 զեկուցում հետևյալ թեմաների վերաբերյալ.
- Մակրոտնտեսական զարգացման միտումներն ու խնդիրները
- Ֆինանսական քաղաքականության առաջնահերթությունները
- Արհեստական բանականություն. ձեռքբերումներ և խնդիրներ
- Ժողովրդագրություն, զբաղվածություն և կենսամակարդակ
- Տնտեսության զարգացման մակարդակը և առաջնահերթությունները
- Ծառայությունների ոլորտի զարգացման առաջնահերթություններն ու խնդիրները։
Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտը և ՌԴ Գիտությունների ակադեմիայի Սարատովի գիտական կենտրոնը։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
12․09․2024թ․