National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
20/09/2023
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Հերիքնազ Որսկանյանը

Սույն թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Հերիքնազ Վանիկի Որսկանյանը։

Հերիքնազ Որսկանյանը ծնվել է 1970 թ-ին։ 1994 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը՝ հայոց լեզու և գրականություն մասնագիտացմամբ։ 1994-1997 թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտ։ 2006 թ-ին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 

Հերիքնազ Որսկանյանը 1993 թ-ից աշխատել է Վաղարշապատի թիվ 9 և թիվ 7 դպրոցներում։  2015-2022 թթ-ին եղել է Վաղարշապատի թիվ 7 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալն ուսումնական աշխատանքների գծով։ 1998 թ-ից նա աշխատում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։  2013 թ-ից ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է, նաև գիտքարտուղարը։ 2015 թ-ից զբաղեցրել է ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը։ 2023 թ-ից ինստիտուտի Հայ հին և միջնադարյան գրականության բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարն է։ 

Հերիքնազ Որսկանյանի գիտական հետաքրքրությունների ոլորտներն են հայ հին և միջնադարյան գրականությունը և հայ նոր գրականությունը։ Նա հեղինակ է 1 մենագրության՝ «Ներսես Շնորհալու պոեմները», 33 հոդվածի։ Մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ գիտաժողովների: 

2015 թ-ին Հերիքնազ Որսկանյանը ստացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչումը, իսկ 2018 թ-ին պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ Վաստակագրով։

Հերիքնազ Որսկանյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի 2023-2026 թթ-ի զարգացման ծրագիրը։ Նա նշեց, որ ինստիտուտի զարգացման ռազմավարական ուղղություններն են ազգային ինքնության և անվտանգության ամրապնդմանն ուղղված հետազոտությունների խթանումը, հայ գրականության միջազգային ճանաչելիության բարձրացումը, միջազգային համագործակցության ամրապնդումը, միջգիտակարգային ուսումնասիրությունների,  երիտասարդ գիտնականների պատրաստվածության զարգացումը, ինստիտուտի հետազոտությունների թվայնացման և հանրայնացման մակարդակի բարձրացումը:

«Մենք նպատակ ունենք իրականացնել Արցախի թեմային նվիրված հետազոտություններ, հրատարակել ‹‹Հայ գրականության պատմության››, հայ դասականների երկերի ակադեմիական հատորներ, գրողների կյանքի և ստեղծագործության տարեգրություններ, ապահովել համագործակցություն գիտական կենտրոնների և թանգարանների հետ», - ասաց Հերիքնազ Որսկանյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
20․09․2023թ․


Notices








Սույն թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
13/09/2026

Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
1lurer.am
09/09/2026

ԳԱԱ ընդհանուր ժողովում ընտրվեց ԳԱԱ 31 ասոցացված և 23 արտասահմանյան անդամ
aravot.am
This site has been visited
8 310 632

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  18:37, 22/09/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am