National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Zadig Mouradian
Dr. of Phys.-Math. Sciences
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
15/04/2024
Հայտնի են դարձել ՀՀ ԳԱԱ 2023թ․ մրցանակի հաղթողները

Սույն թվականի ապրիլի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի շնորհման և մրցանակաբաշխության աշխատանքները համակարգող խորհուրդը հայտարարեց ՀՀ ԳԱԱ 2023թ․ մրցանակի հաղթողներին։

Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների հիմնարար հետազոտությունների բնագավառում շնորհվել է երկու մրցանակ՝ Նարեկ Սահակյանին, Սարգիս Գասպարյանին, Դավիթ Իսրայելյանին, Գևորգ Հարությունյանին՝ «Բարձր էներգիաների պրոցեսները բլազարների ռելյատիվիստական շիթերում» աշխատանքի համար և Արամ Սահարյանին, Վարդազար Քոթանջյանին՝ «Սահմաններով, տոպոլոգիայով և տարածության կորությամբ մակածված երևույթներ դաշտի տեսությունում» աշխատանքի համար։

Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների կիրառական մշակումների բնագավառում մրցանակը շնորհվել է Վազգեն Մելիքյանին՝ «Նանոչափային տեխնոլոգիաներով կառուցվող ինտեգրալ սխեմաների նախագծման միջոցներ» աշխատանքի համար։

Քիմիայի, կյանքի և Երկրի մասին գիտությունների հիմնարար հետազոտությունների բնագավառում մրցանակը շնորհվել է Քրիստինե Մարգարյանին՝ «Հայաստանի խաղողի գենետիկական ռեսուրսներ․ գենետիկայից մինչև գենոմիկա» աշխատանքի համար։

Քիմիայի, կյանքի և Երկրի մասին գիտությունների կիրառական մշակումների բնագավառում մրցանակը շնորհվել է Գայանե Ավետիսովային, Լուսինե Մելքոնյանին՝  ««Էկոբիոֆիդ+» էկոլոգիապես անվնաս կենսաբանական պարարտանյութի ստացման տեխնոլոգիայի մշակումը և դրա ներդրումը արտադրության մեջ» աշխատանքի համար։

Հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում մրցանակը շնորհվել է Հրանուշ Խառատյանին՝ «Էթնոկերտման/ազգակերտման գործընթացները Թուրքիայի և Ադրբեջանի հանրապետություններում XX դարում- XXI դարասկզբին» աշխատանքի համար։

Մրցանակները շնորհվում են մեդալի, վկայագրի և դրամական պարգևի ձևով: Յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը կազմում է 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։

Հիմնարար հետազոտությունների ոլորտում ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է վերջին 5 տարիների ընթացքում ձեռք բերված կարևորագույն հիմնարար գիտական արդյունքների, արժեքավոր գործի, հայտնագործության կամ աշխատանքների շարքի համար։ Կիրառական մշակումների դեպքում ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է վերջին 10 տարիների ընթացքում ստացված գիտատեխնոլոգիական կամ գիտաարտադրական արդյունքների, ապրանքայնացման պատրաստ կամ ներդրված կիրառական մշակումների համար։ ՀՀ ԳԱԱ մրցանակը ֆինանսավորում է «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» ՍՊԸ-ն։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
15․04․2024թ․


Notices








Ս.թ. հունիսի 5-ին ժամը 15:00 ՀՀ ԳԱԱ նիստերի կլոր դահլիճում տեղի կունենա գիտական զեկուցում հետևյալ թեմայով`«ԳԵՈՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ»

On 15 May 2024, at 14.00 a seminar on the topic "Astronomy in the crossroads of multidisciplinary and interdisciplinary sciences" will be held at the conference hall of Presidium of the NAS RA, which will be presented by the director of the Byurakan Astrophysical Observatory after V. Ambartsumian, cand.(phys.-math.) Areg Mickaelian

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
25/05/2024

«Անահիտ» հանդեսն այսօր էլ հետազոտության արժեքավոր աղբյուր է
1lurer.am
23/05/2024

17 գիտական դրամաշնորհ՝ ՀՕՖ-ից
1lurer.am
20/05/2024

Академик Kамалов и инновационная медицина
golosarmenii.am
19/05/2024

Շիրակի ջրանցքի հետազոտություն՝ կառուցումից մեկ դար անց
1lurer.am
This site has been visited
6 981 390

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:30, 27/05/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am