National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Zadig Mouradian
Dr. of Phys.-Math. Sciences
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
22/04/2024
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2023թ. գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: 

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 9 ակադեմիկոս, 7 թղթակից անդամ, 24 արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր: 

2023թ. բաժանմունքի գիտնականների կողմից հրատարակվել են 2 մենագրություն (արտասահմանյան՝ Springer, Tehran), 1 ուսումնական ձեռնարկ, 191 հոդված, որից գրախոսվող ամսագրերում՝ 120 (85-ն արտասահմանում), գիտաժողովների նյութերի ժողովածուներում՝ 71 (18-ն արտասահմանում):

Պաշտպանվել է 1 թեկնածուական ատենախոսություն (Մեխանիկայի ինստիտուտ):

Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են 4 միջազգային գիտաժողով, միջազգային ֆինանսավորմամբ իրականցրել են 6 դրամաշնորհային ծրագիր (Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ):

Հրատարակվել են «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մաթեմատիկա» (4 համար), «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա» (4 համար) հանդեսները, «Հայկական մաթեմատիկական հանդես» էլեկտրոնային ամսագիրը, «ՀՀ ԳԱԱ և ՀԱՊՀ տեղեկագիր»-ը (տեխնիկական գիտություններ սերիա) (4 համար), Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածուն` «Կիբերնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական հարցեր» (2 համար): 

Ժողովի ընթացքում 2023թ․ գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: Ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝ 

  • «Մաքսիմալ օրթոգոնալ գումարների ճշգրիտ գնահատականներ»  (զեկ.՝ ֆ.-մ.գ.դ.Գ.Ա. Կարագուլյան) 
  • «Էլեկտրաակուստիկ ալիքները պյեզոէլեկտրական շերտավոր կոմպոզիտներում»  (զեկ.՝ ԳԱԱ թղթ. անդ.Ա.Ս.Ավետիսյան)
  • «Լրիվ գլխարկներ աֆինական AG(n,3) երկրաչափությունում»  (զեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Ի.Ա. Կարապետյան)

Բաժանմունքի կազմակերպությունների կարևորագույն տեսական-կիրառական արդյունքներ

Մաթեմատիկայի ինստիտուտ   

  • Չափելի մետրիկական տարածությունների վրա որոշված լայն դասի օպերատոր հաջորդականությունների համար տրվել է զուգամիտության և տարամիտության բազմությունների լիովին նկարագություն (ղեկ.՝ ֆ.մ.գ.դ. Գ. Կարագուլան)
  • Գտնվել է պայման, որը թույլ է տալիս վերականգնել անընդհատ ֆունկցիան (պարտադիր չէ կոմպակտ կրիչով)՝ օգտագործելով շրջանաձև Ռադոնի ձևափոխությունը՝ գծի վրա տեղադրված չափիչներով: Ներկայացվել է այդ ձևափոխության համար նոր շրջման բանաձև, որը թույլ է տալիս վերականգնել անհայտ ֆունկցիան լոկալ տվյալների միջոցով (ղեկ.՝ ֆ.մ.գ.դ. Ռ.Արամյան)
  • Դիտարկվել է գրաֆների վրա հիմնված կիսավերահսկվող ուսուցումը` օգտագործելով մրցակցային համակարգերի տարածական սեգրեգացիայի տեսությունը: Առաջարկվել են գրադիենտի պրոյեկտման և ռեգուլարիզացման նոր մեթոդներ: Ներկայացվել են նաև թվային արդյունքներ` հաստատելու համար մեթոդների արդյունավետությունը (ղեկ.՝ ֆ.մ.գ.թ. Ա. Առաքելյան)
  • Ուսումնասիրվել է գրավիտացիայի երկչափ ուռուցիկ աղբյուրի վերականգնումը կիսահարթությունների միավորման վրա իր պոտենցիալ ֆունկցիայի ընդունած արժեքների միջոցով։ Այդ նպատակով ապացուցվում է Պելի-Վիների տիպի թեորեմ սեկտորում էքսպոնենցիալ տիպի ֆունկցիաների համար (ղեկ.՝ ֆ.մ.գ.թ. Ա. Վաղարշակյան)
  • Դիտարկվել են ամպային ենթակառուցվածքների մոնիտորինգի արդյունքում հավաքված տվյալների տարբեր տեսակներ` ժամանակային շարքեր, ծրագրերի հետքեր և լոգ-տվյալներ:
  • Կիրառվել են մեքենայական ուսուցման մեթոդներ` ելնելով տվյալների մեծ քանակությունից և ավտոմատացման անհրաժեշտությունից: Առաջարկված լուծումները հնարավորություն են տալիս ժամանակին կանխարգելել խնդիրները, կամ դրանց առաջացման դեպքում` հասկանալ խնդրի ծագման աղբյուրը և արագ վերացնել այն (ղեկ.՝ ֆ.մ.գ.թ. Ա. Պողոսյան)
  • Նկարագրվել է HLSD-ի գեներացման տեխնիկան տեքստային ֆորմատի սկզբնական կոդի համար, որը ռենդերինգի ժամանակ առաջացնում է տեսողական բովանդակության ցուցադրում: Սկզբնական կոդի ռենդերինգն առաջացնում է տեսողական սկզբնական էլեմենտների ծառի հիերարխիա, որը տրամաբանորեն հնարավոր է արտապատկերել ցանկացած գրաֆային ծառի վրա (ղեկ.՝ ֆ.մ.գ.թ. Ա. Առաքելյան)
  • Գրավիտացիայի երկչափ ուռուցիկ աղբյուրը վերականգնվում է կիսահարթությունների միավորման վրա իր պոտենցիալ ֆունկցիայի ընդունած արժեքների միջոցով (ղեկ.՝ ֆ.մ.գ.թ. Ա. Վաղարշակյան):

Մեխանիկայի ինստիտուտ

  • Կարևորագույն արդյունք է ճանաչվել 2023թ. Springer Cham հրատարակության կողմից տպագրված «Avetisyan Ara S., Electroacoustic Waves in Piezoelectric Layered Composites, Advanced Structured Materials, (2023), vol. 182, 215p, Springer Cham, ISBN978-3-031-26730-7,ISBN978-3-031-26731-4(eBook)», https://doi.org/10.1007/978-3-031-26731-4  (Ավետիսյան Արա Ս. «Էլեկտրաակուստիկ ալիքները պիեզոէլեկտրական շերտավոր կոմպոզիտներում») մենագրությունը, որում հակիրճ և համահունչ անդրադարձ է կատարվում պիեզոէլեկտրական շերտավոր կոմպոզիտներում էլեկտրաակուստիկ ալիքների հետ կապված տարբեր հարցերի: Սկսելով համասեռ անիզոտրոպ պիեզոէլեկտրական միջավայրերի առաձգականության հիմնական գծային առնչություններից՝ գրքում քննարկվում են էլեկտրամեխանիկական եզրային պայմանների բազմազանությունը և առաձգական դեֆորմացիայի հարթ և հակահարթ դաշտերի տարանջատումը համասեռ պիեզոէլեկտրական բյուրեղներում: Այնուհետև ուսումնասիրվում են պիեզոբյուրեղներում էլեկտրաակուստիկ խնդրի դրույթները և ներկայացվում շերտավոր մաս-մաս միատարր պիեզոէլեկտրական ալիքատար պիեզոէլեկտրական շերտերի միջև ոչ ակուստիկ հպումով: Ցույց է տրվում, որ տարբեր անիզոտրոպիայի պիեզոէլեկտրական շերտերի միջև ոչ ակուստիկ հպումը կարող է հանգեցնել հարթ և հակահարթ առաձգական դեֆորմացիաների էլեկտրաակտիվ ալիքների հիբրիդի տարածմանը: Գրքի վեցերորդ գլխում ձևակերպված է ալիքատարում էլեկտրաակուստիկ ալիքների ղեկավարման խնդիրը։ Առաջարկվում է ոչ կոնտակտային մակերևութային ազդեցությամբ էլեկտրաակուստիկ ալիքների կառավարման խնդիրների լուծման մեթոդ
  • Փորձարարական հետազոտությունների արդյունքների համեմատական վերլուծությամբ ցույց է տրված, որ կարբոնատային կազմի սպիտակահողային հիմքով, համեմատաբար ջրացեմենտային մեծ հարաբերությամբ ցեմենտագրունտային կոմպոզիտների առաձգականության մոդուլի և ամրության վրա քիմիապես չկապված խոնավության ազդեցության մեխանիզմը գործնականում չի տարբերվում կոնստրուկցիոն ցեմենտային թեթև բետոնների նույնանուն մեխանիկական հատկությունների վրա վերոհիշյալ գործոնի ազդեցության մեխանիզմից: Այսինքն, դեսորբցիոն պրոցեսներ ընթանալու դեպքում տեղի է ունենում ցեմենտային կապակցանյութի հենքով հիշյալ նյութերի մեխանիկական բնութագրիչների ցուցիչների նվազում սկզբնական բարձր, ապա մարող արագությամբ: Սա նախանշում է այն, որ ցեմենտագրունտային կոմպոզիտների դեֆորմացվելուն և քայքայվելուն դիմադրողականության փոփոխությունների վարքում վերը հիշյալ գործոնը որոշ դեպքերում կարող է լինել գերակշռող այլ գործոնների նկատմամբ, ինչը հաճախ նկատվում է կոնստրուկցիոն ցեմենտային բետոնների մոտ ( տ.գ.դ. Կ. Կարապետյան ):

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

  • Թիրախային դասի դասակարգումը դինամիկ գործառույթ է, որի արդյունքում հաջորդական դասակագումների միջոցով առարկան վերագրվում է որոշակի, այսպես կոչված «թիրախ» կամ «նորմալ» դասին: Խնդրի համար կազմվել է կողմնորոշված գրաֆի տեսքով կոմբինատոր մոդել, որտեղ առանձին դասակարգման գործառույթները համապատասխանում են անցմանը գրաֆի մեկ կողմնորոշված կողով: Անցումների քաղաքականությունն ուղղված է՝ ապահովելու առարկաների վերջնական վերագրումը թիրախային դասին: Լուծվել է համապատասխանության հավաստման խնդիրը նշված քաղաքականության նկատմամբ: Այն պահանջում է անցումային գրաֆի որոշակի պայմանների ապահովում գագաթների աստիճանների և ուժեղ կապակցվածության բաղադրիչների կառուցվածքի տեսքով (ղեկ.` թղթ.անդ. Լ.Ասլանյան )
  • Իրականացվել է աշխատանք՝ նվիրված աֆինական AG(n,3) երկրաչափությունում F_3={0, 1, 2} Գալուայի դաշտի վրա լրիվ գլխարկների կառուցման նոր մեթոդների մշակմանը: Գլխարկը աֆինական AG(n, q) կամ պրոյեկտիվ PG(n, q) երկրաչափությունում կետերի բազմություն է, որոնցից կամայական երեքը համագիծ չեն: Ստացվել է P_n բազմությունների մի դասի, այսպես կոչված b-հագեցած լրիվ P_n բազմությունների նկարագիրը: Այդպիսի կենտ (յուրաքանչյուր կետի 0-ական կոորդինատների քանակը կենտ է), լրիվ և b-հագեցած P_n բազմությունների օգտագործմամբ մշակվել են նոր մեթոդներ մեծ լրիվ գլխարկների կառուցման համար AG(n,3)-ում կամայական n-ի համար: Ստացված արդյունքներն ընդհանրացնում են մի շարք հայտնի արդյունքներ (ղեկ.` ֆ.-մ.գ.թ. Ի.Ա. Կարապետյան)
  • Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) երամի կողմից տեղանքի մշտադիտարկման և առաջադրանքների կատարման նպատակով մշակվել է կոլեկտիվ արհեստական բանականությամբ օժտված ինքնակազմակերպվող ԱԹՍ երամի մոդելավորման ծրագրային համակարգ: Ինֆորմացիայի լրիվ փոխանակում իրականացնող օպտիմալ և վթարակայուն սխեմաների կառուցման մեթոդներն ու ալգորիթմներն ադապտացվել են և հիմք են հանդիսացել տրամաբանական կապերով ապակենտրոն ղեկավարմամբ ինքնակազմակերպվող ԱԹՍ երամի կառուցման համար: Ապացուցվել է բազմամասնիկ դեգերման ընդհանրացված թեորեմը Rotor-router մոդելի համար, որի հիման վրա մշակվել են էյլերյան ցիկլի համատեղ գեներացման նոր ալգորիթմներ: Երամի դրոններն իրականացնում են տեղանքի դինամիկ նկարահանումներ, պատկերների գաղտնագրում, միմյանց միջև նկարահանված պատկերների հուսալի ու լրիվ փոխանակում և արդյունքների փոխանցում տվյալների մշակման կենտրոն: Ստացված տվյալների ինտեգրման հիման վրա վերարտադրվում է տեղանքի դինամիկ պատկերը, որի կոլեկտիվ հետազոտություններն իրականացվում են բազմաօգտատեր ծրագրային հարթակում: Արդյունքում ձևավորվում են նպատակային առաջադրանքներ՝ նոր անօդաչու երամի ուղղորդում դեպի նոր հաշվարկված կոորդինատներ: Նկարահանումների և առաջադրանքների կատարման ողջ ընթացքում երամը չի օգտվում արտաքին կառավարման որևէ միջոցից: Մշակվել և իրականացվել է երամի ապարատա-ծրագրային համակարգի միատիպ, քիչ ծախսատար բաղադրիչներով օժտված 4 ԱԹՍ-երով երամի փորձարարական տարբերակը (ղեկ.` ֆ.-մ.գ.թ. Վ. Պողոսյան):

«ՀԻԴՐՈՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԵՎ ՎԻԲՐՈՏԵԽՆԻԿԱՅԻ ԲԱԺԻՆ» ՓԲԸ

  • Մշակվել է խողովակաշարերում ճնշման պուլսացիաների և տատանումների մակարդակների վերացման և նվազեցման արդյունավետ գործող ալիքային և տատանողական պրոցեսների բազմառեժիմ կայունացուցիչ, որը մարում է երկֆազ (հեղուկ-գազ) պարունակող խողովակաշարերում ճնշման և ծախսի պուլսացիաները (ղեկ.՝ տ.գ.թ. Գ. Ավետիսյան) Մեծացվել է ջրանցքներում ջրի ծախսի չափման ՝ «արագություն-մակերես» մեթոդի ճշտությունը, որը տալիս է զգալի տնտեսական և բնապահպանական էֆեկտ, մասնավորապես Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակի հետ կապված (ղեկ.՝ Ա. Սիմոնյան)
  • Ակադեմիկոս Յու.Սարգսյանի ղեկավարությամբ մշակվել է նոր ռոբոտ-բռնիչ, որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում մարդու մարմնից օտար առարկաների՝ փամփուշտներ, բեկորներ արագ հեռացման համար: Պատրաստվել է փորձանմուշը, այն ավելի արագագործ է հայտնի նմանակների համեմատությամբ
  • Ակադեմիկոս Ա.Թարվերդյանի  ղեկավարությամբ ստեղծվել է պտղատու և խաղողի այգիների միջշարային ու միջբնային տարածքների հողամշակման մեքենա: Մեքենան հաջողությամբ փորձարկվել է արտադրական պայմաններում ու պատրաստ է ներդրման։


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.04.2024թ.

Photogallery

Notices








Ս.թ. հունիսի 5-ին ժամը 15:00 ՀՀ ԳԱԱ նիստերի կլոր դահլիճում տեղի կունենա գիտական զեկուցում հետևյալ թեմայով`«ԳԵՈՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ»

On 15 May 2024, at 14.00 a seminar on the topic "Astronomy in the crossroads of multidisciplinary and interdisciplinary sciences" will be held at the conference hall of Presidium of the NAS RA, which will be presented by the director of the Byurakan Astrophysical Observatory after V. Ambartsumian, cand.(phys.-math.) Areg Mickaelian

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
25/05/2024

«Անահիտ» հանդեսն այսօր էլ հետազոտության արժեքավոր աղբյուր է
1lurer.am
23/05/2024

17 գիտական դրամաշնորհ՝ ՀՕՖ-ից
1lurer.am
20/05/2024

Академик Kамалов и инновационная медицина
golosarmenii.am
19/05/2024

Շիրակի ջրանցքի հետազոտություն՝ կառուցումից մեկ դար անց
1lurer.am
This site has been visited
6 981 410

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:30, 27/05/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am