National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Armais Kamalov
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
26/10/2023
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Գերաշնորհ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին շնորհվեց ՀՀ ԳԱԱ մեդալ

Սույն թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Վենետիկի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիայի իսկական անդամ, Գերաշնորհ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի ծննդյան 80-ամյակին։

Միջոցառման ժամանակ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը Գերաշնորհ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին հանձնեց ՀՀ ԳԱԱ մեդալ։

«Այս մեդալը, որը  ստեղծվել է Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանի առթիվ, առաջինը շնորհվում է Գերաշնորհ Լևոն Զեքիյանին՝ իր 80-ամյա հոբելյանին։ Վաստակաշատ անհատականություն է Լևոն Զեքիյանը, ով ունի վիթխարի ներդրում գիտության ասպարեզում և մարդկային բարձր հատկանիշներ։ Ես բախտ եմ ունեցել ներկա գտնվելու Կոստանդնուպոլսում նրա օծման փառահեղ արարողությանը։ Մենք հպարտություն էինք զգում, որ ունենք հայազգի նման գործիչ», - ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

«Գերապայծառը վաղուց մեր ինստիտուտի լավագույն բարեկամն է, մեր եկեղեցու խոշոր գործիչներից մեկը։ Երբ ծանոթանում ես նրա աշխատություններին, տեսնում ես, թե ինչքան լայնախոհ կարող է լինել մարդը և ինչքան ընդգրկուն միտք կարող է ունենալ։ Հայկական Սփյուռքը պատկերացնել առանց Լևոն Զեքիյանի՝ հնարավոր չէ, հատկապես, երբ խոսում ենք դասականության մասին», - ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Գերաշնորհ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի կյանքն ու գործունեությունը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի վարիչ Գևորգ Ստեփանյանը։  Նա շեշտեց Լևոն Զեքիյանի դերը Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում. «Անգնահատելի է նրա ներդրումը հայագիտության, կովկասագիտության, գրականության, լեզվաբանության բնագավառներում։ Նա հեղինակ է ավելի քան 200 գիտական ուսումնասիրությունների, հոդվածների և տասնյակ թեմատիկ գրքերի։ Հիմնական աշխատանքները վերաբերում են գիտակցության, փիլիսոփայության, հումանիզմի, հայոց պատմության, բանասիրության և մշակույթի, ազգային և կրոնական ինքնության հարցերին, հայ տեսահայեցողական և աստվածաբանական մտքին։ Հեղինակած 14 մենագրություններում Լևոն Զեքիյանն ուսումնասիրել է հայերի ներկայությունն Իտալիայում, արդի հայ թատրոնի սկզբնաքայլերը, հայության արդիականացման գործընթացները և ինքնությունը։ Նա իտալերեն թարգմանել է «Նարեկը» և խմբագրել ավելի քան 25 հատոր գիրք»։

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը շեշտեց Լևոն Զեքիյանի ներդրումը հայ-իտալական մշակութային առնչությունների ասպարեզում։ «Նա պոլիգլոտ է, ով վարժ տիրապետում է բազմաթիվ լեզուների։ Նրա նվիրյալ գործունեության մեջ առանձին տեղ է զբաղեցնում հայ արվեստին նվիրված միջոցառումների տևական շարքը՝ մի քանի տասնյակ գիտաժողովներով և դասախոսություններով տարբեր երկրներում։ Իրապես, նա արդի հայագիտության անդադրում աշխատավորն է», - նշեց Ալբերտ Խառատյանը։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Արծվի Բախչինյանը ներկայացրեց Լևոն Զեքիյանի նախաձեռնությամբ Իտալիայում հիմնված «Պո-Արաքս» մշակութային ընկերակցությունը,  որը հովանավորում է ամեն տարի օգոստոսին Վենետիկի պետական համալսարանի հայագիտական ամբիոնի աջակցությամբ կազմակերպվող 

հայոց լեզվի և մշակույթի խտացված դասընթացը։ «Այս դասընթացը միտում ունի լայն պատկերացում տալու դասական և ժամանակակից հայ մշակույթի և պատմության մասին։ Այն Սփյուռքում ինստիտուցիոնալ գործունեության եզակի օրինակ է», - նշեց Արծվի Բախչինյանը։

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տորք Դալալյանը ներկայացրեց Լևոն Զեքիյանի գործունեությունը՝ որպես գիտության կազմակերպիչ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
26.10.2023թ.


Notices
Publications in Press
12/01/2025

Բաց հարթակ. Գիտնականների արտահոսքը հաջողվել է կանխել. Հայոցյան
1lurer.am
10/01/2025

Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում կազմակերպված միջազգային մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
05/01/2025

Գիտության դեմքեր. Հասմիկ Սիմոնյան
1tv.am
01/01/2025

Արտասահմանում վերապատրաստվելու հնարավորություն՝ Հայաստանի երիտասարդ գիտնականների համար
1lurer.am
This site has been visited
7 206 447

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:58, 17/01/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am