National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Ani Aprahamyan
Dr. of Phys. and Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
29/03/2024
«Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» միջազգային գիտաժողովը ՀՀ ԳԱԱ-ում է համախմբել առաջատար գիտնականների տարբեր երկրներից

Սույն թվականի մարտի 28-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» թեմայով եռօրյա միջազգային գիտաժողովը, որի նպատակն է քննարկել Հայոց պետականության դերը տարածաշրջանում, Հայաստանի առնչությունները հարևան պետությունների և ժողովուրդների հետ։ 

Գիտաժողովին մասնակցեցին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտնականներ ԱՄՆ-ից, Բելառուսից, Գերմանիայից, Եգիպտոսից, Իտալիայից, Իրանից, Հնդկաստանից, Հունաստանից, Հունգարիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը․ «Հայոց պատմության վերաբերյալ պատկառելի ժառանգություն է ստեղծվել, արձանագրված են լուրջ ձեռքբերումներ: Բազմապատկված մարտահրավերների պայմաններում զգալիորեն ավելացել են հակագիտական դրսևորումները։ Գիտաժողովի ընթացքում, համոզված եմ, վեր կհանվեն և կբացվեն նոր շերտեր Հայաստանի ու հայ ժողովրդի հարևան պետությունների ու ժողովուրդների հետ առնչություններում, կկարևորվի Հայոց պետականության խաղացած դերը տարածաշրջանում, ըստ արժանավույնս կգնահատվի հայ ժողովրդի դերն ու ազդեցությունը տարածաշրջանի պետությունների պատմության, մշակույթի բնագավառներում։ Համոզված եմ, որ ՀՀ ԳԱԱ կողմից ստեղծված «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կշարունակի այլ գործընկերների հետ համագործակցությամբ կազմակերպել նման օգտաշատ գիտական միջոցառումներ», - ասաց Աշոտ Սաղյանը։

ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանն ընթերցեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը, որում, մասնավորապես, նշված է․ «Հայկական լեռնաշխարհը և Հարավային Կովկասը պատմականորեն եղել են համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ և միջավայր ու հիմա էլ շարունակում են այդպիսին մնալ: 

Հայաստանն այսօր գտնվում է բարդ պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում: Այս տեսանկյունից նման համաժողովները լավագույն հնարավորություններից են նոր ելքեր ու հայեցակարգեր գտնելու համար, քանի որ ես համոզված եմ՝ գիտությունը կարող է լինել ցանկացած խնդրի, խոչընդոտի և  հակամարտության հաղթահարման, ինչպես նաև զարգացման նոր հեռանկարների բացահայտման, քաղաքակրթական համերաշխության ապահովման  երաշխավորված բանալին:

Ես վստահ եմ, որ գիտաժողովը լիարժեքորեն ծառայելու է մեր և տարածաշրջանի երկրների պատմության, մշակութային ու քաղաքակրթական ժառանգության խրթին էջերի գիտական հետազոտության ու ուսումնասիրության միջոցով մեր ներկայի, աշխարհաքաղաքական իրողություններն առավել սթափ ընկալելու և գնահատելու կարևոր գործին»։

ՀՀ վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանն իր ողջույնի խոսքում նշեց․ «Ուզում եմ հատուկ շեշտել «Գեղարդ» կենտրոնի կարևոր առաքելությունը՝ պայքարելու զեղծարարության, ապատեղեկատվության և նմանատիպ այլ երևույթների դեմ գիտության ու փաստերի ուժեղ զենքով:

Տարբեր մակարդակներում համահայկական համախմբվածության, մտքի ու ներուժի լրջագույն մոբիլիզացիայի կարիք կա: Այս տեսանկյունից նույնպես ուզում եմ կարևորել գիտաժողովը, որ նշածս առանցքային թեմաների շուրջ փորձ է արվում ներգրավել մեր և միջազգային գիտական, ակադեմիական ներուժը, որպեսզի մեր քայլերը լինեն ավելի մտածված և ճշմարիտ: Մենք պետք է ստեղծենք բոլոր կարևոր հարցերում գիտական ներուժի ինստիտուցիոնալ ներգրավման արդյունավետ կառուցակարգեր ու սովորենք այն ճիշտ օգտագործել: Լրջագույն ներուժ է իրենից ներկայացնում նաև մեր Սփյուռքը, և ուրախ եմ արձանագրելու, որ գիտաժողովը կարևոր տեղ է հատկացրել Սփյուռքին առնչվող հարցերին:

Հայաստանի վերափոխման ռազմավարության թիմի որոշ ներկայացուցիչներ այս երկու օրերին ներկա կգտնվեն նիստերին՝ առավելագույնս զինվելու այստեղ հնչելիք գաղափարներով և տեղեկատվությամբ, որոնք հետագայում կդիտարկենք նաև ռազմավարության համատեքստում»։

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ գիտաժողովի մասնակիցների մասնագիտական բարձր հեղինակությունը, ինչպես նաև լայն աշխարհագրությունը ցույց են տալիս, որ Հայաստանի՝ որպես քաղաքակրթության կարևոր կենտրոններից մեկի վերաբերյալ գիտական քննարկումները կարևոր ու արդիական են։

 

«Գիտաժողովի ծրագիրը ցույց է տալիս, թե որքան բազմազան ու ընդգրկուն են Հայաստանի և հայերիս քաղաքակրթական ներկայության ու նվաճումների շերտերը։ Կարևոր ենք համարում, որ դրանք չեն դիտարկվում մեկուսի,  այլ քննարկվում են քաղաքակրթական փոխառնչակցությունների, տարածաշրջանային գործընթացների շարժընթացի ու մարտահրավերների, Կովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջանի էթնիկ, կրոնական բազմազանության, հայկական մշակութային ժառանգության,  բազմաթիվ այլ համատեքստերում», - ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը նշեց․ «Պատմաշխարհագրական պայմանների և հոգևոր ու աշխարհիկ ընկալունակության բնատուր տաղանդի շնորհիվ Հայաստանն իրապես վերածվել է քաղաքակրթական խաչմերուկի, որտեղ հանդիպել են Արևելքն ու Արևմուտքը։ Հայաստանի՝ որպես քաղաքակրթական հատումների կիզակետի նշանակությունն ու կարևորությունն այսօր ավելի քան տեսանելի է: «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը լիահույս է, որ այս միջազգային գիտաժողովը կդառնա բռնի տեղահանված հայության ոտնահարված անօտարելի իրավունքների անհապաղ և երաշխավորված վերականգնման խնդրի բարձրաձայնման  հարթակ»։ 

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը նշեց․ «Այսօր Հայաստանի Հանրապետությունը կարևորում է տարածաշրջանային և համաշխարհային պետությունների հետ ազատ, անխոչընդոտ հարաբերությունները, ինչն արտահայտվում է անկախ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությամբ: Որքան էլ բարդ ու անկանխատեսելի լինի մեր դժվարին իրականությունը, Հայաստանը ձգտում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարևանների հետ: Ավելին, մեր երկիրը պատրաստ է ավելի մեծ ջանքեր գործադրել համաշխարհային քաղաքակրթություններին միանալու, սեփական արժեքները փոխանցելու և նոր գաղափարներ յուրացնելու համար:

ՀՀ կառավարությունն արդեն տևական ժամանակ է, ինչ առաջ է քաշել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որի հիմնական նպատակն է բացել մեր տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները, նպաստավոր պայմաններ ստեղծել բոլոր երկրների տարանցիկ առևտրի և ենթակառուցվածքների անխափան գործունեության համար: Այս նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններից մեկն է: Նախագծի անունը նույնպես խորհրդանշական է: Մենք համոզված ենք, որ միայն խաղաղ գործակցության պայմաններում է հնարավոր զարգացնել տնտեսությունը, մշակույթը, գիտությունը և հասնել մարդկանց իրական բարեկեցության»։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը նշեց․ «Տարածաշրջանը, որտեղ մենք ապրում ենք, հնուց ի վեր հանդիսացել է քաղաքակրթական արժեքների առաջացման բնօրրան, որտեղից այդ արժեքները սփռվել են բոլոր ուղղություններով։ Իհարկե, այդ ամենից անմասն չի մնացել նաև Հայկական լեռնաշխարհը և նրա բնիկները՝ հայ ժողովուրդը։ 

Այսօր ամբողջ աշխարհում, մասնավորապես, մեր տարածաշրջանում տեղի են ունենում գործընթացներ, որոնք շատ մտահոգիչ են։ Տեղի է ունենում պատմական իրադարձությունների, փաստերի կեղծման, ձևափոխման կազմակերպված քաղաքականություն։ Փորձ է արվում յուրացնել, օտարել տեղաբնիկ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը։ Կարծում եմ՝ դա միայն պարզ կեղծարարություն չէ, այլ նաև քաղաքակրթական արժեքների դեմ իրականացված հանցագործություն, փորձ՝ ձևախեղելու նաև սերունդների հիշողությունը, պատմական ժառանգությունը։ Գիտաժողովի խնդիրներից է նաև վեր հանել և քննարկել նման դեպքերը», - ասաց Ռոբերտ Ղազարյանը։

Եռօրյա գիտաժողովի ընթացքում Հայաստանի և արտերկրի առաջատար գիտնականները հանդես կգան զեկուցումներով՝ ներկայացնելով Հայաստանն աշխարհաքաղաքական իրադարձությունների, տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական, քաղաքական և քաղաքակրթական դինամիկայի շրջանակներում, կրոնական և էթնիկ խմբերի փոխազդեցությունը Կովկասում և տարածաշրջանում, հայկական մշակութային ժառանգության և գլոբալ ազդեցության ուսումնասիրումը, Հայաստանը և քաղաքակրթական փոխառնչությունները։ 

Միջազգային գիտաժողովը կազմակերպել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը, «Օրբելի» կենտրոնը և Երևանի պետական համալսարանը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
29.03.2024թ.


Notices








On 9-13 September, 2024, the Byurakan Astrophysical Observatory after V. Ambartsumian of NAS RA is holding the 9th Byurakan International Summer School for Young Astronomers (9BISS)

On 9-13 September, 2024, the Institute for Physical Research of NAS RA is holding the XVI International Symposium on Self-propagating High-temperature Synthesis in the building of the Presidium of the National Academy of Sciences of the Republic of Armenia

On 16–17 September, 2024, the Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after M. Gorky of the RF National Academy of Sciences invite you to participate in the international scientific conference dedicated to the 100th anniversary of the death of V. Bryusov which will take place in Yerevan

On 16-20 September, 2024, the Byurakan Astrophysical Observatory after V. Ambartsumian of NAS RA is holding the South West and Central Asian (SWCA) 4th Regional Astronomical Workshop (4RAW)

On 20-22 September, 2024, the Institute of Radiophysics and Electronics of NAS RA is holding an International Conference on "Microwave & THz Technologies, Wireless Communications and OptoElectronics" at the Presidium of NAS RA

From October 11-13, 2024, a pan-Armenian scientific conference on "Natural Sciences, Mathematics, Technology, Computer Science in the 21st century: problems of popularization and education and their solutions" will take place at the National Academy of Sciences of the Republic of Armenia

On 15-19 October, 2024, we invite to take part in the 12th international symposium "Optics and its applications", which will be held in Yerevan (Armenia). The deadline of registration is August 15, 2024

On November 6 -7, 2024, the Institute of Language after H. Acharian of NAS RA organizes an international scientific conference entitled "Dialect Language Study in CIS Countries"

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
04/09/2024

Հայաստանում կստեղծվի ևս 18 հեռավար գիտական լաբորատորիա. ամփոփվել են միջազգային մրցույթի արդյունքները
1lurer.am
02/09/2024

Ինվազիվ բույսերի դեմ պայքարը. Ձախողված ու զավեշտալի օրինակներ
arevik.armradio.am
31/08/2024

Վիլյամ Սարոյանին նվիրված միջոցառումներ Հայաստանում՝ 2025-ին
1lurer.am
26/08/2024

Կառավարությունը հաստատել է բուհերին և գիտական կազմակերպություններին նվիրաբերվող սարքերի բաշխման ցանկը
hesc.am
This site has been visited
7 083 082

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  13:47, 06/09/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am