National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
28/03/2024
ՀՀ ԳԱԱ նախագահությունը հյուրընկալեց Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը

Սույն թվականի մարտի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հյուրընկալեց Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը։  

Հյուրերին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ «Մենք ուրախ ենք ընդունել ձեզ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։ Մեր ժողովուրդների բարեկամությունը խորը պատմական արմատներ ունի։ Այսօր բախվելով աննախադեպ գլոբալ մարտահրավերների՝ մենք գիտակցում ենք գիտության առանձնահատուկ դերը ոչ միայն մեր քաղաքակրթության կայուն զարգացման, այլև մեր մոլորակի վրա խաղաղության պահպանման գործում։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ներդրումը միջազգային գիտական երկխոսության զարգացման գործում և ողջունում ենք դրա ընդլայնմանն ուղղված քայլերը»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։ Նա ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի գործունեությունը, Վրաստանի կազմակերպությունների հետ ունեցած համագործակցությունը։ Այդ համատեքստում Աշոտ Սաղյանն ընդգծեց Էրազմուս+ ծրագրի շրջանակներում 2018 թվականից ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի մասնակցությամբ իրականացվող «Շրջակա միջավայրի

պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» ծրագիրը, 2023 թվականից ՀՀ ԳԱԱ «Հայկենատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի և վրացական «Գեոբիոֆերտ» ընկերության համագործակցությունը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի և Վրաստանի գյուղատնտեսական համալսարանի համագործակցությունը՝ Միջազգային գիտության և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) 2 ծրագրերի շրջանակներում, 2022 թվականին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կողմից Վրաստանի վերաբերյալ մենագրության հրատարակումը։ Աշոտ Սաղյանը նշեց, որ անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կենսաբանության ոլորտներում: «Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել եվրոպական գիտական ծրագրերին մեր երկրների գիտական կառույցների համատեղ մասնակցությանը, երիտասարդ գիտնականների համար համատեղ ծրագրերի մշակմանը և միջազգային միջոցառումների կազմակերպմանը»,- ասաց Աշոտ Սաղյանը։

Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն շնորհակալություն հայտնեց ընդունելության համար։ Նա իր խոսքում, մասնավորապես, ասաց․ «Ուրախ ենք, որ մեր երկու երկրների գիտությունների ակադեմիաների միջև կան լավ հարաբերություններ։ 21-րդ դարում գիտության զարգացումը շատ կարևոր է, և եթե այս ոլորտը չզարգանա, շատ դժվար կլինի մեր երկրների զարգացումը։ Դրա համար շատ ենք կարևորում գիտական տարբեր նախագծերի համար բյուջետային միջոցների ավելացումը և երիտասարդության ներգրավումը գիտության մեջ։ Գիտենք, որ երկրները միայնակ ոչինչ չեն կարող անել, անպայման պետք է լինեն միջազգային հարաբերություններ և առաջին հերթին հարևանների հետ։ Մենք պատրաստ ենք աջակցել գիտական ծրագրերի իրականացմանը, համագործակցության խորացմանը»։  

Ելույթներով հանդես եկան Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի անդամ Վլադեմեր Կախաձեն և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28.03.2024թ․


Notices








Սույն թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
22/09/2026

Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
hetq.am
16/09/2026

Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամները
aravot.am
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
This site has been visited
8 343 038

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:38, 25/09/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am