National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Yervant Zorian
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
21/12/2023
ՀՀ գիտական հանրությունը նշեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանը

Սույն թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, ՀՀ ԳԱԱ 

ինստիտուտների, գիտական կենտրոնների տնօրեններ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, պատվիրակություններ արտերկրից, դեսպաններ, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, գիտական հանրության ներկայացուցիչներ։

Հոբելյանական միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

«80 տարիների ընթացքում Հանրապետության բարձրագույն գիտական կենտրոնը դժվարին և բովանդակաշատ ուղի է անցել, մեծ գիտական նվաճումներ ձեռք բերել, արժանացել համաշխարհային ճանաչման: Երկրի գիտական ներուժի պահպանումն ու գիտության զարգացումը, գիտատեխնիկական առաջընթացի ապահովումն ու նոր կադրերի պատրաստումը եղել են ակադեմիայի գործունեության առաջնահերթ ուղղությունները։ 80-ամյա կենսագրությունը միայն իր՝ ակադեմիայի պատմությունը չէ, իրականում այն նաև մեր երկրի պատմությունն է: Այդ տարիների ընթացքում ակադեմիայում կատարվել են համաշխարհային հնչեղության աշխատանքներ ֆիզիկայի, աստղագիտության, մաթեմատիկայի, հաշվողական տեխնիկայի, մեխանիկայի, քիմիայի, կենսաբանության բնագավառներում: Համաշխարհային գիտությունը հարստացել է նորանոր նվաճումներով, ձեռքբերումներով, որոնք հնարավորություն են տվել Հայաստանի Հանրապետությունում ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխանող գիտական դպրոցներ ֆիզիկայի, աստղագիտության, մաթեմատիկայի, հաշվողական տեխնիկայի, քիմիայի, կենսաբանության, հնագիտության և այլ բնագավառներում։ 

Այսօր ժամանակի հրամայականն է մշակել և ներդնել Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների ծրագիրը, արդիականացնել համակարգի գործառույթները` դրանք համապատասխանեցնելով գիտության զարգացման ժամանակակից պահանջներին, վերափոխել համակարգում իրականացվող հետազոտությունների ուղղվածությունը, հիմնական ուշադրությունը բևեռելով հանրապետության տնտեսության կարիքներից բխող կիրառական աշխատանքներին, ակտիվացնել պետական կառավարման մարմիններին գիտամեթոդական և փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու գործընթացը, ներդնել գիտական կադրերի վերարտադրության արդյունավետ համակարգ, գիտական կազմակերպությունների ղեկավար մարմիններում ներգրավել երիտասարդ գիտնականներին, զարգացնել միջազգային գիտական համագործակցությունը։

Շնորհավորում եմ մեր հանրությանը Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ և հուսով եմ, որ ՀՀ ԳԱԱ-ն իր արժանավայել տեղը կպահպանի մեր հասարակության մեջ և պետության ապագա ռազմավարական ծրագրերում», - իր ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը։

Շնորհավորելով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանի առթիվ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասաց․ «Մենք այս դահլիճում բազմիցս առիթներ ունեցել ենք խոսելու Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փառահեղ ժառանգության մասին, և ուզում եմ ընդգծել, որ մենք դա դիտարկում ենք ոչ թե որպես արձանագրում, այլ ապագայի մեջ ռազմավարական ներդրում անելու անհրաժեշտ, կարևոր և ռազմավարական ակտիվ:

Շատ մեծ կուտակված գիտական պոտենցիալ կա, և իսկական ժամանակն է, ինչքան էլ ուշացած, որ Հայաստանի կառավարությունը լուրջ ներդրումներ անի գիտության ոլորտում: Նաև այս գործոնն է դերակատարում ունեցել, որ մենք 2019թ. շարունակաբար ավելացնում ենք գիտության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետությունում: 2018թ. համեմատ 2023թ. գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 151 տոկոսով՝ շուրջ 2,5 անգամ: 2024թ. արդեն գիտության ֆինանսավորումն ընդունված բյուջեով կավելանա 181 տոկոսով:

Այս համատեքստում շատ կարևոր եմ համարում ընդգծել այն ծրագիրը, որը վերաբերում է գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձի բարձրացմանը, որը մեկնարկել է 2022թ. հունվարի 1-ից և շարունակվելու է մինչև 2026թ.: 

Կարծում եմ`չափազանց կարևոր է ևս մեկ նորամուծություն, որ մենք իրականացրել ենք։ 2022թ. գիտնականները և գիտական թիմերը մրցութային կարգով ստանում են դրամաշնորհներ։ 2023թ. այս մրցութային, դրամաշնորհային ծրագրերով շնորհվել է 8.4 միլիարդ դրամի դրամաշնորհ: 2024թ. պետական բյուջեով դրամաշնորհի ծավալը կլինի 9.3 միլիարդ դրամ:

Ուզում եմ ընդգծել, որ 2024թ. արդյունքներով այս դրամաշնորհային ծրագիրը կառնչվի շուրջ 1000 գիտնականի: Մեր հաշվարկներով՝ այս ծրագրերի գործարկման արդյունքում Հայաստանում գիտական գործունեությամբ զբաղվող մարդկանց թիվը 2022-2023թթ․ ավելացել է շուրջ 296 գիտնականով։ Ընդ որում, նրանց մեծ մասը 55 տարեկանից ցածր տարիք ունեցող գիտնականներ են», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց, որ կառավարությունը Հայաստանի Հանրապետության զարգացումը պատկերացնում է գիտության ոլորտի լրջագույն զարգացումներով և բարեփոխումներով:

«Ինչպես նախկինում չենք պատկերացրել, ապագայում էլ չենք պատկերացնում Հայաստանի Հանրապետությունն առանց զարգացած գիտակրթական ոլորտի, հենց կրթության, գիտության մեջ ենք տեսնում Հայաստանի Հանրապետության ապագայի ռազմավարական պլանավորումն ու ապահովումը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Շնորհավորելով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանի առթիվ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց՝ կրթության ոլորտի բարեփոխումներն են նաև, որ ապահովելու են գիտության զարգացումը՝ ամբողջացնելով ողջ շղթան հանրակրթությունից մինչև գիտություն: Ժաննա Անդրեասյանը կարևորեց դպրոցներում իրականացվող նոր ծրագրերը, որոնք ուղղված են երեխաների շրջանում գիտության տարածմանը: Նա անդրադարձավ «Հայկական համադպրոցական գիտության փառատոնին»:

«Ամեն տարի էականորեն ավելանում է գիտության փառատոնին իրենց նախագծերը ներկայացնող երեխաների թիվը: Այս տարի հայտերի թիվը կրկնապատկվել է նախորդ տարվա համեմատ: Գիտության փառատոնի միջոցով մեր երեխաները հնարավորություն են ստանում նաև միջազգային գիտական փառատոնների մասնակցելու»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը կարևորեց «Քո գիտությունը դպրոցում›› ծրագիրը, որն արդեն իրականացվում է նաև լաբորատոր փորձերի հնարավորություն ընձեռող գիտական միջավայրում: Բուսաբանական այգում նախատեսվում է գիտության թանգարանի կառուցում, որը կլրացնի այդ միջավայրն ու դպրոցականների համար գիտությամբ զբաղվելու գրավչության հավելյալ խթան կլինի:

«Գիտության հիմքում ընկած է հետազոտական կարողությունների զարգացումը։ Հանրակրթության նոր չափորոշչի, դրա զարգացման ու գիտությամբ զբաղվող երիտասարդների թվի ավելացման միջև կապը լինելու է ուղիղ ու ակնհայտ, քանի որ նախագծային ուսուցումը մեր դպրոցներում դառնում է պարտադիր բաղադրիչ»,- ասաց Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ աստիճանաբար ավելի մեծ թվով երիտասարդներ գիտությամբ զբաղվելը համարում են հեռանկարային, եկամտաբեր ու զարգացող գործունեություն:

Հոբելյանական միջոցառման շրջանակներում գիտության զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ Նիկոլ Փաշինյանը Վարչապետի հուշամեդալով պարգևատրեց ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ասիմետրիկ կատալիզի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Աննա Մկրտչյանին և ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Հրաչյա Ասցատրյանին:

Հոբելյանական միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ ականավոր աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան 2020թ. միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությունը: Մրցանակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնեց պրոֆեսոր Ալեքսանդր Սալային (Ջոնս Հոփքինսի համալսարան, Բալթիմոր, ԱՄՆ) «Տիեզերքում մութ նյութի՝ որպես չեզոք, թույլ փոխազդող մասնիկ լինելը ցուցադրող իր առաջնային

աշխատանքի և տվյալների վրա հիմնված վիճակագրական տիեզերաբանության մեջ իր ներդրումների համար» աշխատության համար, պրոֆեսոր Իզաբել Բարաֆին (Էքսետերի համալսարան, ՄԹ և Լիոնի CRAL/ENS, CNRS, Ֆրանսիա) «Ցածր զանգվածով աստղերի, գորշ թզուկների և արտարեգակնային մոլորակների բնագավառում իր հիմնարար ներդրումների և աստղասեյսմաբանության և կոմպակտ կրկնակիների ոլորտում նորարարական 

գաղափարների համար» աշխատության համար, պրոֆեսոր Ադամ Բարոուզին (Աստղաֆիզիկական գիտությունների բաժին, Փրինսթոնի համալսարան, ԱՄՆ), առաջադրված Փրինսթոնի համալսարանի (ԱՄՆ) կողմից «Գորշ թզուկների և արտարեգակնային մոլորակների տեսություններում իր բեղմնավոր և առաջնային ներդրումների և գորշ թզուկների և արտարեգակնային մոլորակների հետազոտությունների առաջնագծում գիտնականների սերունդ աճեցնելու գործում նրա առաջատար դերի համար» աշխատության համար։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության ոսկե մեդալներով պարգևատրեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ռոման Հովսեփյանին, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ՄՄՌ մագնիսառեզոնանսային սպեկտրոսկոպիայի լաբորատորիայի վարիչ Հենրիկ Փանոսյանին, ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Մարինա Աղայանին։

 

Մոլդովայի Գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային գիտության մեջ նշանակալի հաջողությունների և Մոլդովայի գիտությունների ակադեմիայի հետ երկարամյա գիտական համագործակցության համար շնորհվեց Մոլդովայի Գիտությունների ակադեմիայի բարձրագույն և ամենահեղինակավոր պարգև հանդիսացող «Դիմիտրի Կանտեմիր» մեդալը։ Այն ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանին հանձնեց Մոլդովայի Գիտությունների ակադեմիայի Բնական գիտությունների բաժանմունքի գիտական քարտուղար Գաբրիելա Ռոմանչուկը։

Հանդիսավոր միջոցառումից հետո տեղի ունեցավ հոբելյանական գիտական նստաշրջան։ Գիտական զեկուցումներով հանդես եկան Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի մրցանակակիրները․ պրոֆեսոր Ալեքսանդր Սալայը՝ «Ճողփյուններ Տիեզերքում. Տիեզերքի տատանումների սպեկտրի չափումը» թեմայով, պրոֆեսոր Իզաբել Բարաֆը՝ «Աստղերի ներսում․ աստղերի ընդերքի հիդրոդինամիկական սիմուլյացիաներով բացահայտված գաղտնիքները» թեմայով, Ադամ Բարոուզը՝ «Միջուկային կոլապսով գերնորերի եռաչափ պայթյունների առաջացման տեսությունը» թեմայով։

Գիտական զեկուցմամբ հանդես եկավ նաև անվանի գիտնական, բյուրեղագետ, քիմիկոս, նյութագետ Արտեմ Օհանովը՝ «Մոլորակներում և նրանց մթնոլորտներում նոր միացությունների կանխատեսում» թեմայով։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21.12.2023թ․


Notices








On the 21st of February, 2024, The Institute of Language named after H. Acharyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia invites you to participate in the international conference "Current Problems of Studying and Teaching the Armenian Language". The conference will take place at the Institute of Language

Ս.թ. փետրվարի 23-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա «Չընդհատված ծածկագիր. հայեր» գիտական ֆիլմի ցուցադրությունը և քննարկումը

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

The international conference "Armenia as a Civilizational Crossroad: Historical and Cultural Ties" is scheduled to take place from March 28 to 30, 2024, organized by the National Academy of Sciences of the Republic of Armenia and Yerevan State University

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
20/02/2024

Ակադեմիական քաղաքի նախագծի ռիսկերը. պարզաբանում է Կենդանաբանության ինստիտուտի տնօրենը
tech.news.am
20/02/2024

Սեյսմոլոգիան ՀՀ-ի համար միշտ լինելու է առաջնային ուղղություն․ ԳԱԱ-ում ներկայացվեց սեյսմիկ արդիական ցանցն ու բացվեց տվյալների հաշվողական կենտրոն
armenpress.am
20/02/2024

Գիրք ընթերցելը նույնն է, ինչ լեռներ գնալը
1lurer.am
20/02/2024

«Գիտուժի» ներկայացուցիչների հետ քննարկվել են գիտահետազոտական ոլորտում պետական պատվերների ձևակերպման հարցեր
1lurer.am
This site has been visited
6 848 364

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  11:19, 21/02/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am